Կաղանդի ծառ մը
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե
Բարի տարի ձեզ և բարի պատրանք:
Հեղինակ՝ Զահրատ
1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:
2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ-Ամանոր
աղվոր-Լավ,Գեղեցիկ
շտկելու-Ուելու,Ստեղծել
բավե-Պետք
ալ-Այլևս,Նաև,Էլ
ատիկա-Այդ
հոգվույս-Հոգուս
խաբկանք-Միամտություն
պատրանք-Ցնորք,Երազ
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:
Ամանորը շատ գեղեցիկ տոն է։Ամանորին մենք բարեկամներով իրար տուն հյուր եք գնում։Իմ կարծիքով ամանորը միավորման տոն է և միավորվում է նաև երեխաների հրճվանքը երբ նրանք տեսնում եմ տոնածառը և նրանց հանձնած նվերները։Ամանորը ինձ միայն ուրախություն է պարքևում