Այս կիսամյակ ես բավականին հաջողություններ եմ ունեցել բոլոր առարկաներից և հասել եմ իմ նպատակներին։ Հիմնական հաջողությունս իմ նախագծն էր,որի վրա շատ ժամանակ եմ ծախսել։ Նախագծը իմ անհատական նախագիծն էր։ Ես իմ անհատական նախագիրծը զարգացնում եմ արդեն տարուց ավել և վերջերս ինձ միացավ իմ ընկերուհի Կարոլինան։ Ահա նախագծի ամփոփումը։ Գրականության դասերից շատ է տպավորվել Ակսել Բակունցի <<Մթնաձոր>>ը, որը բավականին դաժան ստեղծագործություն է։ Այն ցույց է տալիս բնության ամբողջ գեղեցկությունը և մարդու ամբողջ դաժանությունը։ Իմ սիրելի հեղինակն է Հովհաննես Թումանյանը, դրա համար շատ պատճառներ կան։ Պատճառներից մեկն այն է ,որ Թումանյանը ձևավորել է մի մանկությունը՝ իր ստեղծագործություններով և ինչքան մեծանում եմ այնքան ավելի շատ եմ հիանում Թումանյանի հանճարեղությամբ։ Նրա ստեղծագործության մի հատված տվեց ինձ կյանքի նպատակ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Այս տարի եմ շատ կարևոր բաներ սովորեցի, որոնցից ամենակարևորը ինձ համար կետադրությունն է, որի հետ ես միշտ խնդիրներ եմ ունեցել։