Իմ գրադարանը․
Рубрика: Իմ գրադարանը
Ամառային ընթերցանություն ․Իմ սիրելի գիրքը

<<Վինի-Թուխը և բոլորը- բոլորը>>․Ալեն Ալեքսանդեր Միլն
Իմ սիրելի ընկերներ ես ձեզ ուզում եմ պատմել մի գրքի մասին, որը կոչվում է <<Վինի-Թուխը և բոլորը- բոլորը>>։Ես սկզբում չէի ուզում կարդալ այդ գիրքը, մտածում էին այն շատ երկար է։ Բայց հենց սկսեցի կարդալ շատ հավանեցի և տարվեցի այդ գրքով ։Սկզբում այնքան էլ լավ ու վարժ չէի կարդում, բայց այս գրքի շնորհիվ ես սովորեցի վարժ կարդալ ։
Այս գիրքը ինձ հայրիկս է նվիրել, ի դեպ դա հայրիկիս մանկության գրքերից մեկն է եղել։ Այդ պատճառով էլ այն ինձ համար շատ թանկ է։
Այս գիրքը Վինի-Թուխ անունով արջուկի մասին է, որն էլ Քրիստոֆեր Ռոբինի սիրելի արջուկն էր, իսկ Քրիստոֆեր Ռոբինը գրքի հեղինակի՝ Ալեն Ալեքսանդեր Միլնի սիրելի տղան էր։ Մի օր Քրիստոֆեր Ռոբինը խնդրեց իր հայրիկին, որ իր և արջուկի համար հեքիաթ պատմի։ Հայրիկը իհարկե պատմեց և այդ պատմությունները այնքան շատ էին, որ դարձան գիրք, որը ուներ 18 գլուխ։ Այս 18 գլուխներում հայրիկը պատմում էր Քրիստոֆեր Ռոբինի, արջուկի և նրանց ընկերների մասին։ Քրիստոֆեր Ռոբինի և Վինի-Թուխի ընկերներն էին՝ խոզուկ Դնչիկը, որը վախենում էր ամեն ինչից, բայց հետո խիզախացավ, Ճագարը, որը ուներ շատ երեխաներ և լիքը Ազգականներ և Բարեկամներ, ծեր իշուկ Իա-Իան , որին հասկանալը մեր մեջ ասած շատ դժվար էր, իմաստուն Բուն։Եթե Իային մի կերպ հնարավոր էր հասկանալ, ապա Բուին անգամ Քրիստոֆեր Ռոբինը չէր հասկանում, մայրիկ Կենգուն և ճստիկ Ռուն, եթե միացնենք նրանց անունները կստացվի ԿենգուՌու և վերջապես շատախոս և հարցասեր Վագրը, որը եկել էր անտառից և բոլորին իր հարցերով գժվացնում էր։
Ես կուզենայի նմանվել Վինի-Թուխ արջուկին, որը շատ ընկերասեր , զվարճալի և հնարամիտ արջուկ էր։
Ես այս հեքիաթում ոչինչ չէի փոխի, քանի որ իմ կարծիքով այն հրաշալի է գրված։
Եվ վերջում ես ձեզ ներկայացնում եմ իմ կարծիքով ամենազվարճալի հատվածը․
Դնչիկը փոսի մեջ նայեց։
- Օգնեցե՜ք, փրկեցե՜ք,-գոռաց Դնչիկը։—Փղաձի՜ն, սարսափելի Փղաձին։—Եվ այնքան արագ , որ միայն կրունկներն էին փայլատակում, սլացավ հեռու, շարունակելով ճղճղալ․—Փրկեցե ՜ք։ Փղափելի Սարսաձի՜ն։ Օգնեցե՜ք։ Ձիանելի Փղասա՜րսը։Փղեցե՜ք։ Ձիեցե՜ք։Օգնափելի, Փրկափելի, Ձիափի՜ղը։ Նա ճղում ու ճղճղում էր այնքան ժամանակ, մինչև որ հասավ ու բախեց Քրիստոֆեր Ռոբինի տնակի դուռը։(Գլուխ հինգերորդ, <<Որտեղ Դնչիկը հանդիպում է Փղաձիուն>>էջ 36)
Սիրելի ընկերներ ես ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ այս գիրքը։ Հավատացեք դուք շատ բան կսովորեք ։
Ընթերցանության ուսումնական փաթեթ
«Արեւ». Ղազարոս Աղայան
Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։
Продолжить чтение «Ընթերցանության ուսումնական փաթեթ»Գարնանային ընթերցանություն:
<>․Դոնալդ Բիսեթ
Դոնալդ Բիսեթի հեքիաթի համար պատրաստել եմ մեդիահեքիաթ:
Նախ նկարել եմ հեքիաթը Paint Նկարչական ծրագրով, հետո ձայնագրվել, AVS մոնտաժային ծրագրով միացնելով մեկը մյուսին՝ ստեղծել մեդիահեքիաթ:
Ձյուն
Գեղամ Սարյան
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Продолжить чтение «Ձյուն»Հեքիաթ փշատերև ծառի մասին
Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Продолжить чтение «Հեքիաթ փշատերև ծառի մասին»Աշուն օր (հատված)
Կոմիտաս
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ» ՆԱԽԱԳԻԾ
ԽՈՒԼԻ ԱՅԾԵՐԸ
Աթաբեկ Խնկոյան
Աշխատանք լեզվագործունեությունից՝ Paint ծրագրով նկարի՛ր հեքիաթից որևէ նախադասություն: Տեղադրի՛ր բլոգում, հղումն ուղարկի՛ր կողքինիդ , թող նա գուշակի ու իր բլոգում տեղադրելով ստացած հղումը՝ ներքևի մասում մուտքագրի քո նկարած նախադասությունը;