1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
1215 թ. — Ազատությունների Մեծ Խարտիա. Սահմանափակեց թագավորի իշխանությունը Անգլիայում՝ հիմք դնելով սահմանադրական իրավունքին։
1206-1227 թթ. — Մոնղոլական կայսրության հիմնադրում. Չինգիզ խանի կողմից ստեղծված հսկայական կայսրություն, որը փոխեց Ասիայի և Եվրոպայի քաղաքական քարտեզը։
1453 թ. — Կոստանդնուպոլսի անկում. Օսմանյան կայսրության կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումը նշանավորեց Միջին դարերի ավարտը։
1492 թ. — Ամերիկայի հայտնագործություն. Կոլումբոսի ճանապարհորդությունները սկիզբ դրեցին եվրոպական գաղութացմանը և համաշխարհային փոխանակումներին։
1517 թ. — Ռեֆորմացիայի սկիզբ. Մարտին Լյութերի գործունեությունը հանգեցրեց քրիստոնեական եկեղեցու պառակտմանը և բողոքականության առաջացմանը։
18-րդ դարի կեսեր — Արդյունաբերական հեղափոխություն. Նոր տեխնոլոգիաները և արտադրության մեթոդները փոխեցին տնտեսությունը և հասարակությունը։
1789 թ. — Ֆրանսիական հեղափոխություն. Վերջ դրեց բացարձակ միապետությանը Ֆրանսիայում և տարածեց «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» գաղափարները։
18-19-րդ դարեր — Ռուս-թուրքական պատերազմներ. Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև մշտական հակամարտությունները ձևավորեցին Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը։
1815 թ. — Վիեննայի կոնգրես. Վերակազմավորեց Եվրոպայի քաղաքական քարտեզը Նապոլեոնյան պատերազմներից հետո՝ հաստատելով ուժերի հավասարակշռությունը։
1861 թ. — Ստրկության վերացումը Ռուսաստանում. Ալեքսանդր II ցարի կողմից իրականացված բարեփոխում, որն ազատություն տվեց միլիոնավոր ճորտ գյուղացիների և հիմք դրեց Ռուսաստանում սոցիալ-տնտեսական փոփոխություններին:
2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
պյոտր 1
նապալիոն
3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
Մոնղոլների նվաճումները :
- Ինչ է եղել: Չինգիզ խանը ստեղծեց մի հսկայական կայսրություն, որը ձգվում էր Ասիայից մինչև Եվրոպա:
- Ինչու է կարևոր: Սա փոխեց երկրների սահմանները, զարգացրեց առևտուրը (Մետաքսի ճանապարհ) և խառնեց տարբեր մշակույթներ:
Կոստանդնուպոլսի անկումը :
- Ինչ է եղել: Թուրքերը գրավեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը:
- Ինչու է կարևոր: Սա ավարտեց Միջին դարերը: Եվրոպացիները սկսեցին նոր ճանապարհներ փնտրել դեպի Ասիա՝ ծովով, ինչը հանգեցրեց նոր հողերի բացահայտմանը։
Ամերիկայի հայտնագործություն :
- Ինչ է եղել: Քրիստափոր Կոլումբոսը հասավ Ամերիկա:
- Ինչու է կարևոր: Սկսվեց եվրոպացիների կողմից նոր հողերի բնակեցումը։ Սկսվեցին փոխանակվել բույսեր, կենդանիներ և նույնիսկ հիվանդություններ Եվրոպայի ու Ամերիկայի միջև։
Ռեֆորմացիա:
- Ինչ է եղել: Մարտին Լյութերը սկսեց բողոքել կաթոլիկ եկեղեցու դեմ:
- Ինչու է կարևոր: Քրիստոնեական եկեղեցին բաժանվեց, և առաջացան նոր եկեղեցիներ։ Սա մեծ փոփոխություններ բերեց կրոնի և քաղաքականության մեջ:
Արդյունաբերական հեղափոխություն:
- Ինչ է եղել: Մարդիկ սկսեցին օգտագործել մեքենաներ (ինչպես գոլորշու շարժիչը) ապրանքներ արտադրելու համար՝ ձեռքի աշխատանքի փոխարեն:
- Ինչու է կարևոր: Սա փոխեց, թե ինչպես էին ապրանքներ արտադրվում և մարդիկ աշխատում։ Շատ քաղաքներ սկսեցին աճել, և հասարակությունը փոխվեց:
4. Ներկայացնել 5 ամենակարևոր հայտնագործությունները:
Տպագրական մեքենա (մոտ 1440-ական թթ.)
- Հայտնագործող՝ Յոհան Գուտենբերգ։
- Կարևորություն՝ Թույլ տվեց արագ և մատչելի տպել գրքեր, տարածել գիտելիքը և գրագիտությունը։
Աստղադիտակ (մոտ 1608 թ.)
- Հայտնագործող՝ Հանս Լիպերսհեյն (կատարելագործող՝ Գալիլեո Գալիլեյ)։
- Կարևորություն՝ Բացեց տիեզերքի ուսումնասիրության նոր հնարավորություններ և փոխեց մեր պատկերացումները աշխարհի մասին։
Մանրադիտակ (մոտ 1590-1600 թթ.)
- Հայտնագործող՝ Զախարիաս Յանսեն (կատարելագործող՝ Անտոնի վան Լեվենհուկ)։
- Կարևորություն՝ Բացահայտեց անտեսանելի միկրոաշխարհը՝ հիմք դնելով կենսաբանությանը և բժշկությանը։
Գոլորշու շարժիչ (կատարելագործված 1760-ական թթ.)
- Հայտնագործող՝ Թոմաս Նյուքոմեն (կատարելագործող՝ Ջեյմս Ուոթ)։
- Կարևորություն՝ Արդյունաբերական հեղափոխության շարժիչ ուժը, որը փոխեց արտադրությունը և տրանսպորտը։
Էլեկտրական մարտկոց (1800 թ.)
- Հայտնագործող՝ Ալեսանդրո Վոլտա։
- Կարևորություն՝ Առաջին հուսալի աղբյուրն էր մշտական էլեկտրական հոսանքի համար։ Սա հիմք դրեց էլեկտրականության ուսումնասիրությանը և հետագա բազմաթիվ հայտնագործությունների, որոնք փոխեցին մեր առօրյան (օրինակ՝ հեռագրություն, լուսավորություն և այլն)։
Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից մայիս ամիսների/:
Տեղադրել համապատասխան հղումները.
Ուսումնասիրությունները
Արիստոտելի հիմնական հայտնագործություններն ու ներդրումները
Նախագծերը
Թարգմանությունները
Հանդիպումներ
Մեկ էջի սահմանում մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:
Տարվա սկզբում մենք ուսումնասիրեցինք աշխարհագրական մեծ հայտնագործությունները, որոնցից էր Ամերիկայի հայտնաբերումը և եվրոպական տարբեր երկրների՝ այլ մայրցամաքներում գաղութներ ունենալը։ Նոր տարածքներ հայտնաբերելու հիմնական պատճառն այն էր, որ երկրներին հարկավոր էր ավելի կարճ ճանապարհ դեպի Չինաստան։ Հետո անդրադարձանք Վերածննդի դարաշրջանին, որը հանդիսանում էր հին մտածելակերպի վերածնունդ։ Եվրոպայում շատ կարևոր դեր էր խաղում կաթոլիկ եկեղեցին և ուներ շատ մեծ իշխանություն։ Բայց մարդիկ հոգնեցին կաթոլիկ եկեղեցու այդ իշխանությունից և ստեղծեցին քրիստոնեության այլ ճյուղ՝ բողոքականություն կամ լյութերականություն։
Անդրադարձանք նաև Առաջին գիտական հեղափոխությանը, որն իրենից ենթադրում է շատ տարբեր և կարևոր հայտնագործություններ՝ կարճ ժամանակահատվածում։ Այդ ժամանակաշրջանում հայտնագործվեց աստղադիտակը և մարդիկ հասկացան, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ։
Անդրադարձանք նաև Անգլիական հեղափոխությանը և ուսումնասիրեցինք սահմանադրական միապետություն հասկացությունը։ Հետո ուսումնասիրեցինք Լուսավորականության շրջանը։ Այդ դարաշրջանում մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգները Անգլիայի գաղութներից մեկն էր, որն անկախություն հռչակեց 1776 թվականին։ Անկախության համար պատերազմ եղավ, և Բրիտանիան ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը 1783 թվականին։
Ֆրանսիական հեղափոխությունը հեղափոխություն էր, որտեղ մարդիկ պայքարում էին հանրապետության ստեղծման համար՝ արքայական իշխանությունից ազատվելու նպատակով։ Այդ ժամանակներում Ճապոնիան առանձնացված երկիր էր, ոչ մի գործարք չէր կնքում, ոչ մի պետության հետ։ Այսպիսի պետություններին անվանում են փակ պետություններ։ Սակայն Ամերիկան, Անգլիան, Ռուսաստանը և այլ գերտերություններ ստիպեցին Ճապոնիային առևտուր անել իրենց հետ։
Այդ դարաշրջանում շատ ուժեղ էր Օսմանյան կայսրությունը, և կար այսպիսի հարց, որը կոչվում էր «Արևելյան հարց»։ Այն իրենից ենթադրում էր տարբեր ազգերի անկախացումը Օսմանյան կայսրությունից, օրինակ՝ հույների, հայերի և այլն։
Մենք ուսումնասիրեցինք Նապոլեոն Բոնապարտին, ով իշխանության եկավ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, մեծ նվաճումներ ունեցավ, սակայն վերջիվերջո պարտվեց վեցերորդ կոալիցիային։ Տեղի ունեցավ Վիեննայի վեհաժողովը, որը Ֆրանսիային վերադարձրեց նախահեղափոխական տարածքները։
Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:
Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով: