Մայիմ ամսվա ընդացքում ես <<Գաղտնի բանազևը>>գիրքը։Այն ինձ համար մի նոր բացահայտում էր,որովհետև այն ոչ թե պետք է կարդալ 1 2 3 4 այդ էջերի հերդականությամբ այլ կարող էիր հինգերորդ էջից տեղափոխվել 26-րդ։Կայն նաև հարձեր և այնտեղ ասում էր <<-Եթե ըտրում ես տարբերակ Ա-ն ապա գնա էջ16 եթե Բ-ն 5 եթե Գ-ն 32>> և այլն։ Մի խոսքով այն շատ հետաքիքիր գիրք էր և եթե այն կարդաս չես իմանա երբ է այն վերջանում։
Рубрика: Հայոց լեզու
Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ
Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:
Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:
Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
— Է՛յ…է՜յ:
— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
— Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
— Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
— Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:
Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:
Առաջադրանք
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.
Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
Որովհետև բոլորսել թերություններ ունենք
Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
Կուժը նյութական արժեք էր բայց այն իր գործառույթր կարող էր ուրիշ բանով օգտակար լինել և ուրախուտյուն պարգևել
Մարդու հնարամտությունը սահման չունի:
բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում
Պատմողը մեզ է նվիրում այս հեքիաթը ,որ մենք վերլուծենք և հասկանանք հեքիաթի ասելիքը։
Մայիս ամսվա հաշվետվուտյուն
- Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում,
Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում
- Գրաբարյան առաջադրանք ․ Վահագնի ծնունդը,
- Ճշմարտության մոլորակը,
- Կարդալ բայը չի սիրում հրամայական,
Կարդալ բայը չի սիրում հրամայական
- Մի գիշեր անտառում,
- Գրաբարյան առաջադրանք․ Արծիվ և նետ
- Ժակ Պրևեր․ Ավելի վատ,
- Ջրի կաթիլը,
- Կորսված օրեր
- Մայիս ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն,
- Ստեղծագործական աշխատանքներ
Կորսված օրեր: Դինո Բուցատի
Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:
Ջրի կաթիլը
Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավորզարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:
Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանցառջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած: Նա իր հոգսն էհամարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնելսովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նցէին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնելդրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որհեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծկարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մեերկ վայրենիներ:
— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էրմյուսներից:
— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացողմարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայցամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անումիրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:
— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդիննայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկնիր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էինպրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:
Ավելի վատ։ Ժակ Պրևեր
Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:
1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։
Ստեղծսգործության ասելիքն այն էր եթե մարդուն սիրում ես պետք է նրան սիրես այնպես ինչպին նա կա։Իսկ սխալները կարելի է ուղել։
2. Ո՞ր հատվածում է արտահայտված գաղափարը։
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
Գործնական քերականություն
1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:
Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:
Ծովափիղ ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողափների ու գետաբերանների մոտ են հանդիպում:
Խորտակված սուզանավերը անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
Այս ու այն կողմ թափթփված ծովախորշերն հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրները տորթը զարդարեց:
Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր արկղերի երկարությամբ:
2. Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:
Կան ջրային խուզարկուներ («խուզարկու»), որոնք (որ) ծովերում (ծով) ուօվկիանոսներում (օվկիանոս) գանձեր (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողությունները (հաջողություն): Վագներն իր տնկեր (ընկեր) հետ Ֆլորիդայի ափի (ափ) մոտ խորտակված իսպանական նավ (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեքով (արժեք) գանձ (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ (թիվ) են կազմում այնպիսի որոնողները (որոնող), որոնք (որ) չեն կարողանում նույնիսկ որոնման (որոնում)ծախսը (ծախս) փակել:
3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:
Բնակչություն, զորք, երամ:
Մի երկրի բոլոր զինվորները, զորք
միասին թռչող թռչուններր, երամ
մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները: Բնակչություն
Գրաբար
Արծիւ եւ նետ
Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար:
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ
Հարցեր և առաջադրանքներ
1.Ճիշտ կարդա այս բառերը.
յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:
2.Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւր, իր փետուրը
պատճառ սպանման իմոյ: իմ սպանման պատճառը
3.Առակն աշխարհաբար դարձրու:
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար:
Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Արծիվը գնում էր երկնքով և խփեցին նրան նետով։Եվ նա զարմացավ,թե ո՞վ այս արեց։Նայեց և տեսավ ` փետուրն իրենից է և ասում է.-Վայ ինձ,որ ինքս եմ իմ սպանության պաճառը։
4.Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց: Իմ կարծիքով առակի իմաստը չփոխվեց։
5.Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
Ին կարծիքով զարմացավ բառը և ամբողջ այդ նախադասիությունը զգացմունքներն էր արտահայտում.թե ի՞նչ էր այդ պահին զգում արծիվը։
Մի գիշեր անտառում
Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։
Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։
Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։
Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։
Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։
Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.
— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։
Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։
Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։
Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։
Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։
Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։
— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։
Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։
— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։
Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.
— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…
«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։
Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.
— Հա՜, հա՜, հա՜…
Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։
Վախից հրեցի Վանուն.
— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..
Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։
— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…
Վանին քմծիծաղ տվեց.
— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։
— Ի՞նչ գիտես։
— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…
— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…
— Բա, իհարկե։ Քնի, քնի…
Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։
Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։
Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։
Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։
Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…
Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…
Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։
Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։
Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։
— Արի, արի, — կանչեցի բարձր։
Իմ ձայնից Վանին զարթնեց։
— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։
— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։
Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։
— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…
Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։
Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…
Ուրեմն շա՜տ հեռացան…
Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…
Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.
— Էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.
— Հեեե՜…
Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։
Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.
— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Ոչ մի պատասխան։
Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։
— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։
Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…
Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…
Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։
Կարդալ բայը չի սիրում հրամայական
«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
— Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
Հեղինակ՝ Դանիել Պենակ
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Անհասկանալի բառեր չկաին
- Դուրս բեր կարևոր մտքերը, մեկնաբանիր:
Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
- Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս:
այս ստեղծագործունից ես հասկացա, որ կարդալու համար գոյությու ունի իր ժամանակը և երբ կարդալու համար ժամանակ ենք հատկացնում չենք խլում ուրիշ զբաղմունքներից
- Բացատրի՛ր վենագիրը:
Ես չկարոոացա բացատրել վերնագիր