Հայոց լեզու

Հովհաննես Թումանյան — Երկու սև ամպ

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Գոյական

Գահ

Ամպ

Հողմ

Երկինք

Հոսանք

Հանգստություն

Կատաղություն

Ածանցավոր․

Հանգստություն

Հալածական

Անդադար

Կատաղություն

Երկու սև ամպ հալածվելով գնում էին։Չար հողմը նրանց դես ու դեն էր քշում և չար հոսանքով ուզում էր բաժանել։Սակայն երկու սև ամպերը իրար կպած ու միասին մինչև այսօր անբաժան են , իսկ հողմը ոչ մի կերպ չի կարողանում նրանց բաժանել։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s