Այս ամառ ես կարդացել եմ Ագաթա Քրիստիի <<Անվեջանալի գիշեր>> ստեղծագործությունը։Այն շատ խորհրդավոր և իմաստալից գրիք է, անկեղծ ասած՝ սա առաջին գիրքն է , որը ես կուզենայի կրկին ընթերցել։
Այս ստեղծագործությունը տարբերվում է Ագաթա Քրիստիի մյուս ստեղծագործություններիից․սովորաբար Ագաթա Քրիստիի գրքերում ուշադրության կենտրոնում լինում է խուզարկուն, որը ինչ-որ հանցագործություն է հետաքննում, բայց այս դեպքում ամեն ինչ այլ էր։Այս անգամ գիրքը պատմվում էր մի հասարակ, ոչ, կարծես թե հասարակ երիտասարդի տեսանկյունից, որը բացում է խաղաքարտերը միայն գրքի վերջում։
Ինչպես արդեն ասացի, գիրքը շատ իմաստալից էր, գաղափարները բազմազան, բայց իմ կարծիքով ստեղծագործության ասելիքն այն էր ,որ մարդ կարող է երջանիկ լինել կյանքում ընդամենը մեկ անգամ ,մարդ պետք է հասկանա, որ դա է իր երջանկությունը և գնահատի այն ,իսկ եթե չհասկանա և ագահաորեն ձգտի ավելիին, մեկընդմիշտ կկորցնի իր երջանկությունը։
Գրքում շատ կերպարներ կային, որոնց կարելի էր անդրադառնալ ,բայց ես կառանձնացնեմ երեքին։
Առաջինը կուզենայի խոսել Մայքի՝ գլխավոր հերոսի մասին ,որը ուներ խորհրդավոր նախապատմություն և ,որը փնտրում էր ինքն իրեն՝անընդհատ փոխելով աշխատանքները։Նա մոլորվեց իր փնտրտուքների մեջ և վերջում խելագարվեց։
Երկրորդը Էլլին է, միամիտ, բայց խելացի աղջիկ ,որը հոգնել էր իր հարուստ կյանքի սահամանափակումներից և ուզում էր ամեն գնով դուրս պրծնել այդ ամենից։Նրան մանկուց թույլ էրն տվել շփվել միայն հարուստ մարդկանց հետ, նա չի ունեցել ընկերներ ,ուստի չէր տարբերում լավ մարդկանց վատերից,նրա վստահությանը արժանանալը շատ հեշտ էր և նրան հեշտ էր կառավարել։Այդ ամենից օգտվում էր նրա միակ ,ինչպես ինքն էր կարծում, ընկերուհին,բայց այս կերպարին չեմ անրադառնա։
Երրորդը Սենթոնիքսն է՝ հանճարեղ ճարտարապետ ,որը լինելով անբուժելի հիվանդ ,միևնույն է շարունակում էր կառուցել տներ։Նրա կառուցած տները յուրահատուկ էին ամեն մարդու համար։Նա կարողանում էր ճանաչել մարդկանց , Սենթոնիքի այդ ունակությունը վախեցնում էր Մայքին։
Այս գիրքը ինձ գրավեց իր յուրահատկությամբ՝ այն նման չէր ոչ մի ուրիշ ինձ հայտնի ստողծագործությանը։Ես այս գիրքը կլանված էի կարդում և ավարտեցի երեք օրում, բայց ի տարբերություն այլ ստեղծագործությունների, ես կարդում էր ոչ թե նրա համար, որպեսզի իմանամ, թե ի՞նչ է լինելու վերջում, այլ պարզապես հաճույք էի ստանում ընթերցելիս։