Без рубрики

Թվերի մեծ աշխարհում Նախագիծ

  • Յուրաքանչյու սովորող պետք է ընտրի  թվերի մի բազմություն  և  ուսումնասիրի այդ թվերի ծագումը։ Պարզի, թե երբ և ում կողմից են ստեղծվել  այդ թվերը։

Թվերի համակարգը

Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։

Տասնորդական հաշվարկման համակարգից հռոմեականի տարբերություններից մեկն այն է, որ տասնորդական համակարգում թվերի մեծացմանը զուգահեռ աճում է դրանք արտահայտող թվանշանների քանակը՝ միանիշ, երկնիշ, եռանիշ և այլն, իսկ հռոմեական համակարգում այդպես չէ։ Օրինակ՝ քառանիշ 2015 թիվը հռոմեական թվանշաններով գրելիս այն ստանում է նույնպես քառանիշ MMXV տեսքը, իսկ ահա նրանից զգալիորեն փոքր 847-ի հռոմեական DCCCXLVII գրառումը բաղկացած է ինը նիշերից։
Եթե տասնորդական համակարգում թվի գրառման ժամանակ գրվում է տասնորդական կարգերն արտահայտող թվերի (տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ և այլն) միայն առաջին թվերը, ապա հռոմեական համակարգով թվերը գրելու դեպքում դրանք գրվում են ամբողջությամբ, օրինակ՝

  • 3694=3000+600+90+4=MMMDCXCIV, MMM=3000, DC=600, XC=90, IV=4
  • Սովորողները  միասին կքննարկեն իրենց հետազոտության արդյունքները։
  • Սովորողները  կուսումնասիրեն և կբնութագրեն  միանիշ ու  բազմանիշ թվերը։ 

Միանիշ տվերը այն թվերնեն,որ ունեն մեկ նիշ։

Բազմանիշ թվերը այն թվերն են որ ունեն մեկից ավելի նիշ։

Կարգային միավորներ

Реклама
Հայոց լեզու

классная работа

1 Был у древних греков обычай.

2 Лучшие спортсмены собираются на соревнования, которые проводятся в разных городах мира. 3. Олимпийский огонь привозят из греческого города Олимпия и торжественно зажигают в первый день соревнований.

4. Зимняя олимпиада состоится в России, в городе Сочи.

5. Спортсмены упорно готовятся к этим играм.

Найдите лишнее слово:

1. турнир, соревнование, чемпионат, концерт, состязание, олимпиада;

2. футбол, баскетбол, прятки, хоккей, волейбол;

3. плавание, бег, теннис, пение, бокс

Дополните ряд слов:

Летние виды спорта: … плавание, гимнастика, борьба, футбол ,баскетбол ,теннис, бокс

Зимние виды спорта: … хоккей, фигурное катание, лыжный спорт

Слова для справок:, лёгкая атлетика.

Հայոց լեզու

ԼԻՆԵԼ ԵՎ ՈՒՆԵՆԱԼ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Անգլերեն

The Magic Fish

Every day, Robert’s grandfather went fishing. One day, Robert
asked to go too.
‘Well, I want to catch the magic fish. The first person to eat it will
become the cleverest person in the world. Can you help me?’
‘Yes!’ said Robert, and they went fishing.
First, they caught a yellow fish with purple spots. ‘Wow! Is that the magic fish?’ asked Robert.
‘No,’ said his grandfather.
Then they caught a blue fish with red stripes. ‘Is that the magic fish?’ asked Robert.
‘No,’ said his grandfather.
Suddenly, they caught a big, beautiful silver fish with pink and green diamonds. Robert’s
grandfather jumped for joy. It was the magic fish! They started to cook the fish, and his
grandfather went to get some more wood. He asked Robert to watch the fish, but not to eat
any of it.
Robert watched the fish very carefully. He saw a tiny bubble on its tail. He touched it with his
finger. Pop! The bubble burst. The fish was very hot and burnt his finger. Ouch! He put his
finger in his mouth.
When his grandfather came back, he saw that something was different. ‘Did you touch the
fish?’ asked his grandfather.
‘Yes, I’m sorry,’ said Robert.
His grandfather sighed a happy sigh and gave Robert a big hug. ‘The magic fish chose you.
You are the cleverest boy in the world, and I am the proudest grandfather ever!’

Հայոց լեզու

Լեզվական աշխատանք

228. Տրված բառակապակցցություններից ամեն մեկի իմաստն արտահայտել մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս –սուն ածանցը:

Երեք տասնյակ – Երեսուն

չորս տասնյակ –քառասուն

հինգ տասնյակ –հիսուն

վեց տասնյակ –վաթսուն

յոթ տասնյակ –յոթանասում

ութ տասնյակ –ութսուն

ինը տասնյակ –իննսուն

Սունը նշանակում է տասնյակ

229. Զննել տրված բառաշարքերը և փորձել պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից գրություն ունեն, և որո՞նք ՝ հարադիր:

Ա. – Կից – տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. – Հարադիր – հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ:

230. Տրված թվականները գրել բառերով:

65 — վաթսունհինգ

48 — քառասունութ

107 – հարյուր յոթ

93 — իննսուներեք

6087 – վեց հազար ութսունյոթ

4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786 – յոթ հարյուր ութսունվեց:

232. Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատել և տարբերությունները գրել: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրել:

Օրինակ՝

Ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: — Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

Բ) Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավարտել: — Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրոցն էր ավարտել:

Գ) Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է: — Իմ անունը մատյանում համար քսաներկուսն է:

Դ) Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց: — Առաջնորդը վեցերորդ հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:

Ե) Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում: — Գրքի համար երեք հարյուր քսանմեկ խնդիրն եմ լուծում:

Զ) Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի համար երկու տանը: — Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի երկրորդ տանը:

233. Փակագծում տրված թվականներն այնպե՛ս գրել, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին:

Օրինակ ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: — Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել:

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից: — Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում: — Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց: — Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի: — Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն: — Յուրաքանչյուր չորորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել: — Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:       

Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում: — Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:  

Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է: — Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է:

 234. Սխալները գտնել և ուղղել:

Օրինակ ՝

Մեր գյուղի համար երրորդ դպրոցը վերջերս է կառուցել: —  Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս կառուցվել: Մեր գյուղի երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել:

Համար առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է: — Համար մեկ տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է: Առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:

Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: — Թիվ տաս մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: Տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս:

Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք: — Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք: Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունինը արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

Հինգերորդ համարի նկարն ուշադրությունս գրավեց: — Հինգ համարի նկարն ուշադրությունս գրավեց: Հինգերորդ նկարն ուշադրությունս գրավեց:

Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է: — Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար ինն է: Ասածդ տղան ուժով և ճարպկությամբ իններորդն է:

Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նավախցիկը: — Այդ ուղևորին բաժին ընկավ ութ համարի նավախցիկը: Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ նավախցիկը:

Հայոց լեզու

Զատկի տոնն իմ ընտանիքում

Զատկական սեղանի պատրաստություն, այցելություններ

Զատիկին պատրաստվելու համար նախօրոք աճեցնում ենք ցորենի հատիկներից կանաչ ծիլեր։Կանաչ ծիլերը դնում ենք զամբյուղի մեջ և ծիլերի մեջ դասավորում ենք տորոնի արմատնրով ներկված ձվերը և զարդարում ճուտիկներով։Սեղանին դնում ենք կարմիր գինի, խաշած ձուկ, չամիչով զարդարած բրնձե փլավ, ձվով տապակած կանաչի,կուլիճ և ամենակարևորը սեղանը լուսավորում եկեղեցուց բերված մոմի լույսուվ։

Զատկի տոնին մարդիկ այցելում են միմյանց, ավետելու ուրախ լուրը՝ Հիսուս Քրիստոսի հարությունը։

Մաթեմատիկա, Ընտրություն

Ընտրությամբ գոծունեություն Մաթեմատիկա

2. Տրված 1; 2; 3; 6; 7; 9 թվերից քանի՞սն են պարզ։

2,3,7

3. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։

15-3+4=14

14-3+4=13

13-3+4=12

4. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

10

5. Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։
Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

4×3=12

16+12=28

6. Մեքենան 3րոպեում անցնում է 3կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 3ժամում։

3=180

7. Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:

100

8.

2, 3 և 4 թվերը և ևս մեկ անհայտ թիվ գրված են 2×2 աղյուսակի
վանդակներում: Հայտնի է, որ առաջին տողում գրված թվերի գումարը 9 է,
երկրորդ տողում գրված թվերինը` 6: Ինչի է հավասար անհայտ թիվը։

Screenshot_1

9. Պետրոսը պատրաստել էր մի քանի ձնագնդիկ մինչև խաղը սկսելը: Խաղի ընթացքում նապատրաստեց ևս 17 ձնագնդիկ, իսկ մյուս տղաների վրա շպրտեց 21 ձնագնդիկ: Խաղիցհետո նրա մոտ մնաց 15 ձնագնդիկ: Քանի՞ ձնագնդիկ էր պատրաստել Պետրոսը խաղից առաջ:,

Ռուսաց լեզու

классная работа

Упражнение 5. Напишите текст в прошедшем времени.
На уроке мы читаем текст и учим новые слова. Потом преподаватель
спрашивает, а студенты отвечают. Алекс отвечает правильно, он хорошо знает
новые слова. Миша говорит громко, а Анна говорит тихо. Потом
преподаватель объясняет новую тему. Мы хорошо понимаем, что говорит
преподаватель. Мы повторяем глаголы и пишем диктант. Все студенты
работают хорошо.

На уроке мы читали текст и учили новые слова. Потом преподаватель
спрашивал, а студенты отвечали. Алекс отвечал правильно, он хорошо знал
новые слова. Миша говорил громко, а Анна говорила тихо. Потом
преподаватель объяснял новую тему. Мы хорошо понимали, что говорил
преподаватель. Мы повторяли глаголы и писали диктант. Все студенты
работали хорошо.

Ռուսաց լեզու

классная работа

Упражнение 5. Напишите текст в прошедшем времени.


На уроке мы читаем текст и учим новые слова. Потом преподаватель
спрашивает, а студенты отвечают. Рашид отвечает правильно, он хорошо знает
новые слова. Мохаммед говорит громко, а Анна говорит тихо. Потом
преподаватель объясняет новую тему. Мы хорошо понимаем, что говорит
преподаватель. Мы повторяем глаголы и пишем диктант. Все студенты
работают хорошо.

На уроке мы читали текст и учили новые слова. Потом преподаватель
спрашивает, а студенты отвечают. Рашид отвечает правильно, он хорошо знает
новые слова. Мохаммед говорит громко, а Анна говорит тихо. Потом
преподаватель объясняет новую тему. Мы хорошо понимаем, что говорит
преподаватель. Мы повторяем глаголы и пишем диктант. Все студенты
работают хорошо.