Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Հատիս լեռ

Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։Առաջնահերթ մենք գնացել էինք Պողոս-Պետրոս եկեղեցի, ապա բարձրացել էինք Հատիս լեռը։ Ճանապարհին մենք տեսանք արծիվ,որը մուկ էր որսում։Երբ հաղթահարեցինք բարձունքը , սկսեցինք մի փոքր նկարել։ Լեռը պատված էր չորացած խոտերով և մանր քարերով։ Դրա պատճառով իջնելը շատ դժվար էր։

Հատիս լեռն ուներ բազում քարանձավներ, որոնք ես մի փոքր ուսումնասիրեցի հեռադիտակով։Մենք երկու խաչ տեսանք, որոնցից մեկին հասանք բարձունքը հաղթահարելու ժամանակ, իսկ մյուսին հասնել չէինք կարող։Հեռադիտակով կարողացա տեսնել, որ այդ խաչի վրա գրված էր Պողոս-Պետրոս։Մենք մտածեցինք, որ այդ քարանձավներում հնում մարդիկ էին ապրել։

Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։ Ես շատ տպավորված էի, բայց շատ հոգնած։

Ճամփորդություններ, Բնագիտություն

Երկրաբանական թանգարան

Այսօր մեք գնացել էնք Երկրաբանական թանգարան։Այնտեղ մեզ պամել էին հնադայան կենդանիների մասին, ցուց էին տվել հնադայան կենդանիների մնացորդներ ,օրինակ ՝ հսկա փղր կմախք նաև թանկարժեք քարեր,օրինակ՝ օբսիդիան։Մեզ ցուց տվելցին բսիդիանների բոլոր տեսակները այնուհետև մեզ ցույց տվեցին ամենածանր քարտըև մեզ ցուց տվեցին երկնաքար։Հետո մենք գնացինք <<մինրալների սրահ>> և այնտեղ տեսանք թունավոր քարեր և <<հիմարի ոսկի>> անունով քարը։Այդ քարը անվանել են հիմարի ոսկի,որովհետև այդ քարը այնքան նման է ոկուն,որ նույնիսկ գիտնականներն են մտածել, որ դա ոսկի է։

Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Հայաստանի բնության պետական թանգարան

Ես շատ տպավորված էի դեպի բնության թանգարան մեր ճամփորդությունից։Այնտեղ մենք շատ հետաքրքիր , հազվագյուտ կենդանիներ, թռչուններ և բույսեր տեսանք։Թանգարանում կային տարբեր սրահներ։Մեզ ցուցադրեցին Հայաստանի քարտեզը իր գետերով , լեռներով և սարերով։ Մեզ պատմեցին հողի բաղադրության մասին, ասացին , որ ամենասննդարարը սև հողն է ։ Ցույց տվեցին քարերի տարբեր տեսակներ՝տուֆ, օբսիդիան։Ի դեպ ես ունեմ օբսիդիանների մեծ հավաքածու։Մեզ պատմեցին, որ քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, ունի թեքություններ և մենք Հայաստանի ամենախորքերում ապրող կենդանիներից բարձրացանք դեպի ամենաբարձ տեղերում ապրող թռչունները։ Երբ մենք հասանք անտառներ, մեզ ցույց տվեցին լուսանին, որը կատվազգի է և ունի կարճ պոչ։ Սրահներից մեկում ցուցադրված էին արագիլների տարբեր տեսակներ, օրինակ սպիտակ արագիլը, որը ապրում է մարդկանց տների մոտ, իսկ սև արագիլը ապրում է անտառներում։ Սրահներից մեկում ցուցադրված էին արջեր, եղնիկների գլուխներ ։Մեզ պատմեցին, որ եղնիկների մի տեսակ կա, որոնց տարիքը կարելի է որոշել կոտոշների վրայի օղակներով, այդ եղնիկները ապրում են տասնհինգ տարի։Շատ գեղեցիկ էին նաև թիթեռները։Վերջին սրահում ակվարիումներն էին, որտեղ կային գեղեցիկ ձկներ և փոքրիկ լճակ, որի մեջ լողում էին ոսկե ձկնիկները։ Թանգարանում մեզ ցույց տվեցին նաև <<Կարմիր գրքերը>>ի առաջին և երկրորդ հրատարակումները։ Կարմիր գրքերում ներառված են այն կենդանիները և բույսերը, որոնք գտնվում են ոչնչացման վտանգի տակ։Ես շատ հպարտ եմ , որ մենք ունենք այդքան հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Պարզապես ուզւոմ եմ խնդրել, որ ոչ ոք չաղտոտի մեր բնությունը, որպեսզի մեր բնությունը շարունակի ծաղկել և Հայաստանը չկորցնի իր գեղեցկությունը։