Ընտրություն

Ընտրություն

Գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու կարևորագույն օղակներից է պարարտացումը: Օրգանական և հանքային նյութերի պարարտացմամբ կարգավորվում է բույսերի սննդային ռեժիմը հողում, լրացվում է սննդանյութերի այն պաշարը, որն անհրաժեշտ է բույսերի աճման և նրա զարգացման համար: Պարարտացման միջոցով հնարավոր է  բարձրացնել ինչպես բերքի քանակը, այնպես էլ բարելավել նրա որակը: Պարարտանյութի ճիշտ օգտագործումից բարձրանում է գյուղատնտեսակական կուլտուրաների ցրտադիմացկունությունն ու չորադիմացկությունը, նրանք ավելի քիչ են վարակվում զանազան հիվանդություններով և քիչ են տուժում վնասատուներից:

Պարարտանյութերի ազդեցությամբ հողը ձեռք է բերում լավ հատկություններ, նկատելի չափով ավել քիչ է ջուր գոլորշիացնում հողի մակերեսից, որի շնորհիվ նրա մեջ եղած ջրի պաշարն ավելի մեծ չափով է օգտագործվում բույսերի կողմից:

Սակայն պարարտանյութերի ոչ ճիշտ կիրառումը հակառակ ազդեցություն է ունենում: Եթե բույսի վեգետացիայի ընթացքում հողը պարարտացվում է միայն ազոտով, իսկ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ չի տրվում կամ տրվում է ոչ պահանջվող քանակով, այդ դեպքում բույսերը հեռանում են և մեծ վեգետատիվ մասսա են տալիս, իսկ բերքը քիչ և վատորակ է ստացվում:Ազոտի միակողմանի օգտագործման հետևանքով նկատվող այս բացասական ազդեցությունը կանխելու և բերքի քանակն ու որակը բարձրացնելու գործում խիստ կարևոր նշանակություն է ստանում ազոտական պարարտանյութերի հետ միասին ֆոսֆորական, երբեմն նաև կալիումական պարարտանյութերի օգտագործումը:

Գյուղատնտեսական բույսերի պարարտացման համար օգտագործվող պարարտանյութերը` կախված բնույթից  և  ստացման պայմաններից, բաժանվում են 2 խմբի`

• Հանքային կամ գործարանային պարարտանյութեր
• Տեղական պարարտանյութեր

Հանքային և օրգանական պարարտանյութերը համատեղ կիրառելու դեպքում  արդյունքն ավելի բարձր է ստացվում, քան երբ այդ պարարտանյութերը օգտագործվում են առանձին-առանձին:

Հայտնի է, որ երբ օրգանական և հանքային պարարտանյութերն օգտագործում են համատեղ, այդ դեպքում հողում ուժեղանում են միկրոբիոլոգիական պրոցեսները, և այդ պրոցեսների շնորհիվ լավանում են բույսերի սննդառության պայմանները:

Реклама