Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ․
1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։
ճահճուտ- ճահիճ
անհուն- չափազանց խոր, հատակ չունեցող
թախիծ- տխրություն
հրճվանք- մեծ ուրախություն
2․Գրել, թե որ հոլովին են պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։
Աշխարհով-գործիական հոլով
Անհունի-սեռական հոլով
Կյանքում-ներգործական հոլով
3․Դուրդ գրիր 7 գոյական։
Աշխարհ,ճահճուտ, գանգատ,թախիծ, հրճվանք, գինի,հոգի
4․ Ինչի՞ մասին է բանաստեղխությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։
Բանաստեղծությունը աշխարհը սիրելու մասին է։ Նրա գլխավոր միտքն այն է, որ պետք է կյանքը, աշխարհը սիրել, չբողոքել։Եթե ուզում ես աշխարհը լավը լինի, պետք է աշխարհում տեսնել միայն լավ բաները,այդ ժամանակ աշխարհը ավելի լավը կդառնա։