228. Տրված բառակապակցցություններից ամեն մեկի իմաստն արտահայտել մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս –սուն ածանցը:
Երեք տասնյակ – Երեսուն
չորս տասնյակ –քառասուն
հինգ տասնյակ –հիսուն
վեց տասնյակ –վաթսուն
յոթ տասնյակ –յոթանասում
ութ տասնյակ –ութսուն
ինը տասնյակ –իննսուն
Սունը նշանակում է տասնյակ
229. Զննել տրված բառաշարքերը և փորձել պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից գրություն ունեն, և որո՞նք ՝ հարադիր:
Ա. – Կից – տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. – Հարադիր – հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ:
230. Տրված թվականները գրել բառերով:
65 — վաթսունհինգ
48 — քառասունութ
107 – հարյուր յոթ
93 — իննսուներեք
6087 – վեց հազար ութսունյոթ
4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ
786 – յոթ հարյուր ութսունվեց:
232. Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատել և տարբերությունները գրել: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրել:
Օրինակ՝
Ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: — Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:
Բ) Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավարտել: — Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրոցն էր ավարտել:
Գ) Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է: — Իմ անունը մատյանում համար քսաներկուսն է:
Դ) Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց: — Առաջնորդը վեցերորդ հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:
Ե) Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում: — Գրքի համար երեք հարյուր քսանմեկ խնդիրն եմ լուծում:
Զ) Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի համար երկու տանը: — Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի երկրորդ տանը:
233. Փակագծում տրված թվականներն այնպե՛ս գրել, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին:
Օրինակ ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:
(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: — Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել:
(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից: — Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում: — Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:
Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց: — Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:
Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի: — Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:
Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն: — Յուրաքանչյուր չորորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել: — Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:
Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում: — Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է: — Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է:
234. Սխալները գտնել և ուղղել:
Օրինակ ՝
Մեր գյուղի համար երրորդ դպրոցը վերջերս է կառուցել: — Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս կառուցվել: Մեր գյուղի երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել:
Համար առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է: — Համար մեկ տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է: Առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:
Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: — Թիվ տաս մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: Տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս:
Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք: — Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք: Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունինը արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:
Հինգերորդ համարի նկարն ուշադրությունս գրավեց: — Հինգ համարի նկարն ուշադրությունս գրավեց: Հինգերորդ նկարն ուշադրությունս գրավեց:
Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է: — Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար ինն է: Ասածդ տղան ուժով և ճարպկությամբ իններորդն է:
Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նավախցիկը: — Այդ ուղևորին բաժին ընկավ ութ համարի նավախցիկը: Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ նավախցիկը: