- Եթե գումարենք յոթանիշ թվի թվանշանները, կստացվի 6։ Ինչի՞ է հավասար այդ թվանշաննեչի արտադրյալը։
1111110
- Շշով հյութն արժե 100 դրամ։ Հյութը շշից 80 դրամով թանկ է։ Ի՞նչ արժե հյութը։
80
- Վաճառողը ապրանքը գնեց 7 դրամով և վաճառեց 8 դրամով, այնուհետև զղջաց և հետ գնեց այն 9 դրամով ու վաճառեց 10 դրամով։ Որքա՞ն կազմեց նրա շահույթը։
0դրամ
- Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 1 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
5
- Ենթադրենք՝ ես և դու նույնքան դրամ ունենք։ Քանի՞ դրամ պեք է տամ քեզ, որ դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս։
5 դրամ
- Բոլոր 10 թվանշանները մեկական անգամ օգտագործելով՝ գրեք հնարավոր ամենափոքր թիվը։
1023456789
9876543210
- Հայկը և Նազենին ունեն նույն քանակությամբ տետրեր։ Հայկը իր տետրերից 2-ը նվիրեց Նազենիին։ Քանի՞ տետր ավել ունեցավ Նազենին։
4
- Աշոտը սկսեց լուծել խնդիրները սկսած 7 համարից:Քանի՞ խնդիր լուծեց նա,եթե վերջին խնդիրը 27-ն էր:
21
- Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։
Այդ մարդը կոլոտ է։
- Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։
չենք կարող ասել
- Մատիտը դրեցին գետնին ու խնդրեցին մի քանի մարդու ցատկել դրա վրայով, սակայն ոչ ոք չկարողացավ դա անել։ Ինչո՞ւ։
վեր
- Ինչպե՞ս է պետք նետել թենիսի գնդակը, որ այն հետ գա Ձեզ մոտ։
պատին և գետնին
- Աղջիկը նստած է, իսկ տղան չի կարող զբաղեցնել նրա նստած տեղը, անգամ եթե աղջիկը վեր կենա ու գնա։ Որտե՞ղ է նստած աղջիկը։
տղայի ծնկերին
- Տղամարդը գիշերն անհանգիստ պտտվում է անկողնու մեջ ու ոչ մի կերպ չի կարողանում քնել։ Հետո նա վերցնում է հեռախոսն ու զանգում ինչ-որ տեղ։ Մի քանի ազդանշան լսելուց հետո նա դնում է հեռախոսն ու հանգիստ քնում։ Ինչո՞ւ նա չէր կարողանում քնել մինչև այդ, և ի՞նչ կապ ունի հեռախոոսազանգը։
տղամարդը անհանգսանում էր իր բարեկամներից մեկի համար և հանգստացավ երբ իմացավ որ ամենինչ լավ է։
- Հյուրանոցն ունի 7 հարկ։ Առաջին հարկում ապրում է 4 մարդ, իսկ յուրաքանչյուր մյուս հարկում՝ 2-ով ավել, քան նախորդ հարկում։ Ո՞ր հարկում են ամենահաճախը վերելակ կանչում։
7
- «Nike» ընկերությունն Աֆրիկայում մի խնդրի բախվեց։ Աշխատակիցները սպորտային կոշիկների մասսայական գողություններ էին անում արտադրության փուլում։ Ի՞նչ արեց ընկերությունը, որպեսզի գողությունների քանակը հավասարվի 0-ի՝ ոչ մի ցենտ չծախսելով անվտանգության ու վերահսկողության ծառայությունն ավելի մեծացնելու համար։
- Ո՞ր դեպքում ենք մենք, նայելով 2 թվին, ասում 10։
10
- Ջորջ Վաշինգթոն, Շերլոք Հոլմս, Ուիլիամ Շեքսպիր, Լյուդվիգ Վան Բեթհովեն, Նապոլեոն Բոնապարտ և Ներոն։ Այս ցուցակում ո՞վ է սկզբունքորեն տարբերվում մյուսներից և ինչո՞ւ։
- Մանկական մի հիվանդանոցում փոքրիկ հիվանդները շատ էին սիրում խաղալ գեղեցիկ փափուկ խաղալիք արջուկներով, որոնց նրանք այնքան էին հավանում, որ հաճախ իրենց հետ տուն էին տանում։ Ի՞նչ արեց հիվանդանոցի ղեկավարությունը, որպեսզի համ արջուկ խաղալիքները հիվանդանոցում մնան, համ էլ փոքրիկները շատ չտխրեն։
- Կինեմատոգրաֆիայի ծագման տարիներին կինոթատրոններից մեկը սկսեց կորուստներ կրել, որովհետև մարդիկ դժգոհում էին, որ սեանսների ժամանակ կանայք չէին հանում իրենց գլխարկները և փակում էին տեսադաշտը դրանցով։ Ի՞նչ քայլի դիմեց կինոթատրոնի ղեկավարությունը, որը, գրեթե ոչ մի ֆինանսական ծախս չենթադրելով, լրիվ լուծեց այս խնդիրը։
- Գրապահարանում գիտնականը պահում է երկու գիրք։ Առաջին գրքում կա 230 էջ, իսկ երկրորդում՝ 325։ Քանի՞ էջ կա առաջին գրքի առաջին էջի ու երկրորդ գրքի վերջին էջի միջև։
- Ծառուղում կա 16 ծառ: Երկրորդից սկսած յուրաքանչյուր հաջորդ ծառ նախորդից հեռու է 5 մետր: Առաջին ծառը գտնվում է անմիջապես ջրհորի կողքին: Ամենաքիչը քանի՞ մետր պետք է անցնել ծառերը ջրելու համար, եթե ջրելու ընթացքում օգտագործվում է մեկ դույլ, իսկ մեկ դույլով ջրվում է երկու ծառ:
Ծառուղում կա 16 ծառ: Երկրորդից սկսած յուրաքանչյուր հաջորդ ծառ նախորդից հեռու է 5 մետր: Առաջին ծառը գտնվում է անմիջապես ջրհորի կողքին: Ամենաքիչը քանի՞ մետր պետք է անցնել ծառերը ջրելու համար, եթե ջրելու ընթացքում օգտագործվում է մեկ դույլ, իսկ մեկ դույլով ջրվում է երկու ծառ: