Տարածաշրջանը- հավանաբար Ապարանի
Ձեռքերի բռնվածքը- ճկույթներով
Ձեռքերի դիրքը-հորիզոնական
Ժանրը— հարսանեկան
«Շորորի» այս տարբերակը գրառվել է Կոմիտասի կողմից։ Կոմիտասը գրառել է 8 պար,որոնցից դեռևս վերծանվել է երկուսը։
Շորորը գրաբարյան սորոր թռչունն է։ «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթի, նույնն են: Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է: Մեր նախնիները հավատում էին, որ մեր հարազատների հոգիները համբարձվում էին և վերածվում թռչունների։ Սորորալ բառի հիմքի վրա առաջացել է այս «Շորոր» պարատեսակը, որի խորհուրդը նախնյաց պաշտամունքն է։
Կոմիտասը ինքը «Շորորը» դասում է էպիկական պարերի շարքին։
Պարաքայլերը
- Աջ ոտքով երկու քայլ դեպի առաջ
- Կրկնակի հարված աջ ոտքով՝ ձախի զսպանակումներով
- Աջ ոտքը ուղիղ անկյան տակ դնել աջի ետևում (միաժամանակ շարժելով մարմինը), ապա ձախը դնել աջի կողքին՝ աջն ուղղելով (տրամաբանորեն ետ գնալով) (կրկնել այս քալը 2 անգամ)
- Կրկնել 1-ից 3-րդ քալերը
- Աջ ոտքով քայլ դեպի աջ
- Ձախը ոտքով խաչաձև անցում աջ ոտքին, ապա խաղացնել ձախ ոտքը
- Գնալ ձախ՝ աջը խաչելով ձախ ոտքին, ապա խաղացնել աջ ոտքը
- Կրկնել 5-րդ և 6-րդ քայլերը