Հայրենագիտություն

ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ
Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…
Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…
Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ, նաև քաղաքներ, օրինակԱրտաշատն ու Վաղարշապատը։ Հայոց արքաների և արքայատոհմերի անունները այսօր էլ շարունակում են ապրել։ Արքաների կամ արքայատոհմի անուններից բացի կարող ենք հիշատակել նաև զորավարների, գործիչների, ազգային շատ հերոսների
անուններ։
Ինչո՞ւ ենք մենք, սակայն, միևնույն շարքում
նշում արքային ու զինվորին, պետության հիմնադրին ու շարքային ծառայողին։ Ի՞նչն է նրանց
միավորում, ի՞նչն է ընդհանուր տարբեր ժամանակներում ու
տարբեր պայմաններում ապրած այդ մարդկանց համար։ Նրանց
բոլորին միավորել է մի մեծ նպատակհայրենի երկիրը շենացնելն ու հզորացնելը և նրան նվիրումով ծառայելը։ Դեպի այդ կարևոր նպատակը տանող ճանապարհին արքաներն ու առաջնորդները ունեցել են բազմաթիվ հետևորդներ և գաղափարակիցներ։ Նրանցից շատերի անունները մենք չգիտենք, բայց առանց այդ մարդկանց նվիրումի, անձնազոհության և հավատարմության որևէ իշխան, առաջնորդ կամ ղեկավար չէր կարող հասնել իր նպատակներին։ Նրանց բոլորին ազնվականին, մտավորականին, հոգևորականին, զինվորին ու շինականին միասին, անվանում են ժողովուրդ։ Որպեսզի ժողովուրդը կարողանա միավորվել, կազմակերպվել և հասնել իր
նպատակներին, նրան անհրաժեշտ է միավորող ու առաջնորդող
ուժ՝ անհատ կամ կազմակերպություն։ Ժողովրդին կազմակերպող
ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը։ Հայոց
մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն են եղել։ Դրա համար էլ
նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և
օրինակ ծառայել հետագա սերունդների համար։
Մենուա և Արգիշտի Առաջին
Մեր մայրաքաղաքըԵրևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.
782 թվականին։
Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր
արքաներից էր։
Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։
Վանի թագավորությունը նրա
հարավային հարևան և գլխավոր
հակառակորդ երկրումԱսորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Արարատ (Այրարատ) անվան հետ է կապվում երկրի Արարատյան թագավորություն անվանումը: Բացի դրանից
մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է
Բիայնիլի, այսինքնԲիայնա երկիր։ Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզորացՎանի միջնաբերդը 56 ման գործում նշանակալի դեր ունեցան Սարդուրի I-ի հաջորդ Իշպուինի արքան և հատկապես Մենուան: Սկզբում Մենուան կառավարում էր իր հոր՝ Իշպուինի արքայի հետ: Այսինքն Իշպուինին արքայազն Մենուային դարձրել էր իր գահակիցը՝ այդ
կերպ սովորեցնելով նրան պետության կառավարման դժվարին
գործը: Որոշ ժամանակ հետո արքան իր մյուս որդու հետ սկսեց
վարել երկրի կրոնական գործերը, իսկ Մենուան դարձավ Վանի
թագավորության միանձնյա գահակալը:
Մենուայի միանձնյա կառավարման ժամանակաշրջանում
(Ք. ա. 810-786թթ.) Արարատյան թագավորությունը հզորացավ,
կարողացավ իր հսկողության տակ առնել երկրից դեպի հարավ,
արևելք ու արևմուտք տանող կարևոր ճանապարհները:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և
ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ
երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։
Մենուայի ջրանցքը
Մենուայի ջրանցքը սկիզբ է
առնում Հայոց ձոր գավառում։
Ջրանցքը բարդ կառուցվածք
ունի։ Այն անցկացված է լեռների լանջերին փորված և տեղտեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև
ձորերի վրա կառուցված կամուրջներով։ Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպանման համար ամրոցներ են
կառուցվել։
Ջրանցքի կառուցումն ավետող սեպագիր արձանագրության մեջ ասվում է.
«Խալդյան զորությամբ1
Մենուան, Իշպուինիի որդին,
մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և Խալդի (Հալդի) – Բիայնա երկրի գլխավոր աստվածը:
տերը Տուշպա քաղաքի, այս
ջրանցքը անցկացրեց։ Անունը
(ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։
Վան այցելած ճանապարհորդներին հիացմունք են պատճառել
Մենուայի ջրանցքի արտակարգ
զուլալ ջուրը և զարմանալի
արագ ընթացքը։ Իր վիթխարիությամբ և ջրառատությամբ
Մենուայի ջրանցքը յուրահատուկ տեղ է գրավում ոչ միայն
Վանի թագավորության, այլև
ընդհանրապես Հին աշխարհի
ոռոգիչ կառույցների շարքում։
Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում։
Մենուա արքայի ռազմական հաղթանակները, նրա օրոք
երկրի բարգավաճումը հիմք դարձան նրա որդու և հաջորդի՝
Արգիշտի I-ի աշխարհակալ տերության ստեղծման համար: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության
բարձրակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտումհնամյա Արմավիր քաղաքից ոչ հեռու հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը: Այդ առթիվ փորագրված արձանագրության մեջ ասվում է. «Խալդյան մեծությամբ Արգիշտի Մենուաորդին ասում է. «Ես կաԽալդի աստծո հարթաքանդակը 58 ռուցեցի փառահեղ բերդաքաղաք, կոչեցի այն Արգիշտիխինիլի: Հողն ամայի էր… Ես գետից չորս ջրանցք հանեցի, խաղողի և պտղատու այգիներ գցեցի, մեծ գործեր կատարեցի այնտեղ»»: Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն: Նրա հզորության հետ ստիպված էին հաշվի նստել շատ երկրներ, այդ թվում՝ Վանի թագավորության գլխավոր հակառակորդ Ասորեստանը: Արգիշտի արքայի մասին խոսելով Ասորեստանի զորքերի ընդհանուր հրամանատարն ասում է. «Արգիշտիի
ուժերը մեծաքանակ են, նրա
անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ»:
Արգիշտի I-ի հաջորդներն էլ
շարունակում էին երկիրն ամուր
և ծաղկուն վիճակում պահելու
գործը: Նրանցից Ռուսա II-ը կառուցեց Թեյշեբաինի քաղաքը,
որն այսօր Երևանի Կարմիր բլուր
հնավայրն է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s