Հայոց լեզու

Բառարաններ

Բառարանները բաժանվում են 2 խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական: Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով:

Լեզվաբանական բառարանները լինում են՝ բացատրական բառարաններ,դարձվածաբանական բառարաններ,ուղղագրական բառարաններ,թարգմանական բառարաններ,կան նաև հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ՝«Ստուգաբանական բառարան»։

աղիողորմ (դառն և ողորմելի, սրտաճմլիկ:)-աղեկեզ, աղեխարշ,սրրաճմլիկ

քանքար (բնական մեծ ձիրք, տաղանդ)-տաղանդ, շնորհք, ձիրք, ընդունակություն, հանճար

փափագ(բուռն ցանկություն, տենչ, իղձ:)-ցանկություն, իղձ, տենչ, տենչանք, բաղձանք

Ստուգաբանական բառարան

մայր-Բնիկ հնդեվրոպական՝ *māter- արմատից. հմմտ. հին հնդկերեն, ավեստերեն mātar, հունարեն μήτηρ (դորիական μάτηρ), լատիներեն māter, հին իռլանդերեն máthir, հին վերին գերմաներեն mouter:

  1. իգական սեռի ծնող
  2. ծնող կինը իր զավակների համար
  3. զավակ ունեցող կամ ունեցած կին

աղավնի-Առաջացել է բնիկ հնդեվրոպական * aləbhniiā-` * albhõ` «սպիտակ» կամ թերևս * aləu-՝ «սպիտակ, փայլուն» արմատից։ Համեմատել հունարեն άλφος, άλωφος (Հեսիքիոսի բառարանում) «սպիտակ», լատիներեն albus` «սպիտակ», հին վերին գերմաներեն albiz՝ «կարապ» բառերի հետ։ Իմաստային զարգացման համար համեմատել լիտվերեն bal-añdis` «կարապ» (* «սպիտակ») բառի հետ։

1․հավերի ցեղին պատկանող փոքր թռչուն

2․(բնստ․) մաքրության՝ անարատության ու ազնվության խորհրդանիշ 

անդրանիկ-Առաջացել է բնիկ հնդեվրոպական ant(i)ro-, ant(i)-` «առջև, դիմաց» նախաձևից՝ -անիկ բաղադրյալ վերջածանցով։ Համեմատել լատիներեն anterior` «առաջին, առաջնային, անդրանիկ» (ըստ Բուգգեի, որ վերականգնում է antero- կամ antro- նախաձև)։

  1. առաջին (որդիներից)◆ 
  2. առաջին (իր տեսակի կամ կարգի մեջ) (փխբ․)

երեխա-Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. միջին պարսկերեն raxīk (rahīk) «տղա, ծառա»։ Աճառյանը ենթադրում է ասորերեն *raxā ձև, որից փոխառված են հայերեն ձևը և միջին պարսկերեն raxīk-ը։ Սրա հետ թերևս նույնն է Բեհիստունի արջանագրության մեջ պարսկական Դարեհ թագավորի հիշատակած Արախա-ն՝ Հալդիտայի որդու անունը։ Հազիվ թե կապ ունենա ակկադերեն rehu(m) «ծնել» բայից ածանցված որևէ ձևի հետ։

  1. նորածին աղջիկ կամ տղա
  2. փոքրահասակ՝ պատանեկան հասակին չհասած աղջիկ կամ տղա
  3. որևէ հասակի աղջիկ կամ տղա՝ իր ծնողների համար
  4. (փխբ․) անփորձ՝ մանկամիտ՝ միամիտ մարդ
  5. տասնութ տարին չլրացած ցանկացած անհատ, եթե երեխայի նկատմամբ կիրառվող օրենքով չափահասության տարիքը չի լրանում ավելի վաղ («Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի կոնվենցիայի 1-ին հոդված)

դուստր-Բնիկ հնդեվրոպական՝ *dhukter-՝ ավելի նախնական *dhughьter-ձևից. հմմտ. հին հնդկերեն duhetár, ավեստերեն dugьdar, պարսկերեն duxt(ar), հունարեն θυγάτηρ, գոթերեն dauhtar, հին պարսկերեն dьšti, -ere, թոխարերեն Ա tkācer:

  1. աղջիկ զավակն իր ծնողների համար
  2. առհասարակ աղջիկ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s