Ուշադի՛ր նայեք Երևանի հատակագծից այստեղ բերված
հատվածին։ Տեսնում ենք, որ
Բագրատունյաց և Արշակունյաց
պողոտաները հատվում են։ Դա
կարծես խորհրդանշում է մեզանից ավելի քան 1125 տարի առաջ
տեղի ունեցած պատմական կարևոր մի իրադարձություն՝ Աշոտ I
Բագրատունու գահակալությամբ
Հայոց անկախ թագավորության
վերականգնումը։
Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։
Բագրատունիների օրոք է Անինv
հռչակվել մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու
ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվել են այնպիսի նշանավոր
վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։ Այսօր
էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյունիքի և Հայաստանի այլ մարզերում, մենք կարող ենք տեսնել
Բագրատունիների օրոք կառուցված շատ եկեղեցիներ, կամուրջներ և բազմաթիվ ուրիշ կառույցներ։
Անկախության վերականգնումը
7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին
ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում
արաբները հսկայական նվաճումներ կատարեցին:
Բագրատունյաց պողոտա,
Արշակունյաց պողոտա
Սանահինի վանքը
77
7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը
կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից
հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը
պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու
համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները,
Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախ պետականության հաստատման համար պայքարը
լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ
Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու
թագավորական իշխանությունը:
Այդ բաղձալի օրը իրականություն դարձավ, որովհետև դրան
հասնելու համար իրենց ջանքերը միավորեցին հայ իշխաններն ու
հոգևորականները, արհեստավորներն ու գյուղացիները, մի խոսքով՝ բոլորը:
Բայց այդ պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ
Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու
հմուտ կառավարումը։
855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց
իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի
թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել ժամանակի հզոր պետություններից մեկիԲյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն
դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի
հիմնադիրը։
78
Անկախ պետության վերականգնումը դժվարին ու երկարատև
գործ էր։ Ոչ պակաս դժվարին ու մեծ ջանքեր պահանջող խնդիր
էր նաև ձեռք բերված անկախությունը պահպանելը։ Աշոտ I-ը
ամրապնդեց երկրի պաշտպանությունը և բարեկամացավ հարևան երկրների հետ։
Աշոտ I Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր
տիրում։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց
հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ
Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի
հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։
Рубрика: Հայրենագիտություն
Տրդատ III Մեծ
Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը
(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատըապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։ Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց
որպեսզի զորքերը չտուժեն, իրենք
երկուսով դուրս գան մենամարտի։ Ով
հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։
Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց
արքայական թիկնոց հագցնել նրան,
զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ
պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիրՀայաստան։ Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.
նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր:
Տրդատյան դարպասը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում.
գործՎ. Սուրենյանցի 70 Տրդատ Մեծի մասին Վասնզի իրոք սեգ էր հանդերձանքով և մեծ ուժով, հարստությամբ, ամուր ոսկորներով և հաղթ մարմնով, քաջ էր և կատաղի պատերազմող, բարձր ու լայն հասակով: Իր կյանքի բոլոր տարիներին նա պատերազմել էր և մարտերում հաղթություն ձեռք բերել: Քաջության փառքի մեծ անուն ստացավ և հոյակապ, փառավոր հաղթանակներ տարավ ամբողջ երկրում, թշնամիներին հարվածեց՝ ցանկալով իր հայրերի վրեժը լուծել: Ագաթանգեղոս, Հայոց պատմություն Արշակ II Արշակունյաց տոհմի հայտնի արքաներից էր Արշակ II-ը (350-368թթ.)։ Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ»,– գրում է Փավստոս Բուզանդ պատմիչը։ Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր։ Ներսես կաթողիկոսը մեծ բարենորոգումներ է կատարում։ Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։ Արշակ և Շապուհ։ Արշակ թագավորի կառավարման սկզբնական շրջանի խաղաղությունը, սակայն, շուտով ընդհատվում է։ Պարսից բազմաքանակ զորքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում հաղթել հայոց զորքին։ Տեսնելով, որ չի Հունգարական թագավոր Իշտվան I-ի թագը, որը, ըստ ավանդության, պատրաստվել է հայոց Տրդատ Մեծ արքայի թագի նմանությամբ: 71 կարողանում հաղթել պատերազմում, պարսից Շապուհ արքան դիմում է խորամանկության։ Նա իր մոտ է կանչում Արշակ թագավորին
իբր թե խաղաղություն ու բարեկամություն հաստատելու
նպատակով։ Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա
ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ է հասել Արշակի
մասին մի ուշագրավ, հայրենի հողի ուժը փառաբանող
պատմություն։
Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց
Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։
Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է
Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալատական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր
բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ
զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են
պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկարանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք
կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից
կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում
վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի
քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը
կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և
պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։
Պապ
Արշակ II-ի փոխարեն հայոց թագավոր է դառնում նրա որդին Պապը (370-374թթ.)։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը։ Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը։ Շապուհ II-ը ստիպ- 72 ված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը։ Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում։ Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զինվորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակվում կուսանոցներն ու մենաստանները: Հայոց երիտասարդ արքայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց։ Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորավարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարարությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ Պապ թագավորի կարճատև կառավարումը հայոց պատմության ուշագրավ էջերից է։ Պապը, չնայած իր երիտասարդ տարիքին, հեռատես ու տաղանդավոր ղեկավար էր, որն ամենից բարձր դասում էր պետության շահերը։ Պետության ամրապնդմանն ուղղված հայոց արքայի ջանքերը անհետևանք չանցան։ Հինգերորդ դարի սկզբում Արշակունյաց գահակալներից մեկի
Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն` մաշտոցյան գրերի գյուտը։ Այդ մասին
մենք ավելի մանրամասն կիմանանք հետագա դասերին։
«ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ»
Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։
Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II,
Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու
առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Երևանի լայնահուն փողոցներից մեկը, ի պատիվ հայ
Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում էԱրշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին
Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։ Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն: 67 Տրդատ Առաջին Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը
Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան
որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա
անընդունելի էր, և շատ չանցածՀռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան
65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց
Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր: Տրդատի ուղևորությունը Հռոմ Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։ 68 Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին
որսերը։
Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր
թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ
տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով։
Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում։ Բարձրանալով ռոստրաքարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը… Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը
նա վերցնում էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել
զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն
իրեն չէր պատկանում։
Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն
ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ
ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը
պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ
բազմաթիվ հմուտ արհեստավորներ ուղարկեց։ Նրանք
պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։
«Հին Հռոմ» (ընթերցանության գիրք)
ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ
Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են,
նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու
բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված
զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։
Դրանով ժողովուրդը կարծես ցանկանում է վերհիշել իր
պետության հզորության փառավոր ժամանակները։
Արտաշես Առաջին (Ք. ա. 189-160թթ.)
Արտաշես I-ը Արտաշեսյան
արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)
հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավորնա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից առաջ բռնությամբ անջատված հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու
«անմշակ հող չմնաց»։
Արտաշես I
Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նավագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը,
ձկնորսությունը։ Նա կարգավորում է հայոց բուն տոմարը, այսինքնտարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։ Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.) Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Հասկանալու համար, թե ինչ կարևոր դեր է կատարել Տիգրան II-ը մեր հայրենիքի պատմության մեջ, մենք կանդրադառնանք նրա բազմաթիվ գործերից մի քանիսին։ Գահակալությունը. Ք. ա. 95 թվական Մահացել էր հայոց արքան։ Արքայազն Տիգրանը պատանդության մեջ էր Պարթևստանում։ Ինչպես ձեզ հայտնի է, Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք տարածվում է Իրանական բարձրավանդակը։ Այստեղ էլ ձևավորվել ու հզորացել էր Պարթևական պետությունը։ Մյուս կողմից, արևմուտքում հզորացել էր Հռոմեական հանրապետությունը։ Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաստանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին Հայաստանը թուլացնելու, դարձնելու իրենցից կախված թույլ երկիր։ Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջումների գնով ազատվել և Ք. ա. 95թ. վերադառնալով հայրենիք
գահ
բարձրանալ։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգրանն իր թագավորությանը
միացրեց Ծոփքը։ Դրանով նա ավարտին
հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու
իր մեծանուն պապիԱրտաշես I արքայի սկսած գործը։ Այնուհետև
94թ. նա դաշինք Տիգրան II Մեծ
61
կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոնտոսի
հզոր թագավորության հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը։
Այսպիսով, կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն
իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ։
Հզորության բարձունքում. Ք. ա. 83 թվական
Ծոփքի գրավումից շատ չանցած` Տիգրանը Մեծը կարողացավ
հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել
գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը։ Հայոց թագավորությունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց
արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին
բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը
(Վրաստանը) և Աղվանքը։
Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան
թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա
անունով։ Այդ պետությունը ներքին կռիվների
հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրության մեջ։ Ստեղծված վիճակը շտկելու և երկրում
կարգուկանոն հաստատելու համար սիրիական
վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց
իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։
Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը, սակայն,
ռազմատենչ, պատերազմասեր արքա չէր։ «Նա կառավարում էր
ամենայն անդորրությամբ»,– գրել է Տիգրանի մասին օտար պատմիչը։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ
Ժողովուրդ, արքաներ, հերոսներ
Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…
Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…
Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ, նաև քաղաքներ, օրինակԱրտաշատն ու Վաղարշապատը։ Հայոց արքաների և արքայատոհմերի անունները այսօր էլ շարունակում են ապրել։ Արքաների կամ արքայատոհմի անուններից բացի
կարող ենք հիշատակել նաև զորավարների, գործիչների, ազգային շատ հերոսների
անուններ։
Ինչո՞ւ ենք մենք, սակայն, միևնույն շարքում
նշում արքային ու զինվորին, պետության հիմնադրին ու շարքային ծառայողին։ Ի՞նչն է նրանց
միավորում, ի՞նչն է ընդհանուր տարբեր ժամանակներում ու
տարբեր պայմաններում ապրած այդ մարդկանց համար։ Նրանց
բոլորին միավորել է մի մեծ նպատակհայրենի երկիրը շենացնելն ու հզորացնելը և նրան նվիրումով ծառայելը։ Դեպի այդ կարևոր նպատակը տանող ճանապարհին արքաներն ու առաջնորդները ունեցել են բազմաթիվ հետևորդներ և գաղափարակիցներ։ Նրանցից շատերի անունները մենք չգիտենք, բայց առանց այդ մարդկանց նվիրումի, անձնազոհության և հավատարմության որևէ իշխան, առաջնորդ կամ ղեկավար չէր կարող հասնել իր նպատակներին։ Նրանց բոլորին
ազնվականին, մտավորականին, հոգևորականին, զինվորին ու շինականին միասին, անվանում են ժողովուրդ։ Որպեսզի ժողովուրդը կարողանա միավորվել, կազմակերպվել և հասնել իր
նպատակներին, նրան անհրաժեշտ է միավորող ու առաջնորդող
ուժ՝ անհատ կամ կազմակերպություն։ Ժողովրդին կազմակերպող
ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը։ Հայոց
մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն են եղել։ Դրա համար էլ
նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և
օրինակ ծառայել հետագա սերունդների համար։
Մենուա և Արգիշտի Առաջին
Մեր մայրաքաղաքըԵրևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի
Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.
782 թվականին։
Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր
արքաներից էր։
Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։
Վանի թագավորությունը նրա
հարավային հարևան և գլխավոր
հակառակորդ երկրումԱսորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Արարատ (Այրարատ) անվան հետ է կապվում երկրի Արարատյան թագավորություն անվանումը: Բացի դրանից
մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է
Բիայնիլի, այսինքնԲիայնա երկիր։ Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզորացՎանի միջնաբերդը 56 ման գործում նշանակալի դեր ունեցան Սարդուրի I-ի հաջորդ Իշպուինի արքան և հատկապես Մենուան: Սկզբում Մենուան կառավարում էր իր հոր՝ Իշպուինի արքայի հետ: Այսինքն
Իշպուինին արքայազն Մենուային դարձրել էր իր գահակիցը՝ այդ
կերպ սովորեցնելով նրան պետության կառավարման դժվարին
գործը: Որոշ ժամանակ հետո արքան իր մյուս որդու հետ սկսեց
վարել երկրի կրոնական գործերը, իսկ Մենուան դարձավ Վանի
թագավորության միանձնյա գահակալը:
Մենուայի միանձնյա կառավարման ժամանակաշրջանում
(Ք. ա. 810-786թթ.) Արարատյան թագավորությունը հզորացավ,
կարողացավ իր հսկողության տակ առնել երկրից դեպի հարավ,
արևելք ու արևմուտք տանող կարևոր ճանապարհները:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և
ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ
երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։
Մենուայի ջրանցքը
Մենուայի ջրանցքը սկիզբ է
առնում Հայոց ձոր գավառում։
Ջրանցքը բարդ կառուցվածք
ունի։ Այն անցկացված է լեռների լանջերին փորված և տեղտեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև
ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպանման համար ամրոցներ են
կառուցվել։
Ջրանցքի կառուցումն ավետող սեպագիր արձանագրության մեջ ասվում է.
«Խալդյան զորությամբ1
Մենուան, Իշպուինիի որդին,
մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և Խալդի (Հալդի) – Բիայնա երկրի գլխավոր աստվածը:
տերը Տուշպա քաղաքի, այս
ջրանցքը անցկացրեց։ Անունը
(ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։
Վան այցելած ճանապարհորդներին հիացմունք են պատճառել
Մենուայի ջրանցքի արտակարգ
զուլալ ջուրը և զարմանալի
արագ ընթացքը։ Իր վիթխարիությամբ և ջրառատությամբ
Մենուայի ջրանցքը յուրահատուկ տեղ է գրավում ոչ միայն
Վանի թագավորության, այլև
ընդհանրապես Հին աշխարհի
ոռոգիչ կառույցների շարքում։
Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում։
Մենուա արքայի ռազմական հաղթանակները, նրա օրոք
երկրի բարգավաճումը հիմք դարձան նրա որդու և հաջորդի՝
Արգիշտի I-ի աշխարհակալ տերության ստեղծման համար: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության
բարձրակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտումհնամյա Արմավիր քաղաքից ոչ հեռու հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը: Այդ առթիվ փորագրված արձանագրության մեջ ասվում է. «Խալդյան մեծությամբ Արգիշտի Մենուաորդին ասում է. «Ես կաԽալդի աստծո հարթաքանդակը 58 ռուցեցի փառահեղ բերդաքաղաք, կոչեցի այն Արգիշտիխինիլի: Հողն ամայի էր… Ես գետից չորս ջրանցք հանեցի, խաղողի և պտղատու այգիներ գցեցի, մեծ գործեր կատարեցի այնտեղ»»: Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն: Նրա հզորության հետ ստիպված էին հաշվի նստել շատ երկրներ, այդ թվում՝ Վանի թագավորության գլխավոր հակառակորդ Ասորեստանը: Արգիշտի արքայի մասին խոսելով
Ասորեստանի զորքերի ընդհանուր հրամանատարն ասում է. «Արգիշտիի
ուժերը մեծաքանակ են, նրա
անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ»:
Արգիշտի I-ի հաջորդներն էլ
շարունակում էին երկիրն ամուր
և ծաղկուն վիճակում պահելու
գործը: Նրանցից Ռուսա II-ը կառուցեց Թեյշեբաինի քաղաքը,
որն այսօր Երևանի Կարմիր բլուր
հնավայրն է:
ԻՄ ՀԱՎԱՏԸ, ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ
Ձեր բնակավայրում կամ նրա շրջակայքում կա՞ն եկեղեցիներ։
Հաճա՞խ ես եկեղեցի գնում։ Ի՞նչ զգացողություններ ես ունենում
այնտեղ:
Մեր հայրենիքի գյուղերում ու քաղաքներում շատ եկեղեցիներ
կան։ Հաճախ նրանք գտնվում են գեղատեսիլ և բարձրադիր
վայրերում։ Այդ կառույցների մի մասը, մանավանդ եթե մարդաշատ քաղաքներում են կառուցված, մեծ, ընդարձակ տաճարներ
են։ Կան նաև փոքրիկ կառույցներ, որոնք մատուռ են անվանում։
Եկեղեցիները սովորական շենքեր չեն, դրանք հոգևոր իմաստ
ունեցող շինություններ են, հետևաբար մարդիկ սիրով ու խնամքով
են վերաբերվում դրանց։
Այսպիսով, մենք ունենք մեր երկիրըՀայաստանը, որը բոլոր հայերի հայրենիքն է, ունենք մեր լեզուն
հայերենը, ունենք նաև
մեր հավատն ու եկեղեցին։
Ավելի քան 1700 տարի է անցել այն օրվանից, երբ հայերը
Տրդատ Մեծ թագավորի և Գրիգոր Լուսավորիչ հայրապետի
գլխավորությամբ քրիստոնեություն ընդունեցին։ Հայերից հետո
քրիստոնեություն ընդունեցին
շատ ժողովուրդներ։ Քրիստոնյաներ են հույները, վրացիները,
ռուսները, գերմանացիները, իտալացիները և ուրիշներ։ Այժմ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ
մարդ իրեն քրիստոնյա է համարում։ Մենք էլհայ քրիստոնյաներս, այդ հսկայական հանրության մի մասն ենք։ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ առաքելական եկեղեցի։ Հարյուրամյակներ շա- Սուրբ Հռիփսիմե եկեղեցին րունակ Հայոց եկեղեցին ազգապահպան մեծ դեր է կատարել, հատկապես երբ հայ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով զրկվել է անկախ պետականությունից։ Հայոց եկեղեցին պահպանել ու մեզ է հասցրել մշակութային բազում արժեքներ, ազգային սովորույթներ, ծեսեր և տոներ։ Բացի դրանից մեր հայրենիքի տարբեր անկյուններում եղած
բազմաթիվ եկեղեցիները, տաճարները, վանքերը հայ մշակութային ժառանգության և Հայ առաքելական եկեղեցու անբաժան
մասն են, անգամ եթե այդ շինություններն այսօր կանգուն չեն կամ
Հայաստանի ներկայիս տարածքից դուրս են։ Պատահական չէ, որ
օտար տիրապետողները հաճախ են քանդել հայկական եկեղեցիները կամ վերածել մզկիթի, պահեստի, գոմի, քանզի հասկացել
են, որ եկեղեցին կարևոր դեր ունի ժողովրդի կյանքում:
Եկեղեցիները կարող են վնասվել նաև մեր երկրում, եթե մենք
անփույթ ու անխնամ վարվենք
նրանց հետ, մեր ուժերի ներածին չափով մասնակից չլինենք
նախորդ սերունդների ստեղծած
և մեզ ժառանգություն հասած
հարստության պահպանմանը։
Հետևաբար մենք պետք է սիրենք ու պահպանենք մեր եկեղեցիները, տաճարները, վանքերը, մեր ազգային հոգևոր
հարստությունը։
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է
Ուրիշ երկրներում եղե՞լ եք։
Պատկերացնենք, թե մենք որևէ այլ
երկրում ենք։ Առաջինը, որ կնկատենք,
այն է, որ այդ երկրում մարդիկ խոսում
են մեզ համար անհասկանալի լեզվով։
Դա է պատճառը, որ մենք այդ լեզուն
անվանում ենք օտար։ Սակայն նույն
այդ լեզուն մայրենի է դրանով խոսող
մարդկանց կամ այդ երկրի ժողովրդի
համար։
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր
մայրենի լեզուն, որով նա խոսում է,
գրում, հաղորդակցվում։ Ամենավաղ
մանկությունից, երբ մարդն իր առաջին
բառերն է արտասանում, սկսում է խո —
սել այն լեզվով, որը ավելի ուշ նրա
կողմից արդեն գիտակցվում է որպես մայրենի լեզու։ Սովորաբար
հենց մայրենի լեզվով են մարդիկ մտածում, ստեղծագործում,
աղոթում, թերթեր տպագրում, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ վարում և այլն։
Հայերի մայրենի լեզուն հայերենն է։ Յուրաքանչյուր ժողովրդի,
ազգի գլխավոր հատկանիշը, որով նա տարբերվում է մյուսներից,
հենց նրա մայրենի լեզուն է։ Հայերենը ոչ միայն մեր մայրենի
լեզուն է. հայերենը նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն է։36
Հայոց լեզուն նույն դերը պետք է
կատարի իրեն հայ ճանաչող և հայ
մնալ ցանկացող անհատի համար,
ինչ դեր որ կատարում է արյունը նրա
ֆիզիկական կյանքի համար։
Ստեփանոս Մալխասյանց
Հայոց լեզուն աշխարհի հնագույն
և հարուստ լեզուներից է։ Այն անցել
է զարգացման բազմադարյան ուղի։
Մաշտոցյան գրերի գյուտից հետո,
այսինքնվերջին 1600 տարվա ընթացքում, գրավոր հայերենն անցել է երեք փուլ
գրաբար, միջին
հայերեն և աշխարհաբար։ Աշխարհաբար հայերենը շարունակեց
զարգանալ երկու ճյուղով, այդ պատճառով մենք այսօր ունենք
երկու գրական լեզուարևելահայերեն և արևմտահայերեն։ Ուշադի՛ր կարդացեք այս երկու բանաստեղծությունների հատվածները. Ինչո՞ւ ապշած ես, Լըճա՛կ, Ու չեն խայտար քու ալյակք, Մի՞թե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի՞ մը նայեցավ։ Պետրոս Դուրյան Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Եղիշե Չարենց Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։37 Երկու բանաստեղծություններն էլ հայերեն են, սակայն դրանցից առաջինը հյուսված է արևմտահայերենով, իսկ երկրորդը
արևելահայերենով։ Հայոց պատմությունն այնպես է ընթացել, որ
մի որոշ ժամանակ մեր հայրենիքը բաժանված է եղել երկու մասի Արևմտյան և Արևելյան։ Արևելյան Հայաստանում ձևավորվեց արևելահայերենը, իսկ Արևմտյան Հայաստանում՝ արևմտահայերենը։ Այսպիսով, հայոց լեզվի այս երկու տարբերակների գոյությունը պայմանավորված է հայ ժողովրդի պատմական ճակատագրով։ 19-րդ դարում, երբ ձևավորվում էր աշխարհաբարն իբրև գրական լեզու, Հայաստանը բաժանված էր Արևելյան և Արևմտյան մասերի։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը։ Արևելյան Հայաստանում այդպիսի կենտրոն էր Արարատյան դաշտը, արևմտահայերի համար
Կոստանդնուպոլիսը։ Հիմնականում Արարատյան և
Կոստանդնուպոլսի խոսակցական լեզուներն էլ դարձան
այն հիմքերը, որոնց վրա զարգացան հայոց լեզվի երկու
ճյուղերը։
Մաշտոցի անվան Մատենադարանը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունից բացիայսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։ Այն ստեղծվել է 1991թ.
սեպտեմբերի 2-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կոչվում է նաև Արցախի
Հանրապետություն: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական
Արցախ աշխարհը, որը դարեր շարունակ անկախության համար
մղած պայքարի օրինակ է եղել։
Ղարաբաղը Հայկական լեռնաշխարհին բնորոշ երկնասլաց
լեռներով, խոր կիրճերով ու գետահովիտներով մասնատված
մակերևույթ ունի։ Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական
մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթան։ Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը,
որոնց գեղատեսիլ հովիտներում
ծվարել են բազմաթիվ գյուղեր,
քաղաքներ, պատմաճարտարապետական կոթողներ: Արցախյան հուշարձաններից իրենց
վեհությամբ առանձնանում են
Գանձասարի և Ամարասի վանքերը, Քարվաճառի ժայռափոր
բերդապարիսպները, խաչքարերը և այլն։ Արցախ աշխարհը
հայտնի է իր բացառիկ գեղեցկությամբ հյուսված գորգերով,
հատկապես վիշապագորգերով։
Արցախյան բնապատկեր24
Հանրապետության տարածքի հյուսիսում ձգվում են անտառներով պատված Մռավսարի լեռները, որոնց հյուսիսային լանջերին
ընկած է Շահումյանի շրջանը։
Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց
պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի
հայորդիներ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը,
Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ։
1920-ական թվականների
սկզբին խորհրդային իշխանությունները անարդարացիորեն
Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին և նրա տարածքի մի մասում ձևավորեցին
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Այնպես
արվեց, որ ԼՂԻՄ-ը ուղղակի
սահման չունենա Հայաստանի
հետ։ Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացավ մի քանի
տասնյակ կիլոմետր լայնությամբ միջանցք։
Նայե՛ք ՀՀ և ԼՂՀ քարտեզին։ Ցո՛ւյց տվեք ԼՂՀ սահմանները և
նրան սահմանակից պետությունները։
Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումները և բռնությունները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ
1988 թվականին։ Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական
Արցախի անկախությամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից
հայկական տարածքների ազատագրմամբ։ Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք
իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի
ազատագրության համար։
Հիշե՛ք Արցախյան ազատամարտում հերոսացած ազատամարտիկների անուններ։
Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց,
որ պայքարելու է իր զավթված պատմական հայրենիքի վերադարձի համար։ Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր 25
հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի
արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նահապետ Հայկի զավակներին։
Արցախի լեռներից ճյուղավորված բարձրադիր բնական հարթության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհրդանիշ Շուշին։ Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես
կրթության, մշակույթի` իր ժամանակի եզակի կենտրոններից
մեկը։ Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր
պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը,
տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ
մտավորականներ:
Շուշիից ընդամենը 10 կմ հյուսիս, ցածրադիր հարթավայրում է
գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այստեղ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
նախագահի, կառավարության և
Ազգային ժողովի նստավայրերը։
Արցախը բազմապիսի բնական
հարստություններ ունի։ Արգավանդ
դաշտերը, արագահոս գետերը,
հարուստ ընդերքը, մեղմ եղանակը
երկրի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։
Այժմ Հայաստանի և համայն
աշխարհի հայության նյութական
աջակցությամբ վերակառուցվում
են Արցախի ճանապարհները,
դպրոցները, գործարկվում են գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկությունները և
այլն։ Իսկ Արցախի բանակը, որն
ամենամարտունակն է համարվում
ողջ Հարավային Կովկասում, պատրաստ է ամեն վայրկյան արժանի
Ղազանչեցոց եկեղեցին
Շուշիում26
հակահարված հասցնել իր անկախությանը սպառնացող ամեն մի
թշնամու։
Ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ջանքերը ուղղված են ոչ միայն Արցախ աշխարհի վերականգնմանն ու զարգացմանը, այլև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։
Հարցեր և առաջադրանքներ
- Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Պատմական Հայաստանի ո՞ր տարածքն է այն ընդգրկում։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)ստեղծվել է 1991թ.
սեպտեմբերի 2-ին։Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական Արցախ աշխարհը։
- Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին։ Ինչի՞ց սկիզբ առավ 1988
թվականի ազատագրական պայքարը։
1988 թվականի ազատագրական պայքարը սկսվեց, որպեսզի մենք ազատագրենք մեր պատմական հայրենիքը Արցախը։
- Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում։
Արցախում գտնվում են բազմաթիվ հուշարձաններ , կոթողներ, օրինակ՝Գանձասարի և Ամարասի վանական համալիրները։
- Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսների գիտեք։
Արցախյան ազատամարտում իրենց կյանք են զոհել շատ քաջեր, օրինակ Շահեն Մեղրյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը և շատ շատերը։
- Երբևէ եղե՞լ եք Արցախում։ Եթե այո` համառոտ պատմե՛ք այդ
մասին։
Ես Արցախում ցավոք չեմ եղել, բայց իմ տատիկն է Արցախից, նա ծնվել և մեծացել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։
Երևան
Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, և Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, ովքեր պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվեցին իրենց երկրների թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Սակայն նրա արշավանքները մեծապես նպաստել են Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: Հելլենիզմը տարածվել է նաև Հայաստանում: