Ազգանունը այն է ,ինչի հետ մենք գործ ենք ունենում գրեթե ամեն օր։Ազգանունները մեր կյանքի անբաժան մասնիկն են և այսօր ես կպարզեմ թե ինչ կարող է պատմել ազգանունը։
Ազգանվան ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված են արտադրական հարաբերությունների զարգացման հետ։ Հին և միջին դարերում ազգանուն կրում էին ազնվական ընտանիքևերը՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ, Մեդիչիներ, Ռյուրիկովիչներ և այլն։
Միջնադարյան Հայաստանում նշանավոր ընտանիքները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած ազգանվանն ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» և այլն։
Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և ազգանվան դեր էր կատարում (Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, երսես Լամբրոնացի)։
Հայերն ունեն այս կամ այն ազգակից խմբին պատկանելը մատնանշող «ունի» ուրարտական վերջածանցը, որը հնում բնորոշ էր նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի ևն)։ Զանգեզուրի ազգագրական շրջանին հատուկ են «ենց», «ունց», «ոնց» և «անց» վերջածանցները։ Ամենատարածված վերջածաևցը «յան»–ն է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից և լայնորեն տարածվել է 19-րդ դարից։ Ազգանունն առաջանում է նաև զբաղմունքի կամ մասնագիտության անվանումից (օրինակ՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան)։ Կան մականունից կամ տեղանունից առաջացած ազգանուններ (Կարճիկյան, Չոլախյան, Բայբուրթյան, Երևանցյան)։ Հայկական ազգանունները երբեմն կազմվում են գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան)։
Գրաբարում հայերեն ազգանունների կազմության մեջ օգտագործվող վերջածանցներն անվանվում են ազգական կամ տոհմական ածանցակերտ մասնիկներ։ Դրանք են՝ ացի, երի, եան, եանց
Ազգանունների հայկականացում, հայկական ազգանվան ընդունման ակտ։ Առ այսօր հայերի ազգանունների զգալի մասը ծագում են թուրքական, հրեական, պարսկական կամ արաբական բառարմատներից, սակայն պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ մասնավոր անձինք սեփական նախաձեռնությամբ հայկականացրել ազգանունները (ի տարբերություն, օրինակ, Իսրայելի, որտեղ գործում է ազգանունների եբրայականացման պետական ծրագիր)
Պատմաբան Անժելա Տերյանի վկայությամբ, հայերի մոտ տարածված են ոչ հայկական ծագմամբ՝ ամիրա, բեկ, ռաշիդ, հասան, ջավադ, խան, սուլթան, փաշա ինչպես նաև չոփուռ (ծաղկատար), թոփալ (կաղ), չոլախ (կռնատ) և այլ արմատներով ազգանունները։ Տարածված թուրքածին ազգանունների թվում են. Ալավերդյան, Աղաբաբյան, Բաբուխանյան, և այլն։ Բազմաթիվ ազգանուններ կրում են նաև արհամարհական կամ վիրավորական նշանակություն՝ Էլօղլյան (օտարի տղա), Ղասաբօղլյան (մսագործի որդի), Ղուլյան ու Ղուլանյան (ստրուկ, ծառա), Եորդակյան (բադ) և այլ
Ազգանունների հայկականացման ջատագովներից Անահիտ Տերյանի վկայությամբ, ժամանակին հայ անվանի գործիչներին, «որոնք, բարձր գնահատելով հայ մարդու համար հայեցի անուն-ազգանուն ունենալու կարևորությունն ու խորհուրդը», սեփական օրինակով են հայկականացրել իրենց անուն-ազգանունը. Արամ Մանուկյանն է հրաժարվել իր նախկին Սերգեյ Հովհաննիսյան անուն-ազգանունից, Հովհաննես Քաջազնունին` Իգիթխանյանից, հայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանը հաճախ հանդես է եկել Վարդ Պատրիկ անունով, և այլն։
Ըստ պատմաբան Բաբկեն Հարությունյանի և քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համահեղինակությամբ հրատարակված հոդվածի, խորհրդային տարիներին Հայաստանում ընթացած մշակույթի «ազգայնացման» գործընթացը անդրադարձել է նաև հայկական անձնանուններին՝ հայ գրականությունից վերականգնվում էին արդեն մոռացված հայ անձնանունները, սակայն ազգանուններին շրջանակներում այդ գործընթաց անձանունների նման լայն մասշտաբներում տեղի չունեցավ, որի պատճառով հայերը առ այսօր շարունակում են կրել բազմաթիվ թյուրքական և թյուրքերենի միջոցով ներթափանցված՝ արաբական և պարսկական ծագումով ազգանուններ (Բալայան, Բաբայան, Ալլահվերդյան և այլն)։