Հայրենագիտություն

«ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ»

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։
Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II,
Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու
առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Երևանի լայնահուն փողոցներից մեկը, ի պատիվ հայ
Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում էԱրշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին
Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։ Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն: 67 Տրդատ Առաջին Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը
Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան
որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա
անընդունելի էր, և շատ չանցածՀռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց
Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր: Տրդատի ուղևորությունը Հռոմ Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։ 68 Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին որսերը։
Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր
թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ
տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով։
Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում։ Բարձրանալով ռոստրաքարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը… Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը նա վերցնում էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել
զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն
իրեն չէր պատկանում։
Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն
ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ
ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը
պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ
բազմաթիվ հմուտ արհեստավորներ ուղարկեց։ Նրանք
պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։
«Հին Հռոմ» (ընթերցանության գիրք)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s