Բնագիտություն

Քարոլորտ. Երկրի ներքին կառուցվածքը

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

Реклама
Հայոց լեզու

Դանիել Վարուժան — Անդաստան

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Հայոց լեզու

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

<<Ինչպես դարձա սեբաստացի>>

Ես մեր դասարանի ամենահին սեբաստացիներից եմ։ Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան եմ երկու տարեկանից։ Սկզբում հաճախել եմ պարտեզ-դպրոց։Միայն մի տարով բացակայել եմ հարազատ դպրոցից, այնուհետև վերադարձել եմ։ Ես կրթահամալիրում սովորում եմ արդեն 8 տարի։Պարտեզի մասին ծնողներս իմացել են շատ պատահական։ Պարտեզում իմ օրերն անցնում էին շատ ուրախ և հետաքրքիր։ Միայն քնել չէի սիրում, ոչ մի կերպ չէի կարողանում քնել։ Ես ուղղակի պառկում էի ու մինչև մայրիկիս գալը հետևում էի դպրոցի անցուդարձին։ Ես իմ դաստիարակներին շատ-շատ էի սիրում։ Ամեն օր դպրոց մտնելիս առաջինը գնում եմ , բարևում եմ և գրկում իմ սիրելի ընկեր Լիլիթին։ Այս տարիների ընթացքում դպրոցը շատ է փոխվել։ Բազմաթիվ բույսեր են ավելացել։ Ավելացել են նաև նոր արածքներ և դասասենյակներ։ Բարեկարգվել է բակը և դարձել է ավելի խնամված և ընդարձակ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա -լրացուցիչ աշխատանք

802Գտնել արտահայտության արժեքը

Գ)(9191806+1024): (6101-1288)=1910

9191806+1024=9192830

6101-1288=4813

9192830:4813=1910

 Դ) (14614668+322): (9696-481)=1586

14614668+322=14615090

9696-481=9215

14615090 : 9215 = 1586

ե) (1200-294)x78-(560+294):14=70607

1200 – 294 = 906

560+294=854

906 x 78 = 70668  

854 : 14 = 61

70668 – 61 = 70607

 804 Հնգանկյան պարագիծը 30սմ է։ Նրա ամենամեծ կողմը 8սմ է, իսկ ամենափոքրը՝4սմ։ Մյուս երեք կողմերն իրար հավասար են։ Որքա՞ն  է այդ կողմերից յուրաքանչյուր երկարությունը։

8+4=12

30-12=18

18:3=6

807Լոլիկի բերքը լցված է արկղերի մեջ՝յուրաքանչյուրում 15կգ։ Քանի՞ տոննա լոլիկ է հավաքվել, եթե բերքը տեղափոխելու համար պահանջվում է 200 մեքենա, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է 400 արկղ։

400×15=6000կգ

6000×200=1200000կգ

1200000կգ=1200տոննա

808Ուսուցիչը դասարան բերեց 57 տետր և հավասար բաժանեց աշակերտներին։ Քանի՞ աշակերտ կար դասարանում  և  քանի՞ տետր ստացավ նրանցից յուրաքանչյուրը։

57:3=19 աշակերտ

Յուրաքանչյուրը ստացավ 3 տետր

Անգլերեն

Past simple Irregular Verbs — Tense Contrast

1 I ……………………bought…..………….(buy) a new bicycle last  week.

2 My family ………………went……..……….(go) to the theatre yesterday.

3 Ahmed ……………lived…………..…….(live) in London three years ago.

4 My mother …………is   making…………․…….(make) some coffee now.

5 Sam ………………………is going…․․………….(go)to the circus tomorrow.

6 I ……………am  talking ………………………(talk) on  the telephone at the moment.

7 Sally always ………………helps.………..(help) her mother in the house.

Բնագիտություն

Հրաբուխներ

221032231353486150
Image_1351

Ինչպես գիտեք, երկրակեղևի տակ’ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբերկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսների հատակին’ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։ Դրանք Երկրի մակերևույթ են արտաժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է հրաբխի մղանցքով։ Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան։ Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900—1 000°C—ի:
Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: Հայտնի է շուրջ 1300 գործող հրաբուխ: Հրաբուխներն առավել տարածված են երկրակեղևի շարժունակ, գործուն տեղամասերում:
Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում, բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխներ են նաև Մասիսն ու Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Էտնան մոտավորապես 3300 մ բարձրությամբ գործողհրաբուխէ Սիցիլիա կղզում: Ներկայումս այն Եվրոպայի ամենահաճախ ժայթքող (մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով’ երեք անգամ) և ամենաբարձր հրաբուխն է:
Հրաբխային ժայթքումներ լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ։ Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ:

Հայոց լեզու

Դանիել Վարուժան — Հասուն արտ

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա-լրացուցիչ աշխատանք

613. Գտնել ամենամեծ ընդհանուր բաժանարարը.

Ա) (14, 7) = 7.

Բ) (26, 13) = 13

Գ) (48, 8) = 8

Դ) (64, 16) = 16

Ե) (45, 9) = 9

Զ) (11, 66) = 11

614. Տրված թվերը պարզ արտադրիչների վերլուծելու միջոցով ցույց տալ, որ նրանք փոխադարձաբար պարզ են.

Ա) 24 և 35

24 = 2 x 2 x 2 x 3

35 = 5 x 7

24, 35  –  փոխադարձաբար պարզ են

Բ) 56 և 99

56 = 2 x 2 x 2 x 7

99 = 3 x 3 x 11

56, 99  — փոխադարձաբար պարզ են 

Գ) 63 և 88

63 = 3 x 3 x 7

88 = 2 x 19

63,88 – փոխադարձաբար պարզ են

Դ) 11 և 17

11 = 11

17 = 17

11, 17 – փոխադարձաբար պարզ են

Ե) 32 և 33

32 = 2 x 2 x 2 x 2 x 2

33 = 3 x 11

32, 33 – փոխադարձաբար պարզ են

Զ) 48 և 49

48 = 2 x 2 x 2 x 2 x 3

49 = 7 x 7

48, 49 — փոխադարձաբար պարզ են:

631. Գտնել ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.

Ա) [135, 5] = 135

Բ) [120, 10] = 120

Գ) [432, 2] = 432

Դ) [234, 9] = 234

Ե) [123, 3] = 123

Զ) [16, 64] = 64

634. գտնել ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.

Ա) [4, 5] = 20

Բ) [3, 11] = 33

Գ) [7, 8] = 56

Դ) [9, 10] = 90

Ե) [5, 13] =  65

Զ) [17, 3] = 51

Է) [13, 11] = 143

Ը) [10, 11] = 110

Թ) [19, 20] = 380

636. Գտնել ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.

Ա) [36, 48] = 144

Բ) [49, 50] = 2450

Գ) [14, 15] = 210

Դ) [99, 100] = 9900

Ե) [28, 21] = 84

Զ) [24, 23] = 552

С рубрикаий, Անգլերեն, ֆլեշմոբ

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբ

Անուն ազգանուն, էլ. հասցե 

Nare Suqiasyan

Դասարան, դպրոցի անուն

Southern School
5-1class

Քաղաք, գյուղ, երկիր

Village Parakar

Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար

Հեռավար

What is your name?

My name is Nare.

How old are you?

I am 10․

When is your birthday?

I was born on June 28․

Where were you born?

I was born in the village of Parkar in Armenia․

How many members are there in your family? Who are they? Պատասխանը այսպես կարող է լինել. There are four members in our family: my father, mother, sister, and me. Իհարկե կարող են տարբերվել ձեր պատասխանները:

There are six members in our family: my grandfather, grandmother, father, mother, sister, and me.

What is your father? (մասնագիտությունը) My father is a … Կարող եք բառարանից օգտվել:

My father is a businessman․

What is your mother?

My mother is a psychologist.

What is your school name?

Mkhitar Sebastatsi Educational Complex․

Which school subject do you like?

I like math, history, English and Russian․

What is your hobby?

My hobby is painting and writing stories ․

What do you want to become? Ի՞նչ ես ուզում դառնալ: I want to become a … Կարող եք բառարան նայել:

I want to become a astronomer․

Which food do you like to eat? What do you like to drink?

I like to eat fruits, vegetables and berries․
I like to drink water and tea․

Which is your favourite season?

My favorite weather is winter ․

I wish you good luck.

Thank you․

Без рубрики, Մաթեմատիկա

Մաթեմատիկա -լրացուցիչ աշխատանք

977. Գտնել տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նրանց արտադրյալն է.

Ա) 18 և 32

[18; 32] = 288

Բ) 24 և 6

[24; 6] = 24

Գ) 75 և 15

[75; 15] = 75

Դ) 16 և 36

[16; 36] = 144

Ե) 27 և 12

[27; 12] = 108

Զ) 36 և 64

[36; 64] = 576

Է) 70 և 90

[70; 90] = 630

Ը) 132 և 77

[132; 77] =924

Թ) 45 և 81  

[45; 81] = 105

Ժ) 200 և 125

[200; 125] = 1000

Ժա) 65 և 39

[65; 39] =  195

Ժբ) 1 և 100:

[1; 100] = 100

981. Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսապատված է ուղղանկյունաձև հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի երկարությունը 30 սմ է, իսկ լայնությունը՝ 27 սմ: Ամենաքիչը ի՞նչ երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը:

Լուծում

[30; 27] = 270 սմ

 Պատ.՝ 270 սմ:

989. Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխվում են  80 լ արևածաղկի ձեթ: Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան երեքլիտրանոցնրը: Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված:

Լուծում

1) 2 + 3 = 5 լ

2) 80 : 5 = 16

3) 2 x 16 = 32

Պատ.՝ 32

990. Մրցավազքի երկու առսջատար մեքենաները, որոնցից երկրորդն առաջինից 80 կմ հետ էր մնում, ընթանում էին 90 կմ/ժ արագությամբ: Երբ երկրորդ մեքենային մինչև վերջնագիծը մնացել էր 440 կմ, այն մեծացրեց իր արագությունը, և  երկու մեքենաները վերջնագիծ հասան միաժամանակ: Որքանո՞վ մեծացավ երկրորդ մեքենայի արագությունը:

Լուծում

1) 440 – 80 = 360

2) 360 : 09 = 4

3) 440 : 4 =110

4) 110 – 90 = 20

Պատ.՝ 20 ։

991. Երեք հողամասերից առաջինի մակերեսը 300 հա է, երկրորդինը 2 անգամ մեծ է առաջինի մակերեսից, իսկ երրորդի մակերեսը 6 անգամ փոքր է առաջին և երկրորդ հողամասերի մակերեսների գումարից: Որքա՞ն է երրորդ հողամասի մակերեսը:

Լուծում

1) 2 x 300 = 600 հա – 2-րդ հող․ մակերես

2) 600 + 300 = 900 հա – 1 և 2-րդ հող․մակերեսներ

3) 900 : 6=150 հա – 3-րդ հող․ մակերես

Պատ.՝ 150 հա: