Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ
Ժամկետը՝ ապրիլի 15-ից ապրիլի 30
Սիրելի սովորողներ, պարզեք, թե քանի քառակուսի մետր ապակի են օգտագործել ձեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս։ Հաշվեք անհրաժեշտ ապակու ծախսը, եթե 1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․) ապակին արժե 5000 դրամ։
Դա պարզելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
- Հաշվեք յուրաքանչյուր պատուհանի ապակու մակերեսը։
- Հաշվեք ստացված արդյունքները գումարը։
- Կռահեք հաջորդ քայլը։
- Կատարեք ֆոտոշարք
- Գործանական աշխատանքը ներկայացրեք խնդրի տեսքով։
Անհրաժեշտ պարագաներ՝
- Չափերիզ(մետր)
- Համակարգիչ
- Թվային գործիք( լուսանկարների համար)Ավարտելուց հետո , լուսանկարներով և պատումով ամփոփել բլոգում։
Խնդիր 1
Նարեի տունն ունի 8 միանման պատուհան ։ 1պատուհանի 1 փեղկի երկարությունը 135սմ․ է , իսկ լայնությունը 40սմ։Գտիր յուրաքանչյուր պատուհանի ապակու մակերեսը։
S=135×40=5400սմ/ք(1 փեղկի ապակի)
5400×2=10.800 սմ/ք
Խնդիր 2
Նարեի տունն ունի 8 միանման պատուհան ։ 1պատուհանի մակերեսը 10,800սմ/ք է։ Հաշվիր բոլոր պատուհանների մակերեսների գումարը։
8×10.800=86.400 սմ/ք։
Խնդիր 3
1 քառակուսի մետր ապակին արժե 5000 դրամ։ Հաշվիր անհրաժեշտ ապակու ծախսը, եթե բոլոր ապակիների մակերեսը 86․4ք/մ է։
86․4×5000= 432000դրամ։