Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Месяц: Январь 2024
Գործնական քերականություն
1. Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ավելի սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենից արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները առավել արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
ԱմենաԷլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենահայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից:Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:
Դասարանական
Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ է սազում:
Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, խոշոր:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն: Օրինակներով
Սևը ամենաքիչն է լույս արտացոլում:
Սևը նշանակում է խաղաղություն
Սևը անհաջողության նշան է համարվում։
Խոշոր բառը հեշտ է հիշվում։
Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝
հողե-ածանցավոր
նոր-պարզ
մաքուր-պարզ
կիսախուփ-բարդ
անգույն:
Վարժ. 3 Կազմի՛ր կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա, մրգառատ, փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ- առյուծասիրտ
արև և շող- արևաշող
տերև և փուշ-տերևափուշ
պսակ և ձև- պսկաձև
ձայն և վիշապ-վիշապաձայն
թույր և ձյուն-ձնաթույր
շեկ և հեր- շիկահեր
գունդ և ձև -գնդաձև
Ձմեռային ճամբարի ամփոփում
Ձմեռային ճամբարը շատ հետաքրքիր էր և ուսուցողական։Ձմեռային ճամբարի ընթացքում մենք իրականացրել էինք տարբեր միջառարկայան նախագծեր, որոնցից ամենաշատը ինձ դուր եկավ նյութերի մաքրության որոշման նախագիծը։Նախագծի ընթացքում մենք որոշեցինք կաթի մաքրությունը երկու տարբերակներով,առաջինը խտության միջոցով և երկրորդը քիմիական փորձերի միջոցով։Մեր իրականացրած նախագծերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել իմ բլոգի <<Ձմեռային ճամբար>>բաժնում։Իմ կարծիքով մենք այս ճամբարային օրակարգից ստացանք ամենակարևորը, անմոռանալի օրեր և շատ գիտելիք
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
- Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր-ծայր չունեցող, ցնորք- Երևակայական պատկեր՝ տեսիլք, պատրանք, լուսեղեն Լուսավոր, պայծառ, լուսափայլ:
- Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով, — փոխաբերական իմաստ
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում — փոխաբերական իմաստ
Ես կախարդված եմ միշտ նույն երազով — փոխաբերական իմաստ
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։ — փոխաբերական իմաստ
- Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;
Այստեղ տերյանը փորձում էր ասել,որ մթությունը խաղաղություն է բերում։
- Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:
Շիրակի դաշտերում ինչ-որ կախարդական խաղաղություն կար։
- Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:
Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
էջ 54-58-ը
Վանի թագավորության անկման արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից էր։ Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ նպատակ ունենալով իր վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։
Երվանդ I Սակավակյաց և Տիգրան Երվանդյան
Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիսարևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։ Հատկապես նշանակալից էր Երվանդունիների կարողությունը՝ հավաքագրելու զգալի կենդանի ուժ ռազմական արշավների և վերահսկվող տարածքներում իրենց քաղաքական ու ռազմական ներկայությունն ամրապնդելու նպատակով: Այդպիսով ՝ Երվանդ I-ին հաջողվում է վերակազմավորել բանակը՝ ստեղծելով շուրջ 40 հազարանոց հետևակ և 8 հազարանոց հեծելազոր։ Սա չէր կարող չազդել Մարական տերության (Մեդիայի) հետ հարաբերությունների վրա։ Վերջինս փորձում է խստացնել իր վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ, երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և
Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են Մարաստանից Հայաստանի կախվածության։ Սակայն մարական տիրապետության դեմ շուտով լայնածավալ ապստաբություն է կազմակերպվում պարսից ապագա թագավոր Կյուրոս Մեծի կողմից։
Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն աջակցում
է նրա մանկության ընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։ Ք. ա.
550 թ. մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է
Աքեմանյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։ Հայաստանը՝
իբրև դաշնակից երկիր, թեպետ առաջատար դիրք ուներ նորաստեղծ Աքեմենյան կայսրության մեջ, սակայն ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները՝ չհրաժարվելով լիակատար անկախությունից, միայն թե հետաձգելով այն ավելի պատեհ ժամանակների։
Հակաաքեմենյան ապստամբությունը
Չնայած Կյուրոս Մեծի տված ներքին ինքնավարությանը՝ հայերը չէին հաշտվում ստեղծված իրավիճակի հետ և ձգտում էին անկախանալ արտաքին ուժերից։ Հարմար առիթ է ստեղծվում Ք. ա. 520-ական թթ., երբ Աքեմենյան Պարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։Այս ապստամբությունների և դրանց ճնշման մասին մանրամասն պատմվում է Բեհիսթունի ժայռի եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) արձանագրության մեջ։ Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել , դրա համար էլ երկարաձգվել են։ Միայն հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը։
Հայաստանը Աքեմենյան տերության կազմում
Դարեհ արքան ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայնմանը։ Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում ՝ Թրակիա՝ կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը։ Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու ճանապարհներից մեկն էր։ Հայաստանը կազմում էր XIII սատրապությունը և այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը։ Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի ծաղկմանը։ Այս և այլ մանրամասների մասին մենք իմանում ենք հույն զորավար և պատմիչ Քսենոփոնից, որը Ք. ա. 401 թ. անցել է Հայաստանով։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Հայաստանի սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած
էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։
Լրացուցիչ աշխատանք
1.Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ- որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան:
Գուցե նրա մենությունը։ Գուցե նա պարզապես ուզում էր մենակ մնալ ազմուկից հեռու։ Գուցե նա ուզում էր լռության ներքո մի-քիչ մտածել ։Գուցե նա պարզապես ուզում էր վայելել արևածագի արտացոլանքը ջրի մեջ։Ես շատ մտածեցի դրա մասին, բայց այդպես էլ չհասկացա։Լույսը բացվեց։Արևի շողերը ընկան նրա վրա և երևաց նրա դեմքը, նա մի ալևոր մարդ էր ըստ հավանականության ձկնորս։ Մի-քանի րոպեից նրան մոտեցավ մի երեքա մոտավորապես ութ տարեկան։Ծերունին և այդ երեխան նստեցին նավակը և ուղևորվեցին ուղիղ դեպի արևածաքը։
Քիմիա տնային
Գրե՛ք տարրերի հարաբերական ատոմային զանգվածները.
Ջրածին AR=H 1
Հելիում AR=He 4
Լիթիում AR=Li 7
Բերիլիում AR=Be 9
Բոր B AR=11
Ածխածին C AR=12
Ազոտ N AR=14
Թթվածին O AR=16
Ֆտոր F AR=19
Նեոն Ne AR=20
Նատրիում Na AR=23
Մագնեզիում Mg AR=24
Ալյումին Al AR=27
Սիլիցիում Si AR=28
Ֆոսֆոր P AR=31
Ծծումբ S AR=32
Քիմիա դասարանական
1.Թվարկի՛ր, թե ի՞նչ տարրերի ատոմներից են կազմված՝
ջուրը (H2O)H և O,
ածխաթթու գազը (CO2)C և O,
Երկաթի (III) օքսիդ (Fe2O3)Fe,O,
Կալիումի պերմանգանատը(KMnO4)K,Mn և O,
Կալիումի սիլիկատ(K2SiO3)K,Si,O:
O թթվածին
H ջրածին
C ածխածին
Fe երկաթ(ֆեռում)
K կալիում
Mn մանգան
Si սիլիցիում
2.Ստորև բերվածներից ո՞ր շարքի քիմիական տարրերը միայն մետաղական պարզ նյութեր կարող են առաջացնել. Sr, F, Fe
Fr, Fe, Sr
Fr, F, Fe
3.Ստորը թվարկված տարրերի նշաններից ո՞րն է համապատասխանում սովորական պայմաններում պինդ ագրեգատային վիճակում գտնվող պարզ նյութին
Si
N
He
4.Թվարկվածներից որո՞նք են պարզ նյութերի անվանումներ. ա) ջրածին H2 բ)ջուր H20 գ) ամոնիակ NH3 դ) սնդիկ Hg ե) մեթան CH4
Պատմություն
1․Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
Անիվի հայտնագործում,կրակի հայտնագործություն,Համուրապի օրենքներ,Շումերների 6 հիմնական աստվածները,պապիռուսը,եգիպտական հեռոգլիֆներ,ջրային ժամացույց,Էրեբունու հիմնադրումը,առաջին պետական առաջացումը,սեպագրի,ստեղծումը։
2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:
Ալեքսարդր մակեդոնացի,
Արհիշտի I
Սառդուրի I
Խաթուսիլիս III
Ռամզես II-ի
3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:
Եգիպտոսը-Խեթական պատերազմ
Համուրապիի օրենքներ
Սեպագրերը
Ցեղերի հարձակումը Չինաստանի վրա
Ալեքսանդրի մակեդոնացի
4. Ներկայացնել 5 ամենակարևոր հայտնագործությունները: