Ունի երեք տարատեսակ՝
- սպիտակ,
- բաց դեղնավուն
- դարչնագույն։
Գլխարկը (տրամագիծը՝ 3-13 սմ) բարձիկանման է, մսալի, ամուր, սպիտակ, կեղտոտ-սպիտակ, հետագայում՝ գրեթե դարչնագույն՝ ավելի բաց գունավորված եզրերով, երբեմն կենտրոնում՝ թեփուկավոր։ Թիթեղները խիտ են, ազատ, սկզբում՝ վարդագույն, ապա՝ մուգ դարչնագույն։ Սպորափոշին մուգ դարչնագույն է։ Պտղամիսը սպիտակ է, կտրվածքում՝ վարդագույն, հաճելի սնկային համով և բույրով։
Ոտիկը (երկարություն՝ 3-10 սմ, հաստություն՝ 2-4 սմ) գլանաձև է, ամուր, հարթ, սպիտակ, հետագայում՝ գորշացող, հաստ, ամուր օղակով[1]։
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ-ում՝ 11 տեսակ՝
- Շամպինյոն սովորական (A. campestris),
- Շամպինյոն դաշտային (A. arvensis),
- Շամպինյոն անտառային (A. silvaticus) և այլն։
Առավել տարածված և լայնորեն օգտագործվող տեսակը
- Շամպինյոն երկսպորավորն (A. bisporus) է։
Տարածում և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ամենուրեք՝ մեծ խմբերով, առավելապես՝ գոմաղբով պարարտացված հողի վրա, այգիներում, պարտեզներում, ջերմոցներում և արոտավայրերում։
Ընդհանուր՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Հարավային Կովկաս (Վրաստան, Հայաստան)։ Եվրոպայի մի շարք երկրներում հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում հայտնաբերված է Արագածի ֆլորայի շրջանում՝ Արխաշան գետի ափ, Սևանի շրջակայքում։
Շամպինյոնի մշակումն ունի բավականին հին պատմություն։ Ըստ մի շարք հետազոտողների՝ մշակովի շամպինյոնը պատկանում է Psalliota campestris տեսակին։ Սակայն կան և հակառակ տեսակետներ, ըստ որոնց մշակովի շամպինյոնը հավաքական տեսակ է։ Դրա էությունն այն է, որ արհեստական մշակման համար ստեղծված են շամպինյոնի մի շարք տեսակներ, որոնք իրարից տարբերվում են և ձևաբանական, և կենսաբանական հատկանիշներով։
Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենաբւսրձրորակ ուտելի սնկերից է։ Օգտագործվում է թարմ, թթու և աղ դրած։ Արհեստականորեն աճեցվում է շատ երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում՝ հատուկ սնկանոցներում։ Աշխարհում աճեցվող սնկերի արտադրանքի ծավալում զբաղեցնում է առաջին տեղը։
Թեունավոր սնկեր