Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:
1. Մգեցված բառերը բացատրի՛ր։
հանցանք-հանցագորրծություն
կարեկցանք— խղճահարություն
նախատել— բարկանալ
անողոք— Որին չի կարելի ողոքել՝ մեղմացնել, դաժան, անողորմ:
խայթում— վիրավոել
հողմ— ուժեղ քամի
2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։
բանաստեղծությունը շատ արագ և կտրուկ էր տրամադրությունը փոխում։
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։
Հեղինակը ուզում էր ասել որ մի հոգու մահով աշխարհը չի փոխվի։
2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։
Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է մի նոր բան անելուն, ինչը հետո կարող է չլինել։ Ես լիովին համաձայն եմ այս ասույթի հետ։
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։
2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։
Ամեն մարդ յուրահատուկ է և ունի իր յուրորինակ ներաշխարը։ Մարդկանց դժվար է հասկանալ և լիովին ճանաչել։
3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Առուները՝ գարնան
Դրոշակն են տանում
Իրենց գլխի վերև:
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Բարդիները կարծես
Արեգակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Քամիները ծաղկանց
Ճոխ պսակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև։
Ծաղիկների միջով
Ծաղիկների միջով
Մրջյունները մեղվի
Պաղ դիակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև…
1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։
Բանաստեղծության առավոտը խաղաղ էր և հանգիստ։
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Ուրախ, հանգիստ, խաղաղ և հուսալից։