Без рубрики, Հայոց լեզու

Եղիշե Չարենց-<>

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

բար-պտուղ

սազ-պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք

վառման-վառ, բորբոքուն, ջերմ

լուսե-լուսավոր

հեզաճկուն-մեղմորեն 

վիշապաձայն-վիշապի ձայն հանող

բուք-սառնամանիք

վսեմ-բարձր

լուսապսակ-լուսեղեն պսակ ունեցող:

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:

արևահամ բար-քաղցրահամ պտուղ, բերք

ողբանվագ, լացակումած լար- տխուր, լացակումաց երգեր

Արնանման ծաղիկների-ալ կարմիր ծաղիկներ

երկաթագիր գրքեր-հին, հնամյա գրքեր

անհաս փառքի- անհասանելի ճանապարհ

  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

վիշապաձայն, արնանաման, արնավառ, լուսապսակ,ողբանվագ։

  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

Ինձ դուր եկան բանաստեղծության բոլոր քառատողերը։Բանաստեղծությունը շատ խորհիմաստ և հայրենասիրական էր։

  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

նաիրյան աղջիկներ- Աշխարհում ամենագեղեցիկը նաիրյան աղջիկներն են։

հնամյա քաղաքներ- Ես շատ եմ սիրում ուսումնասիրել մեր հնամյա քաղաքների պատմությունը։

կարոտած սիրտ- Թեկուզ մեկ օրով հեռու լինեմ, իմ կարոտած սիրտը Հայաստան է ուզում։

  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

 բույրը-հոտը

ջինջ-պարզ

ողբաձայն-ողպասել

ճերմակ-սպիտակ

  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:
Ես ընտրեցի այս նկարը, որովհետև այստեղ պատկերված է Մասիսը սարը և Հայաստանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s