Հայոց լեզու

Ղ. Աղայան «Եղեգնուհին» 3-րդ մաս

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ աշխատում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունը սովորել անգիր:

տաշեղ-փայտը տաշելիս առաջացած մարը շերտեր

շյուղ-դալար ճյուղ

 բղուղի-կճուճ

  1. Կանաչով նշված բառերը բաժանել մասերի և բացատրել:

մշտադալար-միշտ+դալար — տարվա բոլոր եղանակներին կանաչ տերևներ կամ փշատերևներ ունեցող:

 իրիկնադեմին-իրիկուն+դիմաց-երեկոն ընկնելու ժամանակը

  1. Ինպես Եղեգնուհին հայտնվեց պառավի տանը:

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։

  1. Բնութագրեք Եղեգնուհուն:

Եղեգնուհին մաքրասեր էր և շատ բարի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s