Պատմություն

Մարտի 28-ապրիլի 4, առաջադրանք, 7-րդ դասարան

2.

Դեմոկրատական պոլիս համարվում է այն պոլիսը որի կառավարմանը մասնակցում է դեմոսը(ժողովուրդը)ժողովրդական ժողովների միջոցով,իսկ արիստոկրաական պոլսներում կառավարում էր մեկ հոգի և դեմոսը իրավունք չուներ մասնակցել պոլիսի կառավարությանը։

3.

4.

Սպարտայում աղջիկներին սովորեցնում էին գրել,կարդալ, պարել և երգել։Սպարտայում աղջիկները նույնպես զբաղեցնում էին ֆիզիկական մարզանքներող,որպեսզի լինեն առողջ և պետությանը պարգևեն առողջ երեխաներ։

5.

Լակոնիկ խոսք նշանակում է  կարճ ու կտրուկ խոսք։

6.

Որովհետև դրակոնի օրենքները աչքի են ընկել պատժամիջոցների բացառիկ դաժանությամբ․ մահապատիժ է սահմանվել ոչ միայն սպանության, գողության կամ հրկիզման, այլև զանցանքի համար։ 

7.

Մարաթոնիան վազքի պատմությունը Միլտիադեսը որոշեց Ֆիդիպիդեսին ուղարկել Աթենք պարսիկների դեմ տարած հաղթանակի լուրը տեղ հասցնելու։ Վերջինս առանց կանգնելու վազեց մոտ 42 կմ տարածք և հասավ Աթենք և հաղորդելով հաղթանակի լուրը շունչը փչեց և մահացավ։

8.

Ք.ծ.ա.(V-IV)

9.

Ք.ծ.ա XVI-XV Մինոս արքայի օրոք։

13.

14.

Շինություն տանիքով բայց առանց պատերի։

15.

Ալեքսանդրը վրեժ լուծեց պարսիկներից հույների համար,և տարածեծ  հունական մշակույթը աշխարհով մեկ։

16.

Հելլենիստական մշակույթը հույն ժողովի մշակույթն է։

17.

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Հունաստանից արևմուտք և եվրոպաի հարավում։
Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Ես նկատեցի, որ Հռոմը բավական նման է Հունաստանին։Այնտեղ ծառայում են 17տ.-ից սկսած չունեն մեկ թագավոր և այլն։


Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Կառավարում էին երկու կոնսուլնել, կոնսուլներին վերահսկում էր սենատը իսկ սենատին ժողովրդական ժողովը։

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Դատելով նրա արարքներից նա ուզում էր ժողովրդի լավը։
Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут, պատասխանել հարցերին

ա.պատմել նոր բացահայտումների մասին

բ.ամենահետաքրքիր հատվածը

գ. նոր բառերի բացահայտում



Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Պատրիկները ունեին շատ իրավունքներ նրանք կարող էին ստանալ հողատարածք գրաված ծարացքներից իսկ պլեբեյները ոչ։Պլեբեյները չէին ծառայում բանակում իսկ պատրիկները ծառայում էին։

Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

Ժողովուրդի միջոցով կառավարվող պետություն։
Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:



   Հին Հռոմի պատմության արշալույսը․

Լրացուցիչ աշխատանք/թարգմանություն/

АРМИЯ ДРЕВНЕГО РИМА: Интересные факты

Римская империя. Древний Рим/

Реконструкция древнего города Рим/դիտել/

«Ցիցերոնի 20 իմաստուն մտքերը»-թարգմանություն

Կենսաբանությու 7

2. Ձկների ներքին կառուցվածքը

Ձկները հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են «նվաճել» համաշխարհային օվկիանոսը: Իզուր չեն ասում. «զգում է իրեն, ինչպես ձուկը՝ ջրում»:

Ջրային կենսամիջավայրում գոյությունը ունի իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել ձկները և հաստատվել օվկիանոսում:

184_zolotaya-r.gif

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

Продолжить чтение «2. Ձկների ներքին կառուցվածքը»
Կենսաբանությու 7

1. Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկների վերնադաս

Ինչպես արդեն գիտեք, ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝

1. Կռճիկային ձկների դաս

2. Ոսկրային ձկների դաս

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

62.jpg

Ձկների հարմարումը ջրային կենսամիջավայրում ընթացել է հովանավորող գունավորման միջոցով:

Հովանավորող գունավորման դրսևորումներ են.

I. Ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարում:

II. Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակին: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:

Ձկներին կարելի է համարել ջրային կենսամիջավայրի իսկական տիրակալներ:

Ձկների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

60.jpg

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:

I. Կռճիկային ձկների դաս

Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:

Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:

Շնաձկների կարգ

Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:

Ներկայացուցիչներն են՝ 

64.jpg

Սպիտակ շնաձուկ

Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝ 12—24 °C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից:

68.jpg

Կատվաձկների կարգ

Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե 3000 մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև 220 Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:

Ներկայացուցիչներն են՝

73.jpg

Էլեկտրական կատվաձուկ

74.jpg

II. Ոսկրային ձկների դաս

Ոսկրային ձկների կառուցվածքային առանձնահատկություններին դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, ուստի կդիտարկենք միայն նրանց բազմազանությունը:

Թառափանմանների կարգ

Այս կարգը պատկանում է կռճիկաոսկրայինների ենթադասին: Թառափանմանները քորդա ունեն ոչ միայն սաղմնային ու թրթուրային զարգացման շրջանում, այլև հասուն վիճակում, իսկ կմախքը ոսկրակռճիկային է: Մարմինն իլիկաձև է՝ պատված 3−5 շարք խոշոր ոսկրավահանիկներով: Դրանք ցրված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Նրանք ծովային բնակիչներ են, սակայն ձվադրում են գետերում:

Թառափանմանները արժեքավոր ձկներ են, արդյունահանվում են մսի և սև խավիարի համար:

Ներկայացուցիչներն են՝

82-w1375.jpg

Սաղմոնանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին:

Ներկայացուցիչներն են.

Սևանի իշխանը, որը բնակվել և ձվադրել է ինչպես Սևանա լճում, այնպես էլ լիճը թափվող գետերում: Իշխանի արծաթափայլ թեփուկածածկի վրա կան բազմաթիվ սև, երբեմն կարմիր խալեր: Մարմնի մեջքի մասում ունի ճարպալողակ, որը բնորոշ է տվյալ կարգին: Այն հայտնի է իր համեղ, վարդագույն, ճարպերով հարուստ մսով: Սևանա լճի իջեցումը վտանգել է Սևանի իշխանի գոյությունը:

Կարմրախայտը, որը տարածված է Հայաստանի բոլոր գետերում, մարմնի վրա ունի ցրված բազմաթիվ կարմիր ու սև բծեր: Կարմրախայտը գեղեցիկ ու վառ գունավորում է ստանում հատկապես ձվադրման շրջանում:

Սիգը, որի հայրենիքը Լադոգա և Չուդ լճերն են, Հայաստան է բերվել 1920-ականներին: Այն կողքերից ավելի սեղմված է, արծաթափայլ և առանց պուտերի: Գլուխը փոքր է, իսկ դունչը սուր:

87.jpg

Ծածանանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Ծածանանմանների ներկայացուցիչներն են.

Սևանի կողակը, որը ունի արդյունագործական նշանակություն, պատված է ոսկեգույն թեփուկներով, գլուխը մեծ է, դունչը՝ բութ: 

Ծածանը, որը Հայաստանի ջրամբարների ամենաարագ աճող ձկներից է, ունի սննդային նշանակություն: Այն ինտենսիվ բազմանում է և արագ աճում:

Տառեխանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Տառեխանմանների ներկայացուցիչներն են.

Շպռոտը և սարդինան, որոնք ծովերի բնակիչներ են, ունեն փոքր չափեր, բայց արժեքավոր սննդատեսակ են և արդյունաբերական կարևորություն են ներկայացնում:

93.jpg

Վրձնալողակ ձկների ենթադաս

Ներկայացուցիչն է լաթիմերիան, որը մինչև 180 սմ երկարությամբ ու 95 կգ քաշով խոշոր ձուկ է: Ենթադրվում էր, որ անհետացել են 100 մլն տարի առաջ, սակայն 1938 թ. բռնվել է Հնդկական օվկիանոսում:

Ենթադրվում է, որ վրձնալողակ ձկներից կարող են առաջացած լինել երկկենցաղները:

Երկշունչ ձկների ենթադաս

Ներկայացուցիչներն են աֆրիկական թեփուկավորը և ավստրալական եղջերատամը: Այս ձկներն ունեն լողափամփուշտից զարգացած փոքեր, որոնցով կարող են շնչել մթնոլորտային թթվածինը: 1 մ երկարությամբ ավստրալական եղջերատամը անցնում է թոքային շնչառության, երբ չոր եղանակին ցամաքում են գետերը: Աֆրիկական եղջերատամը ջրամբարների չորացման ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և շնչելով օդի թթվածինը՝ քնում է: 

99.jpg
Ֆիզիկա 7

Հետաքրքիր է իմանալ

Ձիաուժը հզորության արտահամակարգային հնացած միավոր է։ Մտցվել է 18-րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն)։ Նշանակվում է՝ ձ. ու., PS, HP կամ hp։ Գոյություն ունեն ձիաուժի տարբեր չափանիշներ և տեսակներ։ ՁՄիավորը օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Վատը՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար։


Ինչպես նշվեց նախկինում, ձիաուժ արտահայտությունը դարեր առաջ գոյատևած տերմին է: Կարելի է ասել, որ դա տերմին է, որն առաջին անգամ գրականություն է մտցրել շոտլանդացի ինժեներ և ֆիզիկոս Ջեյմս Ուոթը։ 1700-ականների վերջերին Ջեյմս Ուոթը, ով աշխատում էր գոլորշու շարժիչների և դրանց շարժիչների հզորության վրա, մտահղացավ՝ հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի պայմանները: Ինչպես և սպասվում էր, ժամանակաշրջանի պայմաններից ելնելով հաճախ նախընտրում էին ձիերին։ Որոշելով հիմնավորել ձիերի հզորությունը իր դիտարկման արդյունքում՝ Ուոթը հիմք ընդունեց անիվներով պարզ համակարգեր, որոնք շարժվում են ձիերի ուժի հետ միասին։ Իր հաշվարկների արդյունքում նա որոշել է, որ բեռի չափը, որը կարող է կրել 1 մետր առաջ ընթացող ձին 1 վայրկյանում միջինում 50 կիլոգրամ է։ Այդպիսով նա գտավ ընդհանուր կետում իշխանություն փոխելու հայեցակարգը ամրագրելու ու արտահայտելու ձեւը։ Այս ինդեքսավորված արժեքը այսօրվա ինժեներների կողմից ընդունված է որպես 75 կիլոգրամ։ Այսպիսով, հզորությունը կարող է սահմանվել ընդհանուր արժեքով բոլոր շարժիչների և տրանսպորտային միջոցների համար: Ձիաուժը կարող է տարբեր լինել՝ կախված օգտագործվող մեքենայի բնութագրերից: Այս ինդեքսավորված տվյալների շնորհիվ կարելի է կատարել անհրաժեշտ հաշվարկներ։

Մի քանի օրինակ `համեմատելու համար:

  1. 1 լիտր շարժիչ ունեցող Nissan Micra- ն ունի հզորություն ՝ 48 կՎտ: Ձիաուժի մետրը որոշելու համար հարկավոր է բաժանել 48 / 0.735: Պարզվում է `65.3 կամ կլորացված` 65 ձի:
  2. Հայտնի Volkswagen Golf- ի 2.0 լ TSI շարժիչով հայտնի մարզական տարբերակը ունի 155 կՎտ հզորություն: Թիվը բաժանելով 0.735-ով, արժեքը ստանում ենք hp- ով – 210:
  3. Ներքին «Նիվա» -ի անձնագրային տվյալների մեջ նշվում է 58 կՎտ, ինչը հավասար է 79 ձիաուժ: Հաճախ այս արժեքը կլորացվում է և նշվում է 80 ձիաուժ արժեք:

Աղպյուր1,2

գրականություն

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Բանաստեղծությունները ուզում էին ասել որ աշխարհը հրաշալի է և միայն մենք ենք պատասխանատու մեր աշխարտի համար։

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Եթե կա խնդիր ուրեմն պետք է լուծել այն և այդ լուծումը պետք է փնտրս ինքդ քո մեջ ոչ թե ուրիշների։

Ֆիզիկա 7

Մեխանիկական աշխատանք Աշխատանքի միավորները

Տարբերակ 1I. (1) Նշված դեպքերից որու՞մ է աշխատանք կատարվում.


1. գնդիկը գլորվում է սեղանի հորիզոնական մակերևույթի վրայով
2. աղյուսը դրված է գետնի վրա
3. ավտոբեռնիչը բարձրացնում է բեռը


II. (2) 6Ն կշռով բեռը բարձրացվում է 2մ: Հաշվեք այդ դեպքում կատարված աշխատանքը.
1.3Ջ 2. 8Ջ 3. 12 Ջ 4. 4Ջ


III. (2) Ի՞նչ կշռով բեռ կարելի է 5մ բարձրացնել’ կատարելով 20Ջ աշխատանք.
1.4Ն 2. 100Ն 3. 20Ն 4. 12Ն


IV. (3) Քարշակային կատերը քաշում է լաստանավը 5000Ն ուժով: Ի՞նչ աշխատանք կկատարի մոտորանավը 200 մ ճանապարհի վրա.
1. 25կՋ 2. 10 000կՋ 3. 5 200կՋ 4. 1 000կՋ 5. 250կՋ
* Աշխատանքի հաշվման խնդիրներում մարմնի շարժումը համարել հավասարաչափ և ընդունել ց = 10Ն/մ


V. (4) 5մ խորությամբ ջրհորից հանեցին 10 կգ զանգվածով դույլը’ ջրով լցված: Հաշվեք կատարված ախատանքը.

A=FS

F=mg

A=mgS=10*10*5=500
1.50Ջ 2. 500Ջ 3. 5 000Ջ 4. 2Ջ 5. 0 5Ջ
VI. (3) Մոտոցիկլավարի շարժման ժամանակ նրա վրա ազդում է 60 Ն դիմադրության ուժ: Ինչքա՞ն աշխատանք է կատարում այդ ուժը, երբ մոտոցիկլավարը տեղափոխվում է 50 մ.

A=FS

A=60*50=3000
1.3 000 Ջ 2. 1,2Ջ 3. 100Ջ 4. 110Ջ 5. 300Ջ

Продолжить чтение «Մեխանիկական աշխատանք Աշխատանքի միավորները»
Հայոց լեզու

Բառաձևեր

1.Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Սխալ է: Ճիշտ է գնալիս:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Ճիշտ է:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել փրկելով:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Ճիշտ է:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել շտապելով:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել շտապելիս:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել ասել:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Ճիշտ է:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Ճիշտ է:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել հեռանալով:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Ճիշտ է:
Դա դիտելիս  հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել դիտեմ:

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում: