613. Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափոխական օրենքի ճշտությունը.
բ) –3, +7 = (-3) + (+7) = (+7) + (-3) = +4
դ) –21, +12 = (-21) + (+12) = (+12) + (-21) = -9
զ) 0, –7 = 0 + (-7) = (-7) + 0 = -7
616. Գրի՛ առեք արտահայտությունը և հաշվե՛ք նրա արժեքը.
բ) –7-ին հակադիր թվին գումարել 8 և –18 թվերի գումարը,
(+7) + (8 + (-18)) = (+7) + (-10) = -3
617. Գտե՛ք արտահայտության արժեքը նախ գումարելով բոլոր դրական թվերը, ապա բոլոր բացասական թվերը.
բ) 10 + (–8) + 6 + (–9) + (–15) + 20 =
1) 10 + 6 + 20 = +36
2) (-8) + (-9) + (-15) = — (8 + 9 + 15) = -32
3) (+36) + (-32) = +4
625. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.
բ) ( –9 ) · ( +1 ) · ( +8 ) < 0
Реклама
about:blank
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ
626. Հաշվե՛ք.
ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 | = 11
1) | –11 + 4 | = | -7 | = 7
2) | +5 — 8 | = | -3 | = 3
3) 2 x 7 = 14
4) 14 — 3 = 11
գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 | = 6
1) | 3 – 4 – 1 | = | 3 — 5 | = | -2 | = 2
2) | 2 + 7 – 12 | = |9 — 12| = | -3 | = 3
3) 2 x 3 = 6
ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 | = 4
1) | 9 – 5 + 4 | = | 13 — 5 | = | 8 | = 8
2) | –16 + 14 | = | -2 | = 2
3) 8 : 2 = 4
630. Պատկերված մարմինները կազմված են 8 սմ3 ծավալ ունեցող միանման չորսուներից։ Գտե՛ք այդ մարմինների ծավալները և որոշե՛ք, թե նրանցից որոնց ծավալներն են իրար հավասար։
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը: Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը. — Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն: — Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին: — Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին: — Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ: Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր: Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան: Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. — Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա: Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով: Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա: Սակայն հրեշտակն ասաց նրան. — Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ: Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց. — Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ամանորն արդեն սարերի հետևում չէ: Հայաստանում հատուկ ջերմությամբ ու հուզմունքով են վերաբերվում այս հրաշք տոնին:
Ամանորին այստեղ պատրաստվում են շատ մանրակրկիտ` հավատարիմ մնալով դարերից եկող հատուկ ավանդույթներին: Սակայն քչերն են մտածել, թե ուր են տանում այս կամ այն ավանդույթի ակունքները, և քանի դարվա պատմություն ունեն:
Ազգագրագետ Խորեն Գրիգորյանը «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում պատմել է, թե ինչպես էին հայերն ավանդաբար նշում Ամանորը, ինչպիսի ավանդույթներ ունեին և ավանդույթներից որոնք են հասել մեր օրեր:
«Նովոստի Արմենիա». մի փոքր պատմեք Հայաստանում Ամանորը նշելու ավանդույթների մասին։
Խ. Գրիգորյան. հայկական ավանդական Ամանորի մասին խոսելիս առաջին հերթին պետք է հասկանալ, թե որ ժամանակաշրջանի Նոր տարվա մասին ենք խոսում` Նավասարդի, որը նշում էին օգոստոսին, Նախրաթողի, որը նշում էին հոկտեմբերին կամ Ամանորի, որը 18 դարից մենք նշում ենք հունվարի 1-ին:
Այս տոնը հայերի համար նշանավորում էր տարվա ավարտն ու հաջորդ տարվա սկիզբը և ներառում էր մի շարք ժողովրդական ծեսեր:
«Նովոստի Արմենիա». պահպանվե՞լ են, արդյուք, այս ավանդույթները։
Խ. Գրիգորյան. Ամանորի տոնակատարության ավանդական ծեսերն անընդհատ փոխվել են: Այսինքն, չի կարելի ասել, թե ամեն տարի դրանք նույնն էին, ավելին, ամեն ժամանակաշրջան առանձնանում էր իր հատուկ ամանորյա միջոցառումներով:
«Նովոստի Արմենիա».ի՞նչ ուտեստներ էին ավանդաբար պատրաստում Ամանորին մեր նախնիները։
Խ. Գրիգորյան. ամենակարևորը Տարեհացն էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի կամ տարվա ամիսների քանակով, իսկ որոշ շրջաններում հացը կտրում էին տնային անասունների գլխաքանակով:
Բացի Տարեհացից, պատրաստում էին նաև այլ թխվածք, որն օգտագործում էին գուշակությունների կամ այլ մոգական ծեսերի ժամանակ: Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:
Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չոռանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։
Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին որպես նվեր:
Կարևոր նշանակություն ուներ ջրհորի` ամանորին հավաքած ջուրը, ինչի համար մարդիկ կարող էին մի ամբողջ գիշեր անցկացնել ջրհորի մոտ:
«Նովոստի Արմենիա». Ինչպիսի՞ կարևոր ծեսեր էին հայերը պահպանում Նոր տարուն
Խ. Գրիգորյան. Նոր տարուց առաջ մարդիկ պետք է ազատվեին պարտքերից ու հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ:
«Նովոստի Արմենիա». Գնում էին արդյո՞ք հայերը հյուր ամանորին, թե՞ դա համեմատաբար նոր ավանդույթ է
Խ. Գրիգորյան. Հյուր գնալը հին ավանդույթ է: Այսօր այդ երևույթն ավելի քիչ է հանդիպում: Առաջ Նոր տարին սովորաբար տոնում էին բոլորը միասին:
Առաջին հերթին մարդիկ այցելում էին գյուղապետին, նրան բերում էին միրգ, գինի ու այլ խմիչք: Հետո գնում էին գյուղի ավագանիների տներ: Քանի որ մինչև Նոր տարի մարդիկ ծոմապահության մեջ էին, ապա մսային կերակուրը բացակայում էր ամանորյա սեղաններից:
«Նովոստի Արմենիա». Ի՞նչ նվերներ էր ընդունված նվիրել Ամանորի առիթով։ Հագնու՞մ էին հայերն ինչ-որ հատուկ զգեստներ այդ օրը։
Խ. Գրիգորյան. Նոր տարում նոր հագուստի անհրաժեշտություն չի եղել, նվերներ նույնպես չկային որպես այդպիսին: Իսկ ամանորի նախաշեմին պատրաստվող թխվածքները, որոնք օգտագործվում էին գուշակություններ անելու համար, նախատեսված էին հենց նվերների համար: -0-