1, 6-րդ դասարան, С рубрикаий, Հայոց լեզու

Հոմեր

Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։

Հոմերի երաժշտությունը խլացավ երկնքով սլացող երեք անհավատալի առարկաների աղմուկից։ Ցրիչը զարմանքով վերև նայեց և ընկավ մի փոքր, անջուր առվի մեջ։

— Ինքնաթիռնե՜ր,— ասաց Հոմերն ինքն իրեն։ Ագարակի մի շուն արագ ու մեծ հանդիսավորությամբ հարձակվեց նրա վրա և կարևոր պատգամ ունեցողի տեսքով սկսեց հաչել։ Հոմերը ուշադրություն չդարձրեց շանը։ Մի անգամ միայն շրջեց գլուխը և կենդանուն գրգռեց. «հաֆ, հաֆ», նորից նստեց հեծանիվը և ճանապարհը շարունակեց։

Երբ հասավ քաղաքի ծայրամասը, առանց կարդալու անցավ մի ցուցանակի կողքով, որի վրա գրված էր.

Իթաքա, Կալիֆոռնիա։

Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.

Բարի գալուստ, օտարական։

Հաջորդ փողոցի անկյունում նա կանգնեց, սպասելով զորակոչիկներով լցված ավտոշարասյան անցնելուն։ Նա ողջունեց այդ մարդկանց ճիշտ այնպես, ինչպես իր Յուլիսիս եղբայրն էր ողջունել մեքենավարին և թափառաշրջիկներին։ Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին։ Եվ ինչո՞ւ չպատասխանեին։ Ի՞նչ ունեին կորցնելու…

Աղբյուրը

Հեղինակ ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, վեպից։ 

Առաջադրանքներ 

1.Քննարկեք հետնյալ ցուցանակը.
Իթաքա, Կայիֆոոնիա:
Ուր ուզում ես գնա, տնից  լավ  տեղ  չկա.
Բարի գալուստ, օտարական:
2.  Հովհ. Թումանյանի ո՞ր բանաստեղծության հետ կհամեմատեք այս ցուցանակը:

Ամենից լավ տեւնը
3.  Համեմատեք հետևյալ երկու պատկերները և ձևակերպեք հարցը.
ա) Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ  հինգ  հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց  տղայի ողջույնին: Նրանք կարող էին այդ անել, բայց  չարեցին: (Գլուխ 1):
բ) Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին: Եվ ինչո՞ւ չպատասխանեին:

 Ի՞նչ ունեին կորցնելու։ Միթե՞ քաղաքավարության տարրական կանոններին չէին տիրապետում։
Բառային աշխատանք.
1. Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ …
ա) Ընդգծված պատկերը ներկայացրեք այլ բաոով կամ բառակապակցությամբ:

խաղաղ մայրամուտ։


բ) Կազմեք նոր բառակապակցություններ քնկոտ բառով:

Տնկոտ արջ,քնկոտ աղջիկ,քնկոտ նապաստակ,քնկոտ առվակ
2. …Պտղատու և խաղողի այգիներ ծուլորեն փռված…
ա) Ո՞ր բաոով կփոխարինեք ծուլորեն բառը, որ պատկերը չփոխվի:

Ես ծուլորեն բառե կփեխարինեի ծոլաբար բառով։


բ) Կազմեք նոր պատկերներ՝ օգտագործելով ծուլորեն  փռված բառակապակյությունը:

Կատուն ծուլորեն փռված էր բասկաթողին։

Խոզը ծուլորեն փռված էր ցեխի մեջ

3. Ի՞նչ տարբերության եք տեսնում հետևյալ երկու արտահայտությունների միջև.
ա) մի փոքր, սառը առվակ,
բ) մի փոքր սառը առվակ:
Ինքներդ կազմեք նման օրինակներ:

մի փոքր,գեր խոզ

մի փոքր գեր խոզ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s