Բնագիտություն

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:- Սնկերը կենդանի օրգանիզմներ են։Դրանք շատ նմանություններ ունեն բույսերի և կենդանիների հետ։Դրանք սնվում են, շնչում և բազմանում։
  2. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:-Շատ սնկեր աճում են ծառերի տակ, ծառերի արմատների մոտ։Դրանք միմյանց տալիս են և ստանում տարբեր նյութեր,այսպիսով օգնելով միմյանց աճին և զարգացմանը։
  3. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:-Կան ուտելի և թունավոր սնկեր։ Ուտելի են սպիտակ սունկը, յուղասունկը, շամպինիոնը և այլն։
  4. Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։-Սունկը բույս է։ Այն ունի արմատներ , աճում է հողի մեջ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s