Թթուներ
Աղեր և Հիմքեր
Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Մեխանիկական շարժում,արագություն և Մարմինների փոխազդեցությունը:Ուժ
Նարե Սուքիասյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց, 6․8 դասարան
ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ
ՆՅՈՒԹԵՐԻ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ
ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ
ԳԱՂԱՓԱՐ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ, ԱՍՏՂԵՐ ԵՎ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ
ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱՐԵԳԱԿ, ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ, ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ
Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս
ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ
Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ
Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշաններ
Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը
Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր
Մարդկության զարգացման պատմությունր ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:
Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:
Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պարզագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կատարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ավելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազդեցությունր մարդու առողջության վրա:
Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափվող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտահայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
Հայ ժողովուրդն այդ ձկանը տվել է «իշխան» հնչեղ անունը. իր վայելուչ արտաքին տեսքով, գրեթե անփուշ, համեղ մսով և կենսապայմանների նկատմամբ ունեցած բծախնդրությամբ իշխանն արդարացնում է իր ազնվացեղությունը։
Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է։ Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված, խոշոր, սև, երբեմն՝ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։
Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, քաշը՝ 400-600 գ։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։
Ստերջ վիճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ մանր, կլորավուն սև պուտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են։ Բոլորն էլ արծաթափայլ են, չափավոր պարարտ, վարդագույն, համեղ մսով։ Միաժամանակ յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն մասում։ Սնվում են ջրի հատակին ապրող մանր կենդանիներով, որդերով, խխունջներով, զանազան փափկամարմիններով։
Երբ պատրաստվում են բազմանալու կամ ձվադրումը նոր է ավարտված լինում, գունափոխվում են՝ դառնալով դարչնագույն, նույնիսկ՝ սև (պուտերը կարող են անհետանալ), մաշկը հաստանում է, պատվում լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, միսը սպիտակում է, համը փոխվում։ Այդ շրջանում, որը ձվադրումից հետո տևում է 3-6 ամիս, իշխանը կոչվում է բախտակ, այնուհետև ձուկն ընդունում է իր նախկին տեսքը։
Ձմեռային իշխանն ու բոջակը ձվադրում են լճում՝ հոկտեմբեր-մարտին, իսկ ամառային իշխանն ու գեղարքունին բարձրանում են Սևան թափվող գետերի ակունքները և ձվադրում այնտեղ (ամառային իշխանը՝ մայիս-հունիսին, գեղարքունին՝ հոկտեմբեր-հունվարին)։ Ձվադրման համար էգը ջրի հատակին փոս է փորում, հետո արուի հետ ձկնկիթը ծածկում ավազով ու մանր խճաքարով, ապա հեռանում է։ Արուն 2-3 օր պահպանում է բույնը, այնուհետև լողում էգի մոտ։ Իսկ 2-3 ամիս անց ձկնկիթից դուրս են գալիս փոքրիկ իշխանները։ Մատղաշը 8-12 ամիս գետակներում ապրելուց հետո իջնում է լիճ։ Ձմեռային իշխանը, ամառային իշխանը և գեղարքունին աճում են արագ. 3-5 տարեկանում ունենում են մոտ 40 սմ երկարություն, 400-600 գ զանգված։ Լճում հանդիպել են 15-16 տարեկան, 1 մ երկարությամբ և 16-24 կգ զանգվածով իշխաններ։
Իսկ բոջակը իշխանի գաճաճ սեռն է՝ 6-7 տարեկանում ունենում է ընդամենը 200 գ զանգված և մինչև 35 սմ երկարություն։ Ի տարբերություն իշխանի մյուս ենթատեսակների՝ բոջակը բույն չի կառուցում, այլ ձկնկիթը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների 10°С ջերմաստիճանում լցնում է լճի հատակին մոտ 1,5-ից մինչև 15 մ խորության վրա
Նախկինում իշխանը Սևանի ամենակարևոր արդյունաբերական ձկնատեսակն էր։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով իշխանի բազմացման պայմանները էապես վատացել են և ներկայումս այն վերացման եզրին է։ Ընդգրկված է «կարմիր գրքում»։ Ներկայումս վերարտադրության համար կարևոր դեր են խաղում ձկնաբուծարանները։
Իշխանը լավ է հարմարվում տարբեր տեսակի մաքուր ջրավազաններում։ Դասական օրինակ է Իսիկ-Կուլ լճում դրա տարածումը, ուր այն կազմում է նոր, հատուկ տարատեսակ։
Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն աստիճանաբար առանձնացել են իրենց ցեղակիցներից և, անցնելով ինքնուրույն զարգացման տևական ուղի, սկզբնավորել են իշխանին։ Այդ է պատճառը, որ Սևանի իշխանը եզակի ձուկ է։
Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:
Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թափանցիկ: Կապույտ երկինքը, որ ողողված է արևի ճառագայթներով, նույնպես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:
Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:
Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապացուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափվում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:
Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:
Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:
Հարցեր և առաջադրանքներ
Ալմաստ-ադամանդ
Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն։ Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ադամանդ։Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։ Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի։
Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է։Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։
Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։
Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։