Բարոն Մյունհաուզենի արկածները


<< Ոսկեբեր ծիածանը>>
Մի օր առավոտյան ես գնացի բակ և մի հրաշալի ծիածան տեսա։ Որոշեցի գնալ ծիածանի մոտ, քանի որ ասում են, որ եթե գնաս ծիածանի մոտ ոսկե կղզի կտեսնես։ Ես մի գեղեցիկ , սպիտակ ձի նստեցի և գնացի դեպի ծիածանը։ Ճանապարհին ինձ հանդիպեց մի հսկա սար։ Ինձ պետք էր անցնել սարի միջով։ Դե քանի որ ես շատ հնարամիտ աղջիկ եմ, կանչեցի իմ օգնական շներին և նրանց հանձնարարեցի սարի միջոց խողովակներ անցկացնել։ Այսպիսով մենք հասանք ծիածանի մոտ։Ծիածանը մեզ բարձրացրեց օդ և սահելով նրա վրայով մենք հայտնվեցինք նրա մյուս ծայրին։ Այնտեղից երևաց ոսկու կղզին։
Հիշում եք չէ՞ որ ես շատ հնարամիտ եմ։ Ես իմ շներին ոսկե թելով կապեցի սայլակին և ամբողջ ոսկին դրեցի սայլակի վրա և ուղևորվեցինք տուն։