Իմ հորինուկները

Միլիոն տարի մեզանից հետո

Մեզանից միլիոն տարի հետո , ավելի է զարգանալու տեխնոլոգիան։

Եվ այսպես, միլիոն տարի մեզանից հետո մի գիտնական , որոշեց հորինել  այնպիսի ռոբոտ, որը անվերջ կարող  է աշխատել։ Ռոբոտն օգնում էր բոլոր գործերում։ Մարդիկ տեսան այդ ռոբոտին և ցանկացան իրենք էլ  ունենալ։

Մի օր ՝գիշերը, գիտնականի տանից գողացան ռոբոտի էսքիզը և սկսեցին արտադրել  հարյուրավոր այդպիսի ռոբոտներ։ Շուտով  բոլորն  ունեցան այդպիսի ռոբոտ։

Քանի  որ ռոբոտները աշխատում էին մարդկանց փոխարեն  մարդիկ մոռացան աշխատելը ։ Մի օր փչացան բոլոր ռոբոտները, ոչ մի գիտնական չկարողացավ ստեղծել  նոր ռոբոտ ։ Եվ քանի որ մարդիկ մոռացել   էին աշխատելու  ձևը հայտնվեցին շատ   վատ վիճակում։ Նրանք հասկացան, որ ինչքան էլ տեխնոլոգիաները օգնում  են մարդկանց և հեշտացնում  են նրանց կյանքը, միևնույն է մարդը  չպետք է իր հույսը դնի միայն տեխոլոգիայի վրա ։Մարդը պետք է  չդադարի  աշխատել ։  

Реклама
Իմ հորինուկները

«Սառնարանում ապրող մտքերը»

Հեքիաթը սկսելուց առաջ, ասեմ սառնարանում  ապրող  մտքերի անունները՝  Թարմ ,Համեղ, Սառը։ Մի օր Թարմը,  Համեղն  ու Սառը վիճեցին, որովհետև ամեն մեկն  ասում էր, որ ինքը ամենակարևորն  է։Համեղն ասում  էր, որ եթե ինքը չլիներ, ուտեստները համեղ  չէին լինի։  Թարմն ասում էր, որ ինքը մթերքները թարմ  է պահում։ Սառն ասում էր, որ  եթե ինքը չլիներ, նույնիսկ ամենահամեղ և թարմ մթերքները  կհնանային և իրենց համը կկորցնեին։ Այսպես նրանց վեճը չէր ավարտվում։ Մի օր մտքերը, որոշեցին սառնարանից դուրս գալ և իրենց կարևորությունը պարզել դրսում։ Նրանք փախան սառնարանից։

Թարմն ամեն ինչ թարմացնում էր և նորոգում,նույնիսկ ժամկետն անցած ուտելիքները։ Մարդիկ այն ուտում  էին և հիվանդանում։  Համեղն  ամեն ինչ  համեղացնում էր, նույնիսկ թույնը։  Մարդիկ այն ուտում  էին և թունավորվում։ Սառն ամեն ինչ սառեցնում  էր, մարդիկ սառույց   էին  դառնում։ Սկսվեց իսկական աղետ ։ Մտքերը հասկացան իրենց սխալը  և ետ վերադարձան սառնարան։Նրանք հասկացան, որ իրենց տեղը սառնարանում  է և որ սառնարանում նրանք բոլորն էլ շատ կարևոր են։ Համեղը, Թարմը ու Սառը այլևս  երբեք  չվիճեցին։

Իմ հորինուկները

Լինում է, բայց չի լինում․․․

Լինում է, բայց չի լինում  մի երկինք է լինում, որտեղ հինգ ամպից չորսն անհետացել էին, մեկ էլ ընհանրապես չկար։ Երկնքի տակ մի անտառ կար, որտեղ տասներկու ծառ կային, որոնցից տասը կտրած էին, երկուսն էլ կոճղեր էին։ Անտառի մոտ մի  լիճ կար։ Լճում լողում էին մայր բադն ու հինգ ձագերը։ Մայրը ցամաքով էր լողում, ձագերն էլ լճի վրայով թռնում էին։ Լճակի ափին մի տուն կար, որտեղ ապրում էին մայրը, հայրը և իրենց աղջիկը։ Մայրն ու հայրը վաղուց քաղաքում էին ապրում, իսկ աղջիկը  էլ այդ կողմերում երբեք չէր երևացել։

Իմ հորինուկները

«Ալիսա Գլորիկի նոր արկածները»

Կար- չկար մի աղջիկ կար՝ Ալիսա անունով։ Նա շատ փոքրիկ էր։ Այնքան փոքրիկ, որ կարող էր նույնիսկ մտնել շշի մեջ։ Մի օր նրա տատիկը թխեց Գնդլիկ-Բոքոնիկ։ Բոքոնիկը աչքերը բացեց և պատուհանից թռավ։ Տատիկն ու պապիկը վազեցին նրա հետևից, բայց Բոքոնիկը թաքնվեց։ Իսկ այ Ալիսան, տեսավ, թե որտեղ էր թաքնվել Բոքոնիկը և գնաց նրա հետևից։ Գնդլիկ-Բոքոնիկը երգելով գնում էր, հանկարծ հանդիպեց աղվեսին․

-Ինչ գեղեցիկ երգ է, ինձ համար էլ կերգե՞ս,- ասաց աղվեսը։

Գնդլիկ Բոքոնիկը սկսեց երգել։

-Ես լավ չեմ լսում կանգնիր իմ քթին, նոր երգիր, որ լսեմ,-խնդրեց աղվեսը։

Բոքոնիկը կանգնեց աղվեսի քթին, աղվեսը բացեց բերանը, որ բոքոնիկին ուտի, Ալիսան հրեց աղվեսին և փրկեց Գնդլիկ-Բոքոնիկին։

Ալիսան Գնդլիկ-Բոքոնիկից ծեփեց մարդուկ, որն էլ դարձավ նրա ամենամտերիմ ընկերը։

Ալիսան ամեն տեղ մտնելիս իր ընկերջը վերցնում էր իր հետ։

Իմ հորինուկները

«Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը շուռ գար»։

Մի օր քնից արթնացա,դուրս եկա փողոց ու տեսա ամեն ինչ խառնված իրար։ Ծառերը կարծես խոնարհված լինեին,թռչունները  շփոթված ու անհասկանալի ձայներ էին հանում, շունը փախչում էր կատվից,գետը հոսում էր հակառակ ուղղությամբ։Այդ ժամանակ ես հասկացա, որ աշխարհը շուռ է եկել։

Իմ հորինուկները

Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը շուռ գար

«Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը շուռ գար»։

Մի օր քնից արթնացա,դուրս եկա փողոց ու տեսա ամեն ինչ խառնված իրար։ Ծառերը կարծես խոնարհված լինեին,թռչունները  շփոթված ու անհասկանալի ձայներ էին հանում, շունը փախչում էր կատվից,գետը հոսում էր հակառակ ուղղությամբ։Այդ ժամանակ ես հասկացա, որ աշխարհը շուռ է եկել։

Հաշվետվություններ, Իմ հորինուկները

«Գնդլիկ դդմիկը»

Մի անգամ պապը ցանեց դդմի սերմ։Հողում աճեց մի գեղեցիկ դդում։Պապը որոշեց դդումի հետ սար բարձրանալ։ Ճանապարհին դդումը հետ գլորվեց։ Պապը վազեց դդումի հետևից։ Հանկարծ նկատեց,որ դդումն ընկել և կոտրվել էր և նրա սերմերը տարածվել էին ամբողջ տարածքով։ Որոշ ժամանակ անց պապը հողից հավաքեց շատ գեղեցիկ դդումներ և որոշեց, որ դդումների հետ այլևս սար չի բարձրանա և դդումները կդառնան նրա օգնականները։

Իմ հորինուկները

Իմ հորինած խնդիրները

Խնդիր 1

Մտապահիր  որևէ միանիշ  թիվ ,հաշվիր այդ թվի հնգապատիկը,  արդյունքից հանիր  մտապահածդ թվի կրկնապատիկը  , արդյունքը  փոքրացրու 3 անգամ , համեմատիր  մտապահածդ  թվի  հետ։

Продолжить чтение «Իմ հորինած խնդիրները»