2, 6-րդ դասարան, Պատմություն

Էներգիայի տեսակներ և փոխակերպումներԷներգիան և կենդանի օրգանիզմները

Դասի թեմաները՝ Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ
Էներգիան և կենդանի օրգանիզմները

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմայինէլեկտրականքիմիական, միջուկային և այլն:

  1. Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն:
1. Ջերմային էներգիա
Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

2. Էլեկտրական էներգիա
Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների:  

Օրինակ՝ էլեկտրաշարժիչներում էլեկտրական էներգիան վերածվում է մեխանիկական էներգիայի, ջեռուցիչ սարքերում` ջերմային էներգիայի, լուսավորող սարքերում` լուսային էներգիայի: Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում՝  հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում,  արևի մարտկոցներում:

3. Միջուկային էներգիա Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակա-յաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

4. Քիմիական էներգիա

Քիմիական էներգիան անջատվում է տարբեր նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով, ցանկացած վառելիքի այրման ժամանակ: Քիմիական էներգիայով են աշխատում, օրինակ, էլեկտրական մարտկոցները:

5. Ճառագայթային էներգիա

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

Էներգիան կարող է մի տեսակից փոխակերպվել մեկ այլ տեսակի: Հիդրոէլեկտրակայանում ջրի մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի, որն իր հերթին կարող է փոխակերպվել ջերմային, լուսային էներգիաների: Էներգիան կարող է մի մարմնից հաղորդվել մյուսին: Երբ շարժվող գունդը բախվում է անշարժ գնդին և շարժում է այն, նրան հաղորդում է իր մեխանիկական էներգիայի մի մասը։ Տաք և սառը մարմինների հպման ժամանակ տաք մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է սառը մարմնին և այլն։
Բազմաթիվ փորձերի արդյունքներով հաստատվել է, որ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այլ` մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի:Այս պնդումն անվանում են էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք:


2.Էներգիան և կենդանի օրգանիզմները

Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիան, ածխաթթու գազ և ջուր: Օրգանական նյութերի առաջացման ժամանակ անջատվում է թթվածին, այսինքն լուսային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։

Մարդը, կենդանիները և որոշ միկրոօրգանիզմներ անօրգանական նյութերից օրգանական նյութեր չեն ստեղծում։ Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։Նրանց համար այդ օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են և այդ նյութերի քայքայման ժամանակ անջատվում է էներգիա։ Այս էներգիան կենդանի օրգանիզմներում ծախսվում է այլ նյութերի սինթեզման, օրգանիզմի կառուցման, աճի, շարժման և կենսագործունեության համար։

Կենդանի օրգանիզմներում քիմիական էներգիայի մի մասը փոխակերպվում է էլեկտրական, լուսային, մեխանիկական և ներքին էներգիաների։Անջատված էներգիայի մյուս մասը ծառայում է օրգանիզմի տաքացմանը կամ արտահոսում է շրջակա միջավայր ջերմության ձևով: Հայտնի են որոշ բակտերիաներ կամ ցամաքային և ծովային կենդանիներ, որոնք էներգիան արձակում են լույսի ձևով:

Կատվաձուկը, օձաձուկը և որոշ ձկներ պաշտպանվելու, կողմնորոշվելու նպատակով օգտվում են էլեկտրական պարպումներից:
Այսպիսով, կանաչ բույսերը և բակտերիաների մի մասը ստեղծում են օրգանական նյութեր, իսկ մյուս կենդանի օրգանիզմները սնվում են այդ պատրաստի նյութերով:Տարբեր կենդանի օրգանիզմների միջև նման փոխազդեցությունները կոչվում են սննդային կապեր, որոնց իմացությամբ կազմվում են սննդային շղթաներ:Օրգանական նյութերի քայքայմանը մաս-նակցում է օդի թթվածինը: Թթվածնի սակավության դեպքում քայքայման ռեակցիաները դանդաղում են, ուստի պակասում է նաև էներգիան:

Реклама
1, 6-րդ դասարան, Հաշվետվություններ, Պատմություն

Պատմության հաշվետվություն

Պատմություն

Նախնադարյան հասարակության անկումը

Հայերի ծագումը

Միջագետքի առաջին պետությունները 

Վանի համահայկական թագավորությունը

ՀԻՆ ՓՈՔՐ ԱՍԻԱՆ ԵՎ ԱՐևԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԸ 

Վանի թագավորության հզորացումը

Պատմություն

Վանի աշխարհակալ տերությունը

Հարցեր

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Защищено: Նախագիծ | Կարոլինա և Նարե | Պատմություն 

Պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Համահայկական առաջին թագավորության անկումը

1, 6-րդ դասարան, Պատմություն

Պատմություն

• Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։

Միջագետքը Եփրատ և տրգրիս գետերի միջև։


• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին պետությունները։

Ցեղերը մրավորվեցին և ստեղծեցին պետություններ օրինակ Եգիպտեսը։


• Ներկայացրեք Հին Եգիպոսի ձևավորման պատմությունը, նշանավոր արքաների գործունեությունը։


• Ե՞րբ Փոքր Ասիայում ձևավորվեցին պետություններ։

Մ․Թ․Ա 3 —- րդ հազարամյակի վերջերին։


• Պատմե՛ք Խեթական պետության մասին։

Խեթերի պետությունը ստեղծվել է Ք.ա․ մոտավորապես 18-րդ դարում 1-ին կեսին;

1, 6-րդ դասարան, Պատմություն

Վանի թագավորության հզորացումը

Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։

Պատմե՛ք Իշպունինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։

Ներկայացրե՛ք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 46-48

տեսաֆիլմ