Հայրենագիտություն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետությունից բացիայսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։ Այն ստեղծվել է 1991թ.
սեպտեմբերի 2-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կոչվում է նաև Արցախի
Հանրապետություն: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական
Արցախ աշխարհը, որը դարեր շարունակ անկախության համար
մղած պայքարի օրինակ է եղել։
Ղարաբաղը Հայկական լեռնաշխարհին բնորոշ երկնասլաց
լեռներով, խոր կիրճերով ու գետահովիտներով մասնատված
մակերևույթ ունի։ Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական
մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթան։ Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը,
որոնց գեղատեսիլ հովիտներում
ծվարել են բազմաթիվ գյուղեր,
քաղաքներ, պատմաճարտարապետական կոթողներ: Արցախյան հուշարձաններից իրենց
վեհությամբ առանձնանում են
Գանձասարի և Ամարասի վանքերը, Քարվաճառի ժայռափոր
բերդապարիսպները, խաչքարերը և այլն։ Արցախ աշխարհը
հայտնի է իր բացառիկ գեղեցկությամբ հյուսված գորգերով,
հատկապես վիշապագորգերով։
Արցախյան բնապատկեր24
Հանրապետության տարածքի հյուսիսում ձգվում են անտառներով պատված Մռավսարի լեռները, որոնց հյուսիսային լանջերին
ընկած է Շահումյանի շրջանը։
Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց
պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի
հայորդիներ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը,
Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ։
1920-ական թվականների


սկզբին խորհրդային իշխանությունները անարդարացիորեն
Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին և նրա տարածքի մի մասում ձևավորեցին
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Այնպես
արվեց, որ ԼՂԻՄ-ը ուղղակի
սահման չունենա Հայաստանի
հետ։ Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացավ մի քանի
տասնյակ կիլոմետր լայնությամբ միջանցք։
Նայե՛ք ՀՀ և ԼՂՀ քարտեզին։ Ցո՛ւյց տվեք ԼՂՀ սահմանները և
նրան սահմանակից պետությունները։
Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումները և բռնությունները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ
1988 թվականին։ Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական
Արցախի անկախությամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից
հայկական տարածքների ազատագրմամբ։ Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք
իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի
ազատագրության համար։
Հիշե՛ք Արցախյան ազատամարտում հերոսացած ազատամարտիկների անուններ։
Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց,
որ պայքարելու է իր զավթված պատմական հայրենիքի վերադարձի համար։ Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր 25
հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի
արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նահապետ Հայկի զավակներին։
Արցախի լեռներից ճյուղավորված բարձրադիր բնական հարթության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհրդանիշ Շուշին։ Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես
կրթության, մշակույթի` իր ժամանակի եզակի կենտրոններից
մեկը։ Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր
պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը,
տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ
մտավորականներ:
Շուշիից ընդամենը 10 կմ հյուսիս, ցածրադիր հարթավայրում է
գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այստեղ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
նախագահի, կառավարության և
Ազգային ժողովի նստավայրերը։
Արցախը բազմապիսի բնական
հարստություններ ունի։ Արգավանդ
դաշտերը, արագահոս գետերը,
հարուստ ընդերքը, մեղմ եղանակը
երկրի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։
Այժմ Հայաստանի և համայն
աշխարհի հայության նյութական
աջակցությամբ վերակառուցվում
են Արցախի ճանապարհները,
դպրոցները, գործարկվում են գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկությունները և
այլն։ Իսկ Արցախի բանակը, որն
ամենամարտունակն է համարվում
ողջ Հարավային Կովկասում, պատրաստ է ամեն վայրկյան արժանի
Ղազանչեցոց եկեղեցին
Շուշիում26
հակահարված հասցնել իր անկախությանը սպառնացող ամեն մի
թշնամու։
Ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ջանքերը ուղղված են ոչ միայն Արցախ աշխարհի վերականգնմանն ու զարգացմանը, այլև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։
Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
    Պատմական Հայաստանի ո՞ր տարածքն է այն ընդգրկում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)ստեղծվել է 1991թ.
սեպտեմբերի 2-ին։Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական Արցախ աշխարհը։

  1. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին։ Ինչի՞ց սկիզբ առավ 1988
    թվականի ազատագրական պայքարը։

1988 թվականի ազատագրական պայքարը սկսվեց, որպեսզի մենք ազատագրենք մեր պատմական հայրենիքը Արցախը։

  1. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում։

Արցախում գտնվում են բազմաթիվ հուշարձաններ , կոթողներ, օրինակ՝Գանձասարի և Ամարասի վանական համալիրները։

  1. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսների գիտեք։

Արցախյան ազատամարտում իրենց կյանք են զոհել շատ քաջեր, օրինակ Շահեն Մեղրյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը և շատ շատերը։

  1. Երբևէ եղե՞լ եք Արցախում։ Եթե այո` համառոտ պատմե՛ք այդ
    մասին։

Ես Արցախում ցավոք չեմ եղել, բայց իմ տատիկն է Արցախից, նա ծնվել և մեծացել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s