Տարվա բոլոր եղանակներին մեր սննդակարգից անպակաս է խնձորը: Մի քանի հետաքրքիր փաստեր դրա մասին: Խնձորն ավելի լավ է ուտել կեղևով, ամենաօգտակար բաղադրիչները գտնվում են անմիջապես կեղևի տակ:
Աշխարհի ամենաերկարակյաց խնձորենին գտնվում է Ամերիկայում: Պյոտր Ստյուվեսանթ անունով մեկը Մանհեթենի իր տան այգում 1647 թ. տնկել է մի խնձորենի, որը մինչ այժմ պտուղներ է ունենում: Խնձորի կորիզները պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր թույներ, ուստի ուտել այն կորիզներով խորհուրդ չի տրվում: Ամբողջ աշխարհում աճեցվում է խնձորի 7500 տեսակ: Խնձորները ջրում չեն խորտակվում, քանի որ նրանց կառուցվածքում 20-25%-ն օդ է: Մեկ միջին խնձորը պարունակում է 70-100 կկալ: 2005թ. ճապոնացի Չիսատո Իվասակին Հիրոսակիում գտնվող իր այգում աճեցրել է 1.849 կգ քաշ ունեցող հսկա խնձոր: Իսկ ահա Մեծ Բրիտանիայում ամեն տարվա հոկտեմբերի 21-ը նշվում է որպես խնձորի օր: Подробнее: https://shabat.am/am/article/53449/Hetaqrqir-paster-khndzori-masin