Հայոց լեզու

«Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։ 

Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները պետք է մի բաժակ պատմություն խմեն և մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն։

Բայց երեխաները դեռ կարողանում էրն ծուլ լինել

Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։

Կայն խելացիներ և անխելքներ։Խելացիները անգամ կեսգիշերին էին դաս,օրինակ քերականությում խմում։Անխելքները անգամ չէին ուզում իրենց բաժին դասը խմեին։

Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։

Նրանք ամեն առավոտ մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա էին ուտում։

Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։

<Բի> մոլորակի քերականությունը անգույն հեղուկ էր, ոնց որ հանքային ջուրը:

Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։

Սկզբում ուսուցիչը կմտներ դասարան և բոլորը կխմեին օրինակ մայրենի իսկ հետո ուսուցիչը նրանց վարժություններ կտար։Դասամիջոցին նրնք կխմեին մեկ բաժակ կրկնություն

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։ 

<Բի> մոլորակի մեծահասակները խելաց,կրթված և բանիմաց էին

<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։ 

<Բի մոլորակի խանութներում վաճառում էին գիտելիք>

Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։ 

??????????

Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։

Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s