Հայոց լեզու

«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

անգութ-դաժան

գերան-ճյուղերը մաքրած մեծ ծառաբուն (սովորաբար 1 մետրից ոչ պակաս):

մարագ-հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց:

գոմ-ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս:

սայլ-քառանիվ փայտաշեն բեռնատար (նաև մարդատար) փոխադրամիջոց, որին սովորաբար եզներ են լծում:

լուծ-ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը ևն:

սամ-լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

  1. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

Շինարարության և խոհարարության։

  1. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։

Փայտը կարելի է փոխարինել քարով։

  1. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։

Այ,որովհետև մարդիկ աելի շատ ծառ են կտրում քան հասցնում է աճել։

  1. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք, աշխարհը ավելի կանաչ կդառնա, օդն ավելի մաքուր կլինի, իսկ մարդիկ ավելի առողջ կլինեն։ Պապիկս ասում է, որ ծառերը զգում են մեր սերը, եթե մենք սիրով տնկենք և հոգ տանենք մեր տնկած ծառի մասին, այն անպայման մեզ կփոխհատուցի իր առատ և համեղ բերքով։Եթե մենք սովորենք հոգ տանել մեր տնկած ծառի մասին, մենք կսովորենք հոգ տանել նաև այլ ծառերի և բնության մասին։ Տատիկս ասում է, որ բնություն սիրող մարդը բարի է լինում, եթե մենք սիրենք բնությունը, աշխարհում կավելանան նաև բարի մարդիկ։Մեր տնկած ծառերի վրա բույն կհյուսեն թռչունները և ամեն առավոտ մեզ կհիացնեն իրենց քաղցր երգով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s