
Խաչբառ

Նարե Սուքիասյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց, 9․8 դասարան

Խաղում ենք տրամաբանական խաղ-վիկտորինա Kahoot.it հարթակով։
Խնդիր1

Ոչ զրոյական իրարից տարբեր 6 թվանշաններ գրված են վանդակներում այնպես, որ 4 վանդականոց շարքի թվերի գումարը հավասար է 12, իսկ 3 վանդականոց սյան թվերի գումարը՝ 23։ Գտե՛ք բոլոր վանդակների թվերի գումարը։

Խնդիր 2

Նկարում առաջին պատկերը կազմված է 1 վանդակից, երկրորդը՝ 5, երրորդը՝ 13, չորրոդը՝ 25 և այդպես շարունակ։ Գտե՛ք 101-րդ պատկերում վանդակների քանակը։
1,5,13,25
+4,+8,+12,+16
20201
Խնդիր 3
1, 2, 3, 4 թվերը տեղադրված են a, b, c, d թվերի փոխարեն այնպես, որ տեղի ունի 𝑎/𝑏 − 𝑐/𝑑 = 1
հավասարությունը։ Գտե՛ք 𝑎 + 𝑐-ի արժեքը։
Խնդիր 4
Հնարավո՞ր է արդյոք 9 × 9 տախտակի յուրաքանչյուր վանդակում գրել 1 կամ 2, այնպես որ ցանկցած սյունում գրված թվերի գումարը բաժանվի 5-ի, իսկ ցանկցած տողում գրված թվերի գումարը՝ 7-ի։
Փետրվարի 17-21-ը
1․ Տորթի կրեմ ստանալու համար պետք է կարագը խառնել խտացրած կաթի հետ 3 : 7 հարաբերությամբ։ Ամենաշատը քանի՞ գրամ կրեմ է հնարավոր պատրաստել ունենալով 240գ կարագ և 490գ խտացրած կաթ։
2․ Քանի՞ եռանկյուն կա նկարում։

3․ Շաբաթվա ի՞նչ օր կլինի սեպտեմբերի 8-ը, եթե հուլիսի 1-ը եղել է երեքշաբթի։
4․ Քանի՞ քառանիշ թիվ է հնարավոր կազմել օգտագործվելով 1, 2, 3, 4, 5 թվանշանները՝ յուրաքանչյուրը առավելագույնը մեկ անգամ, որ ստացված թիվը բաժանվի 12-ի։
5․ Նկարում պատկերված ուղղանկյունը բաժանված է 4 ուղղանկյունների, որոնցից 3-ի մեջ գրված են իրենց պարագծերը։ Գտե՛ք չորրորդ ուղղանկյան պարագիծը։

6․ Հակոբն ունի 7 գիրք, որոնցից 3-ը կանաչ են, 2-ը՝ կապույտ են, իսկ մյուս 2-ը՝ կարմիր են։ Նա ուզում է գրքերն իրար կողք դասավորել այնպես, որ նույն գույնի գրքերը լինեն իրար կողք (միագույն գրքերի միջև այլ գույնի գիրք չլինի)։ Քանի՞ եղանակով է կարող Հակոբը դասավորել գրքերը։
7․ Խանութը բացվելու 2-րդ տարում ունեցավ 100%-ով ավելի վաճառք, քան առաջին տարում, իսկ երրորդ տարում՝ 50%-ով ավելի, քան երկրորդ տարում։ Քանի՞ տոկոսով պետք է չորրորդ տարում վաճառքը գերազանցի երրորդ տարվա վաճառքին, որպեսզի չորրորդ տարվա վաճառքը կազմի երկրորդ տարվա վաճառքի եռապատիկը։
8․ Քանի՞ եռանիշ թիվ կա, որ բաժանվում է 3-ի կամ 7-ի։
9․ 12 ժամ աշխատանքի դիմաց Արամը պետք է ստանար 12000 դրամ և մի զույգ կոշիկ։ Սակայն
նա աշխատեց 7 ժամ և ստացավ 5000 դրամ ու կոշիկները։ Ի՞նչ արժեն այդ զույգ կոշիկը։
10․ Եռանիշ թվի վերջին թվանշանը 5 է, իսկ առաջին երկու թվանշանները նույնն են։ Հայտնի է
նաև, որ ինչ-որ միանիշ թվի բաժանելիս մնացորդում ստացվում է 8։ Գտնել այդ թվի թվանշանների արտադրյալը։
1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր:
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
Ոչ մի մարդ չէր վազում հոսանքի ուղղությամբ
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
Այդպիսի երևույթները հաճախ չեն նկատվում։
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Հնարավոր է ուրիշ վայրերում էլ չկիրառել նման միջոցառումներ։
Քամին դեռ փչում էր:
Քամին արդեն չէր փչում։
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
Ոչ մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել։
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
Պատերազմը չէր քայքայել տնտեսությունը։
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
Այստեղ տարվա տեղումները չեն լինում գարնանը։
2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
Բոլոր հնարները նրան կօգնի կրճատել ժամանակը։
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
Բոլոր առագաստանավերը քամուն հակառակ են շարժվում։
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
Բոլորը զբոսնելու ցանկություն ունեն։
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
Միջատներին թունավորող այդ դեղը վնաս էր տալի կենդանի էակներին։
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
Այդ փաստարկներն չհամոզեցին մարդկանց
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
Բոլորը հիացած էին այդ փոշով։
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:
Ամեն ինչ լսել ենք այդ մասին։
Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։
Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։
Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։
Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։
Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։
Կհարցնեք.
― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։
― Հա՛։
― Քա՞նի աշակերտ կա մեջը։
― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։
Մի խոսքով գլխավորը պատերն են։
Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․
Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:
Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․
Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։
էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։
― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։
― Փող և սեփական շենք։
Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․
Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը,
արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։
Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։
Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։
Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։
Ո՞րն է հոդվածի ասելիքը, ի՞նչ է ուզում ասել Թումանյանը։
Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝կցորդիչով և թաթով,վայրկենաչափ կամ վայկենացույց,չափաժապավեն։
Աշխատանքի ընթացքը 100սմ երկարությամբ թելից կախեցի գնդիկ կեռիկով մետաղյա գնդիկը և այն կախեցի ամրակալանի կցորդիչից։Այն կախեցի այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի:Չափաժապավենը դրեցի գնդիկի տակ և գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողեցի,նույն պահին միացրեցի վայրկյանաչափը :Չափեք 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:Փորձի արձյունքները
l=100սմ
N=40$$$$$$$$$$$$$$$$ν=N/t=40/77,7=0,51
t=77,7վ $$$$$$$$$$$$$$$T=t/N= 77,7/40=1,9
__________
T,ν=?
T=1,9վ
ν=0,51
Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:
l=100սմ
N=40$$$$$$$$$$$$$$$$ν=N/t=40/39,9=1,0025
t=39,9 $$$$$$$$$$$$$$$T=t/N =39,9/40=0,9975
__________ ․
T,ν=?
T=0,9975
ν=1,0025
Անել եզրակացություններ՝ճոճանակի թելի երկարությունիցտատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։
Ճոճանակի պարբերությունը մեծանում է թելի երկարության աճին համապատասխան, իսկ հաճախությունը՝ նվազում։

1. Դուրս գրի՛ր կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար,
մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:
Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:
3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել: կապ
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար: կապ
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….
4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:հետադրություն
Ամպի տակից ջուր է գալիս…հետադրություն
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ: նախադրություն
5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուր:
Այդ որոշմաը բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթն:
Նորություն չկա:
6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ
բարդ
7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ՝ իր սրտի ուզածի համաձայն:
Սրտամկանի ինֆարկտ. պսակաձև զարկերակի խցանումից սրտի մկանի արյան մատակարարման դադարեցում և մահացում:
Գլխուղեղի կաթված. գլխուղեղի անոթի խցանումից (իշեմիկ) կամ պատռումից (հեմոռագիկ) արյան մատակարարման դադարեցում ուղեղի որոշակի հատվածում:
1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ
Սրտի զարկերը, թիթերի թևերի թափահարելը։
2.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին
Կրկկանվելու հատկությունը։
3.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական
Որ նույին ժամանակում նուն քանակության տատանումներն են տեղի ունենում։
4.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն
T=t/N
5.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը
T
6.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;
Ամենաբարձր շեղումը։
7.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
մեկ վարկյանում տատանումների թիվը
ν=N/t
8.Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։
յուրաքանչյուր վարկիանում մեկ տատանում։
Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։
Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։
Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։
Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։
Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։
Կհարցնեք.
― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։
― Հա՛։
― Քա՞նի աշակերտ կա մեջը։
― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։
Մի խոսքով գլխավորը պատերն են։
Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․
Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:
Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․
Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։
էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։
― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։
― Փող և սեփական շենք։
Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․
Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը,
արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։
Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։
Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։
Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։
Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։
Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։
Ո՞րն է հոդվածի ասելիքը, ի՞նչ է ուզում ասել Թումանյանը։
Թումանյանը ուզում էր ասել որ մարդիկ շատ հաճախ չեն նկատում երևույթների իրական իմաստը