Մաթեմատիկա

Մաթեմատիկա-կրկնություն

2-ի բաժանվում են այն թվերը որոնք վերջանում են 0,2,4,6,8 թվերով։

Թիվը բաժանվում է 3-ի, եթե նրա կարգում եղած բոլոր նիշերի գումարը բաժանվում է 3-ի։

Թե որ թվերն են բաժանվում 3-ի որոշում ենք այսպես՝ գումարում ենք թվի բոլոր նիշերը, օրինակ 2239784 2+2+3+9+7+8+4=33։

33-ը բաժանվում է 3-ի

Կարող ենք նաև այսպես որոշել 3+3=6 6-ը , 66-ը բաժանվում է 3-ի։

5-ի բաժանվում են այն թվերը որոնք վերջանոմ են 0 և 5-ով։

9-ի բաժանվում են բոլոր այն թվերը, որի կարգում եղած բոլոր նիշերի գումարը բաժանվում է 9-ի։

Թե որ թվերն են բաժանվում 9-ի որոշում ենք այսպես․ գումարում ենք իրար թվի բոլոր նիշերը, օրինակ 357681 3+5+7+6+8+1=30։

30-ը չի բաժանվում 9-ի

Կարող ենք որոշել նաև այսպես․ 3+0=3 3-ը ,33-ը չի բաժանվում է 9-ի։

10-ի բաժանվում են այն թվերը որոնք վերջանոմ են 0-ով։

Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրացանչյուրի բաժանարար է, կոչվում է ընդհանուր բաժանարար:

Ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու համար թիվը վերլուծում ենք արզ արտադրիչների , վերցնում ենք այդ երկու թվերից կրկնվող արտադրիչները և բազմապատկում իրար։

Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ:

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար թիվը վերլուծում ենք պարզ արտադրիչների, վերցնում ենք մեծ թվի բոլոր պարզ արտադրիչները և փոքր թվի այն արտադրիչները, որոնք կան նաև մեծ թվի արտադրիչների մեջ։Իսկ եթե չկան կրկնվող թվեր, երցնում ենք այդ թվերից որևէ մեկը։

Պարզ և բաղադրյալ թվեր

Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և մեկը, կոչվում է պարզ թիվ :

օրինակ՝ 2,3,5,7,11,13,17,19

Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ:

օրինակ՝4,6,8,12,16․․․

Շրջանագիծ- շրջանագիծ է այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը ունեն նույն հեռավորությունը մի կետից, այդ կետը շրջանագծի կենտրոնն է։

Լար— շրջանագծի որևէ երկու կետ միացնող հատվածը, որը չի անցնում կենտրոնով, կոչվում է լար։

Աղեղ— շրջանագծի այն մասը, որը գտնվում է նրա ցանկացած երկու կետերի միջև,կոչվում է աղեղ։

Տրամագիծ— տրամագիծը շրջանագծի կենտրոնով անցնող ամենաերկար լարն է։Տրամագիծը ունի շառավիղի կրկնակի չափը։

Շառավիղ -շրջանագծի կենտրոնից ցանկացած կողմի տարվածհատվածը կոչվում է շառավիղ։

  • անկյուն և իր տեսակները

Անկյուն-մի կետից դուրս եկող երկու ճառագայթների կազմած պատկերը։
Կա անկյան չորս տեսակ՝ սուր անկյուն, բութ անկյուն, ուղիղ անկյուն և փռված անկյուն։
Սուր անկյունները զրո աստիճանից մեծ և 90 աստիճանից փոքր անկյուններն են։
Բութ անկյունները 90 աստիճանից մեծ և 180 աստիճանից փոքր անկյուններն են։
Ուղիղ անկյունները 90 աստիճանի անկյուններն են։
Փռված անկյունները 180 աստիճանի անկյուններն են։

  • Ուղիղ

Ուղիղ-գիծ, որը չունի սկիզբ և չունի վերջ։
Ուղիղը նշանակում են Լատինական փոքրատառերով։

  • հատված

Հատված-գիծ, որը ունի սկիզբ ու վերջ։
Հատվածները նշանակում ենք Լատիանկան մեծատառերով։

  • ճառագայթ

Ճառագայթ-գիծ, որը ունի սկիզբ, բայց չունի վերջ։
Ճառաայթները նշանակում ենք Լատինական մեծատառերով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s