Հայոց լեզու

«Իմ ընկեր Նեսոն» 

«Իմ ընկեր Նեսոն»  պատմվածքը պատմություն է ընկերության , ազնվության մասին։ Հերոսը և իր ընկերները ունեին հրաշալի մանկություն, որտեղ ամեն օրը լցված էր ուրախությամբ։ Նրանք բոլորը հավասար էին , նրանց մեջ չկար աղքատ և հարուստ։ Ընկերները շատ սիրում էին իրար։ Հերոսը հատկապես սիրում էր Նեսոյին, որը շատ հեքիաթներ գիտեր և ամեն երեկո պատմում էր իր ընկերների համար։Այսպես ուրախ և անհոգ էին անցնում գյուղի երեխաների մանկության օրերը․․․

Շուտով գյուղում ուսումնարան բացեցին, ուր կարող էին ընդունվել միայն հարուստ ընտանիքների երեխաները։Ուսումնարան ընդունվեց միայն հերոսը, իսկ ընկերները, այդ թվում Նեսոն դուրս մնացին։ Պատմության հերոսը առաջին անգամ զգաց տարբերություն իր և իր ընկերների միջև, նա հասկացավ, որ կան հարուստներ և աղքատներ, նա հասկացավ, որ ինքը հարուստ ընտանիքից է, իսկ Նեսոն և մյուսները՝ աղքատ ընտանիքից էին և չունեին գումար ուսումնարանի վարձը վճարելու համար։Սկզբում ընկերները գնում էին ուսումնարանի պատի տակ սպասում էին մինչև դասերը վերջանա, որ միասին խաղան, բայց կամաց-կամաց սկսեցին այլևս չգնալ։ Հերոսը զգում էր, որ ընկերները և ինքը հեռվանում են իրարից։ Դա նրան մեծ ցավ էր պատճառում։

Տարիներ հետո հերոսը տեղափոխվում է մեկ այլ ուսումնարան, որը քաղաքում էր։ Նրա ծնողները նրա համար քաղաքին վայել հագուստ էին գնել։Արձակուրդներին, երբ հերոսը վերադարձավ գյուղ ,գյուղի տղաները ծաղրում էին նրա հագուստը, իսկ հերոսը առաջին անգամ նկատում էր, թե որքան հին և պատառոտված էին իր ընկերների հագուստները։ Մանկության ընկերների միջև եղած հեռավորությունը ավելի էր մեծացել։ Նրանք իրար հետ գրեթե չէին շփվում, կարծես օտար մարդիկ լինեին։

Քաղաք վերադառնալու համար տղայի հայրը վարձել էր Նեսոյի հոր ձին։ Հերոսը շատ վատ էր զգում այն մտքից, որ ինքը նստած է ձիու վրա, իսկ իր ընկերը քայլում է ոտքով։ Նա իջնում է ձիուց և շարունակում է ճանապարհը ընկերոջ հետ քայլելով կամ ձիու վրա հերթով նստելով։ Սակայն Նեսոն այս քայլը համարեց ոչ թե բարություն այլ հիմարություն։Դա հերոսին շատ ցավ էր պատճառում, բայց ավելի մեծ ցավ նա դեռ պետք է ապրեր հետո․․․

Ճանապարհին ձմերուկ կտրելու համար նա իր դանակը տվեց Նեսոյին, բայց Նեսոն այն հետ չվերադարձրեց, գողացավ՝ասելով, որ հետ է տվել։ Գլխավոր հերոսը ափսոսաց ոչ թե նրա համար, որ դանակ է կորցրել, այլ նրա համար, որ հասկացավ, որ իր լավագույն ընկերոջն է կորցրել․․․

Տարիներ հետո , երբ նա նորից վերադարձավ գյուղ հանգստանալու, տեսավ գյուղի կենտրոնում հավաքված մարդկանց, իսկ մեջտեղում գլխիկոր կանգնած Նեսոյին։ Նա գողություն էր արել և նրան պատժում էին։ Հերողը կարգարեց, որ բաց թողնեն Նեսոյին,քանի որ չէր ուզում իր մանկության ընկերոջը տեսնել այդ վիճակում։Սակայն Նեոսն այլևս այն հեքիաթ պատմող տղան չէր, նա դարձել էր գող և ավազակ։

Ես էլ հերոսի նման մտածում եմ, որ եթե Նեսոյի ծնողներն էլ գումար ունենային և նրան ուսման տային, Նեսոն նույնպես շատ լավ մարդ կդառնար։Այս պատմությունը շատ խորիմաստ է։ Այն անարդարության, աղքատության,այն մասին է , թե ինչպես է միջավայրը փոխում մարդուն։ Ես շատ եմ ուզում, որ չլինեն երեխաներ, որոնք գումար չունենալու պատճառով չկարողանան ուսում ստանալ։ Ես չեմ ուզում, որ լինեն աղքատ մարդիկ և հատկապես աղքատ երեխաներ։ Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները հավասար լինեն և ունենան լավ մանկություն, լավ ընկերներ և երբեք նրանց չծաղրեն իրենց աղքատության համար։ Ես ուզում , որ մենք ապրենք ավելի լավ աշխարհում․․․

Իմ կարծիքով այս պատմությունը Հովհաննես Թումանյանը իր կյանքից է վերցրել, քանի որ նա նույնպես գյուղում է ապրել, իսկ հետո տեղափոխվել քաղաք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s