Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: Ուղիղ իմաստ
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: Անձի առումով
Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: Անձի առումով
Շատ լավ գործ եք սկսել, սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: Մադկային գործի իմաստով
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չեր մոռանում այն ամրոցի ծաղիկ տրուհուն: Անձի առումով
Ծաղիկը բացվեց և ձգվեց դեպի արևը։
Նախորդ վարժությունում գործածված ծաղիկ բառերը ինչո՞վ են նմանվում:
Բացատրի՛ր <<բազմիմաստ>> բառը:
Բազմիմաստ բառը նշանակում է բազմաթիվ, շատ իմաստներ ունեցող։
Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Ցորենը աղացին, ալյուր դարձրին և հաց թխեցին։
Աշխատասեր մարդը քարից էլ հաց կսարքի։
Նրանք այնքան աղքատ էին, որ օրվա հացին կարոտ էին։
Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Ես շատ եմ սիրում ջուր խմել։
Ջուրը կյանք է։
Դասի ժամանակ բանաստեղծությունը ջրի նման արագ էի ասում։
Ես և քույրիկս իրար նման ենք ջրի երկու կաթիլի պես։
Ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով և բացատրի՛ր, թե ինչպես ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:
Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչու՞ է ծածկում երեսը:
Արևելցի կինն ինչու՞ է ծածկում դեմքը:
Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Զորքը շրջապատել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Թագավորը հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Անախորժ պատմության մեջ ընկանք:
Տհաճ պատմության մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց: