2, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից

 1.

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

2. Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ. 

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

— Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:

3. Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

4. Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեքերեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

Реклама
2, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Փետրվար ամսվա գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Այս ամիս ես կարդացել եմ <<Փոքրիկ արքայադուստրը>> գիրքը։Ինձ շատ դուր եկավ այս գիրքը, այն շատ հետաքրքիր էր և հեշտ կարդացվող։Գիրքը փոքրիկ աղջկա մասին է, որը հարուստ ընտանիքից է։Մի օր նրա հայրիկը որոշում է աղջկան տանել Անգլիա սովորելու։Հարուստ աղջկան այս դպրոցում հեշտ չէր լինելու, նրան այստեղ շատ փորձություններ են սպասվում։ Գրքում իրադարձությունները շատ արագ են զարգանում և ընթերցողը չի հասցնում ձանձրանալ։ Սյուժեն շատ հետաքրքիր է , կերպարները շատ լավ են ներկայացված:

Փոքրիկ արքայադուստրը – Լիլիթ Ղազարյանի բլոգ
2, 6-րդ դասարան, Պատմություն

Դաս և առաջադրանքներ

Դաս 1


Գիր և արվեստ

  • Հասարակության զարգացման ո՞ր փուլում է ստեղծվել գիրը։
  • Ինչի՞ հետ է կապված գրի առաջացումը։
  • Ի՞նչ է սեպագիրը, ովքե՞ր են ստեղծել այն։
  • Հին Արևելքի գեղարվեստական ստեղծագործություններն ի՞նչ բնույթ ունեն։ Ինչի՞ մասին են դրանք։

Աղբյուրներ
Համաշխարհային պատմություն 48-52

Դաս 2
Գիտություն

  • Որո՞նք են գիտության առաջացման նախադրյալները։
  • Գիտության ո՞ր բնագավառներն էին զարգացած Հին Արևելքում։

Աղբյուրներ
Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 54-57

Без рубрики

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն․  տեղադրե՛ք համապատասխան հղումներ․ 

  • Մայրենի լեզվի օրեր․ նախագծային աշխատանք

Մայրենի լեզվի օրեր․ նախագծային աշխատանք

  • Գրքի տոն․ նախագծային աշխատանք

,,Գրքի տոն ,, նախագիծ կրթահամալիրում

  • Բառարանային ֆլեշմոբ․ նախագծային աշխատանք

Բառարանային ֆլեշմոբ

  • Կարդում եմ Տերյան․ ձայնագրություն, տեսագրություն, այլ

Վահան Տերյան «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր»

  • Կարդում եմ Թումանյան․ ձայնագրություն, տեսագրություն, այլ

Հ.Թումանյան

  • Ստեղծագործական աշխատանքներ 

Ոսկե դրամ

  • Գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

Փետրվար ամսվա գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն

  • այլ։  

Կոմիտասի նամակը

Հսկան

ԻՄ ԵՐԳԸ

Գործնական քերականություն

Ինքնակենսագրություն (Հովհաննես Թումանյան)

Հովհաննես Թումանյան

Ահմադը

Գործնական քերականություն

Մթնշաղ

Գործնական քերականության առաջադրանքներ 

Տերյանի վերջին ժամերը

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

2, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Կոմիտասի նամակը

Սիրելի Յովհաննէս,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք 

գործել:

Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր 

իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:

Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք:

Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:

Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:

Համբոյրներով` քո Կոմիտաս

2, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Հսկան

      Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,

Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,

Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.

— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին

Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:

Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,

Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.

Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,

Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:

Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում

Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
      Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:

   Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.

Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,

Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:

Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,

Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,

Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…

Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.

Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
      Շատ զարմացավ հըրեշ հըսկան,

Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.

Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը

Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,

Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ
Ուր կամենան:

 Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,

Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:

2, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Մայրենի լեզվի օրեր․ նախագծային աշխատանք

Տատիկս Արցախի Գյուլիստան գյուղում է ծնվել և մեծացել։ Տատիկիս հայրիկը գյուղի պատմության ուսուցիչն է եղել, նրան բոլորը ընկեր Բենիկ են դիմել։Բենիկ պապիկը հավաքագրել և գրի է առել իր լսած, գյուղացիների պատմաշ անեկդոտները և հետաքրքիր պատմությունները։ Տատիկս իմ խնդրանքով արցախյան բարբառով կարդում է Բենիկ պապիկի գրի առած անեկդոտներից մեկը։

2, 6-րդ դասարան, Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

  1. Օգտվելով գումարման տեղափոխական և զուգորդական
    օրենքներից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.
  1. Հաշվե՛ք (a + b) + c և (c + b) + a արտահայտությունների արժեքները,
    եթե՝
  1. Հաշվե՛ք a ⋅ (b ⋅ c) և c ⋅ (b ⋅ a) արտահայտությունների արժեքները,
    եթե