Ես կարդում եմ Ժասմին Հայրապետյանի <<Սուպեր Նռանե>> գիրքը։
Մի ագամ մենք դասարանով խաղում էինք <<Գաղտնի Սանտա>> և ինձ նվիրեցին գիրք։ Հայրիկս ինձ պետք է դպրոցից տուն տաներ և նա ուշանում էր,չձանձրանալու համար ես հանեցի գիրքը և մի տող կարդացի,այդ գրքը ինձ գրավեց։Գիրքը ինձ գրավեց իր սյուժեով, այն ֆանտաստիկ վիպակ էր։ Այնքան արագ էին զարգանում դեպքերը, որ լարված սպասում էիր, թե հետո ինչ է լինելու։
Իմ սիրելի հերոսը Նռանեի տատիկն էր։ Նա շատ խելացի և իմաստուն էր։