Հայոց լեզու

ՇՐՋԱՊՏՈՒՅՏ՝ ՔԱՂԱՔՈՒՄ

Պաոլոն շատ գործունյա երեխա էր: Նա ոչ մի րոպե չէր կարող մնալ առանց ինչ-որ
հետաքրքիր և օգտակար գործ անելու։ Նա երբեք չէր ձանձրանում, քանի որ միշտ կարողանում էր իր համար հետաքրքիր խաղ, աշխատանք, զբաղմունք հորինել: Ու բացի այդ, նա շատ համառ մարդ էր. եթե մի անգամ ինչ-որ բան որոշեր, չէր նահանջում, գործը կիսատ չէր թողնում, քանի դեռ մինչև վերջ չէր հասցրել: Մի անգամ արձակուրդի ժամանակ Պաոլոն սեղանին փռեց քաղաքի մեծ քարտեզը և սկսեց ուշադիր զննել փողոցների բարդ ցանցը. կենտրոնում՝ առաձպես խճճված, իսկ ծայրամասերում՝ մի քիչ ավելի պարզ։Պաոլոն կողմնացույցը դրեց քարտեզի վրա և մատիտով շրջագծեց։ Թե ինչու այդպես վարվարեց, ինքն էլ չգիտեր: Իսկ երբ կողմնացույցը մի կողմ տարավ և տեսավ, թե ինչ ուղիղ շրջան ստացվեց, մտածեց, որ շատ հետաքրքիր կլիներ… Ինչ խոսք, դա շատ տարօրինակ միտք
էր, բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ չփորձել: Եվ նա տեղնուտեղը որոշեց քաղաքում նույնպիսի մի պտույտ կատարել, ինչպիսի շրջանագիծ ստացվել էր կողմնացույցի օգնությամբ։Ընդհանրապես քաղաքի փողոցները հազվադեպ են սլաքի պես ուղիղ լինում: Ավելի հաճախ դրանք ինչ- որ տեղ են թեքվում, շրջվում են մերթ աջ, մերթ ձախ՝ անընդհատ փոխելով ուղղությունը։ Նույնիսկ օղակաձև զբոսայգիներն ու ճեմուղիները շատ պայմանական շրջաններ են։ Դրանք ոչ մեկը կողմնացույցի օգնությամբ չի գծել։ Իսկ Պաոլոն մտածեց շրջել քաղաքում ճիշտ այն շրջանով, որը գծել էր քարտեզի վրա կողմնացույցի օգնությամբ՝ մի քայլ անգամ
չշեղվելով շրջանագծից, որը բարակ էր, ինչպես պարզ և հստակ միտքը:
Միանգամայն պատահաբար շրջանագիծն անցնում էր հենց նույն փողոցով, որտեղ ապրում էր Պաոլոն: Տղան ծալեց քարտեզը և դրեց գրպանը: Մյուս գրպանը կարկանդակ դրեց, եթե ճանապարհին ուտել ուզենար, և առանց երկար մտածելու ճանապարհ ընկավ: Դուրս գալով տանից՝ նա որոշեց գնալ դեպի ձախ: Որոշ ժամանակ շրջանը նրան տանում էր ուղիղ, իսկ հետո հանկարծ հատեց փողոցը հենց երթևեկելի մասում, այնտեղ, որտեղ հետիոտների համար սպիտակ նշագծեր չկային։ Բայց Պաոլոն չնահանջեց իր մտադրությունից: Շրջանագծին հետևելով՝ նա նույնպես հատեց փողոցը և կանգ առավ ինչ-որ դարպասի դիմաց:Փողոցն ուղիղ էր գնում, իսկ շրջանի եզրագիծը թեքվում էր դեպի այս դարպասը։ Իսկ դրանից հետո, կարծես թե հասնում էր հեռվում երևացող տների խմբին, հետո՝ ավելի ձախ գտնվող փոքր հրապարակին։Պաոլոն մեկ անգամ ևս նայեց քարտեզին, անցավ դարպասը և հայտնվեց բակում: Բակը կտրել-անցնելը դժվար չէր։ Իսկ հետո՞ ինչ կա: Դրանից հետո շքամուտքն էր, ներսում՝ աստիճանները: Բարձրանա՞լ: Իսկ հետո ի՞նչ պիտի անի։ Դե՛, ասենք, կհասնի վերջին հարկ,
ենթադրենք դուրս կգա տանիք… Բայց չի կարողանա անցնել հարևան շենքի տանիք։ Էդ մատիտով է հեշտ թռչել մի շենքից մյուսը, իսկ ոտքով և առանց թևերի այնքան էլ հեշտ չէ:Բարեբախտաբար, աստիճանահարթակում պատուհան կար: Ճիշտ է, բարձր էր ու շատ նեղ: Պաոլոն նորից նայեց քարտեզին. կասկած չկար. որպեսզի առաջ շարժվեր, հարկավոր էր հենց այստեղից անցնել: Մնում էր միայն պատուհանից դուրս խցկվել:Երբ նա արդեն բռնվել էր փեղկից և ցանկանում էր վեր ձգվել, ինչ-որ մեկը հանկարծ ձայն տվեց: Պաոլոն քարացավ, կարծես վախեցած սարդ լիներ պատի վրա։

  • Ա՛յ տղա, այդ ո՞ւր էս խցկվում։ Այդ ի՞նչ է խելքիդ փչել: Հենց հիմա իջի՛ր այդտեղից,-հրամայեց նրան աստիճաններով իջնող մի մարդ։
  • Այդ ի՞նձ եք ասում:
  • Բա էլ ու՞մ։ Խոստովանի՛ր տեսնեմ, գուցե գո՞ղ ես: Դե չէ՛, գողի նման չես։ Ուրեմն ի՞նչ եսանում այստեղ։ Իսկ գուցե մանրամարզությա՞մբ ես զբաղվում:
  • Ճիշտն ասած, պարո՛ն… ես միայն ուզում եմ անցնել ա՛յ, այն բակը…
  • Բայց դրա համար պետք է դուրս գալ շքամուտքից, շրջանցել տունը և մյուս դարպասից մտնել բակ:
  • Ո՛չ-ո՛չ, չեմ կարող…
    -Հասկանում եմ: Երևի, ինչ-որ վատ բան ես արել և վախենում ես, որ կպատժեն:
    -Ո՛չ, հավատացնում եմ, ոչինչ չեմ արել:
    Պաոլոն ուշադիր նայեց իրեն բռնող մարդուն։ Կարծես թե բարի էր: Ձեռքին ձեռնափայտ կար, բայց դրանով ոչ թե սպառնում էր, այլ միայն հենվել էր վրան: Բացի այդ, նա ժպտում էր: Եվ Պաոլոն որոշեց վստահել նրան ու պատմել իր ծրագրի մասին:
  • Պտույտ քաղաքո՞վ,- կրկնեց պարոնը,- հետևելով քարտեզի գրա գծված շրջանագծի՞ն:Հենց դա՞ ես ուզում անել:
    -Այո՛, պարոն:
  • Տղա՛ս, դա անհնար է: Իսկ ի՞նչ կանես, եթե հայտնվես մի պատի մոտ, որը պատուհան չունի:
  • Կմագլցեմ-կանցնեմ պատի վրայով։
  • Իսկ եթե պատը շատ բարձր լինի և չկարողանա՞ս մագլցել։
    -Անցք կբացեմ և կանցնեմ:
  • Իսկ ի՞նչ կանես, երբ հայտնվես գետի մոտ: Տե՛ս, քո քարտեզի վրայի շրջանագիծն անցնում է գետի ամենալայն մասով, իսկ այնտեղ կամուրջ չկա:
  • Բայց ես կարողանում եմ լողալ:
  • Հասկանում եմ, հասկանում: Դու նրանցից չես, ովքեր հեշտությամբ են նահանջում, այնպես չէ՞:
  • Դե՜, այո՛:
  • Քո գլխում հստակ ծրագիր կա, ինչպես քարտեզիդ վրայի շրջանագիծը… Դե՛, ի՞նչ ասեմ, փորձի՛ր:
  • Որեմն թույլ կտա՞ք դուրս գամ այս պատուհանով։
  • Իհա՛րկե: Եվ նույնիսկ կօգնեմ քեզ: Դե՛, դիր ոտքդ ձեռքիս, հետո՝ այստեղ, բարձրացի՛ր… Զգո՛ւյշ, չընկնես…
  • Շնորհակալ եմ, պարո՛ն: Ցտեսությո՜ւն:
    Պաոլոն շարժվեց առաջ: Նա գնում էր ճիշտ շրջանով, ոչ մի քայլ չշեղվելով այն շրջանանագծից, որը նկարել էր քարտեզի վրա կողմնացույցի օգնությամբ: Եվ ահա հայտնվեց հրապարակում, ձիավոր արձանի մոտ։ Բրոնզե ձին իր հավերժական շարժման մեջ քարացել էր մարմարե պատվանդանին։ Հերոսը, որի անունը Պաոլոն չգիտեր, մի ձեռքով պինդ բռնել էր ձիու սանձափոկը, իսկ մյուսով մատնացույց էր անում հեռուն։ Թերևս հենց այն կողմ, ուր Պաոլոյին տանում էր իր շրջանագիծը։ Ի՞նչ անել: Սողա՞լ ձիու ոտքերի արանքով, բարձրանալ հերոսի գլխի՞ն, թե՞ պարզապես շրջանցել հուշարձանը։

Իմ հորինած ավարտը

Քանի որ Պաոլոն շատ-շատ-շատ համառ էր, նա որոշեց անցնել ձիու ոտքերի տակով։Նա գնում էր իր ճանապարհով , ճանապարհի վրա կար մի գետ, իսկ գետի մյուս ապին կանգնած էր իր հայրը ,Պաոլոն բացականչեց։

—Հայրի՛կ,ինչպե՞ս անցնեմ այս գետը։

—Գնա այն կողմ, այնտեղ կամուրջ կա։

—Ո՛չ հայրիկ, ես պետք է հենց այս տեղով անցնեմ։

—Բայց այստեղի ջրի հոսքը շատ ուժեղ է։

—Դե լավ հյարիկ, դու տուն գնա, ես մի բան կմտածեմ ,իսկ եթեչկարողանամ ՝կամրջով կգամ։

Այդ գետում կոկորդիլոսներ կային։Պաոլոն գետնից իմ երկար փայտ վերցրեց և դրան ամրացրեց իր ուտելիքը։Կոկորդիլոսը զգաց ուտելիքի հոտը և եկավ Պաոլոի մոտ։Պաոլոն փայտը պահեց կոկորդիլոսի առաջ և ինքը նստեց կոկորդիլոսի վրա։ Այդպիսով նա անցավ գետը և գնաց տուն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s