Հայոց լեզու

Հովանես Թումանյն ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքներ՝

բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական-վտակ,ժայռ,քարեր,գլուխ,ավազ, փրփուր,բերան,ծերունի,ձայն,թոռնիկ,երգ,անտառ, ջուր աղմուկ, բնություն,համերգ, ունկնդիր,միտք։

6 ածանցավոր բառ- պառաված,անհանգիստ,անխոս,բնության,ընկած,հավերժական

2 բարդ բառ- մտախոհ,ունկնդիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s