1, 6-րդ դասարան, Հայոց լեզու

Կուզեի լինել

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:  

Հեղինակ՝ Ռուբինդրաթ Թագոր

Աղբյուրը

Հարցեր

  1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 

    մանրավաճառ-Մանր իրեր վաճառող առևտրական:

    բնավ- Բոլորովին, ամենևին

    պարտիզպան-Պարտեզ պահող՝ մշակող:

    պարտեզ-այգի

    լապտեր-Լուսավորման ապակյա անոթ, որի մեջ դնում են լույսի աղբյուրը

    երերալ-Մեղմորեն այս ու այն կողմ շարժվել՝ տարուբերվել՝ տատանվել

2. Ինչից էր դժգոհ տղան: Ո՞ր հատվածներից է դա երևում:

Նա դժգոհում էր նրանից,որ նա գնում է դպրոց դաս է անում և իր մտածելով տանջվում։

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

3.Ինչի՞ց կարող էին դժգոհել, ի՞նչ կարող էին ցանկանալ

  • մանրավաճառը

Մանրավաճառը կարող էր դժգոհել նրանից,որ ամբողջ օրը տանջվու է կանչու է Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր բայց նրան ուշադրությու եին դարձնում քչերը

  • պարտիզպանը

Պարտիզպանը կարող էր դժգոհել նրանից,որ ամբողջ օրը տանջվում է ֆիզիկապես և հոքնում է։

  • պահապանը

Պահապանը կարող էր դժգոհել նրանից,որ ամբողջ գիշեր տանջվում է և քնելու փոխարեն պահակություն էր անում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s