Հայոց լեզու, Իմ նախասիրությունները

«Սովորողի ինքնակրթություն» նախագիծ

Արեգակնային համակարգ

Արեգակ

Արեգակն Արեգակնային համակարգի միակ աստղն է։ Այն գտնվում է Արեգակնային համակարգի կենտրոնում։Արեգակը ունի 1.392.000կմ տրամագիծ, որը մոտ 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը մեծ է երկրի զանգվածից 332940 անգամ։Արեգակը Երկրից գտնվում է 150միլիոն կմ․ հեռավորության վրա։ Կյանը Երկրի վրա գոյություն ունի Արեգակի լույսի և ջերմության շնորհիվ։Ցերեկով խորհուրդ չի տրվում նայել Արեգակին։Առանց տեսողությանը վնաս հասցնելու Արեգակին խորհուրդ է տրվում նաև մայրամուտին կամ լուսաբացին։Գիտնականների կարծիքով Արեգակը մոտ 4,57միլիարդ տարեկան է։

Փայլածու (Մերկուրի)

Մոլորակը Մերկուրի են անվանել Հին հռոմեական առևտր աստծո անունով։Մերկուրին համարվում է Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակը։Արեգակին մո գտնվելու պատճառովՓայլածուի մակերևույթի ջերմաստիճան տատանվում է -180C-ից մինչև +430C։Իր առանցքի շուրջը մոլորակը պտտվում է 59երկրային օրում։Փայլածուում եղանակային փոփոծույուններ չեն լինում։ Փայլածուի մակևերևույթը Լուսնի նման ծածկված է խառնարաններով, հարթավայրերով, հովիտներով ու լեռնաշղթաներով։ Այս մոլորակը մարդկությանը հայտնի է արդեն 3000 տարի։Փայլածուն գտնվում է Արեգակից 46-70միլիոն կմ հեռավորության վրա և պտտվում է ձվաձև ուղեծրով։Երկրի և Փայլածուի միջև հեռավորությունը 82-217 միլիոն կմ-ի սահմաններում։

Արուսյակ(Վեներա)

Արեգակնային համակարգի ութ մոլորակներից միակն է, որն անվանվել է աստվածուհու անունով։ Վեներան հռոմեական դիցաբանությունում սիրո և գեղեցկության աստվածուհին է, նույնացվում է հունական դիցաբանության Աֆրոդիտեի և հայկական Արուսյակի հետ։ Վեներան հաճախ կոչվում է «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակներն իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ։ Վեներայի տրամագիծը կազմում է 12,092 կմ (միայն 650 կմ-ով փոքր Երկրինից), իսկ նրա զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 81,5%-ը։ Վեներան ունի ամենախիտ մթնոլորտը բոլոր երկրանման մոլորակների մեջ, այն հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից։ Վեներան իր պայծուռությամբ գերազանցում է բոլոր աստղերին: Արեգակից և Լուսնից հետո այն ամենապայծառ երկնային մարմինն է։ Վեներան մեր Արեգակնային համակարգի ամենաջերմ մոլորակն է:

Երկիր

Երկիր մոլորակը գտնվում է Արեգակնային համակարգում` Արևից 149,8 միլիոն կմ. հեռավորության վրա: Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է: Տրամագիծը 12.700 կմ է։ Երկիր մոլորակը առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ: Որպեսզի արևի լույսը հասնի Երկիր մոլորակի մակերեսին, անհրաժեշտ է 8 րոպե, 19 վայրկյան: Մոլորակի ամենախոր կետը համարվում է Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը` 11 022մ. խորություն: Սակայն ամերիկյան մասնագետները, ովքեր ճշգրտել են համաշխարհային

օվկիանոսի ամենախորը իջվածքի կոորդինատները, եզրակացրել են, որ Մարիանյան անդունդի խորությունը ոչ թե 11 022, այլ 10 994 մետր է: Էվերեստը (նաև Ջոմոլունգմա), ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է` 8848 մ: Հանդիսանում է Հիմալայան Լեռնաշղթայի մասը Բարձր Ասիայում, տեղակայված է Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև: Կալիֆորնիա նահանգում գտնվող «Մահվան հովիտ» կոչվող տեղամասը համարվում է աշխարհի ամենաշոգ վայրը: Սակայն Լիբիայի Ալ-Ազիզիա կոչվող վայում ժամանակին գրանցվել է 57,8 աստիճան ջերմություն: Իսկ ամենացուրտ վայրը համարվում է Անտարկտիդայի Անհասանելիության բևեռ կոչվող վայրը, որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև -57,8 աստիճանի: Մարս

Մարս անունը հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին է, ով հունական դիցաբանությունում համապատասխանում է Արեսին, իսկ հայկականում՝ Հրատին։ Հայերեն «մարտ» («պայքար», «կռիվ» իմաստով) բառը կապվում է հենց Մարս մոլորակի, այսինքն՝ պատերազմի աստծո հետ։Մարսը «կարմիր մոլորակն» է: Այն այդպես է կոչվում մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:Մարսն ունի տարվա եղանակներ, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։Մարսի վրա է գտնվում Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը՝ Օլիմպոս (Olympus Mons) հանգած հրաբուխը, որի բարձրությունը 25 կմ է: Համեմատության համար նշենք, որ մեր մոլորակի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, նույնիսկ 9 կմ-ի չի հասնում (8848 մ)։ Մարսի վրա հաճախ են լինում փոշու պտտահողմեր: Դրանք օդի ձագարանման շարժումներ են, որոնք առաջանում են մոլորակի մակերևույթի մոտ և մեծ քանակությամբ փոշի են վեր բարձրացնում։ Մարսի մակերևույթը, համեմատած այլ մոլորակների մակերևույթներին, ամենանմանն է Երկրին, սակայն միջին ջերմաստիճանը կազմում է -50 °C:

Յուպիտեր(Լուսնթագ)

Յուպիտեր մոլորակը կոչվում է հռոմեական դիցաբանության գլխավոր աստծո անունով և բառացի նշանակում է «Օ՜, երկնքի հայր աստված»:Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0.1%), միևնույն ժամանակ՝ այն երկուսուկես անգամ մեծ է Արեգակնային համակարգի մնացած բոլոր մոլորակների ընդհանուր զանգվածից։Յուպիտերն ունի շատ ուժեղ մագնիսական դաշտ, այս մոլորակի վրա Դուք կկշռեք երկուսուկես անգամ ավելին, քան Երկրի վրա: Յուպիտերի մեկ պտույտն Արեգակի շուրջ տևում է 11.86 երկրային տարի: Շուրջ մեկ ամիս է տևում, որ Յուպիտերը տեղափոխվի մեկ համաստեղությունից մյուսը: Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու հզոր, քան Երկրի վրա։ Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենակարճ օր ունեցող մոլորակն է: Այս մոլորակի պտույտն ամենաարագն է Արեգակնային համակարգի մոլորակների մեջ, այն իր առանցքի շուրջ կատարում է մեկ ամբողջական պտույտ 9 ժամ 55 րոպեում:Յուպիտերի դիտումների մասին առաջին անգամ գրառվել է բաբելոնյան աստղագետների կողմից մ.թ.ա. 7-8 դարերում: Յուպիտեր մոլորակի հին հայկական անվանումն է Լուսնթագ, իսկ հունական դիցաբանության նմանությամբ այնուհետև կոչվել է գլխավոր աստծո՝ Արամազդի անվամբ (Արամազդա մոլորակ):

Սատուրն(Երևակ)

Սատուրնը հռոմեական դիցաբանությունում հողագործության աստվածն է, իսկ հունական դիցաբանությունում այն կոչվում է Զևսի հոր՝ ժամանակի նախաստված Քրոնոսի անվամբ:Մեկ տարին Սատուրնի վրա համարժեք է Երկրի գրեթե 30 տարուն, իսկ մեկ օրը՝ շուրջ տասն ու կես ժամվա:Սատուրնն Արեգակնային համակարգում ամենաընդարձակ օղակներն ունեցող մոլորակն է: Օղակները տարածվում են Սատուրնի հասարակածից հաշված 6,630 կմ-ից մինչև 120,700 կմ, միջինում ունեն մոտավորապես 20 մետր հաստություն, 93%-ով կազմված են ջրային սառույցից և 7%-ով ամորֆ ածխածնից:Սատուրնն «ամենահարթ» մոլորակն է․ նրա բևեռային տրամագիծը հասարակածային տրամագծի 90%-ի չափ է։ Դա պայմանավորված է իր ցածր խտությամբ և սեփական առանցքի շուրջ արագ պտույտով: Սատուրնն իր առանցքի շուրջ պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։Սատուրնը հեշտությամբ կարելի է տեսնել անզեն աչքով: Գիշերային երկնքում անզեն աչքով երևում է՝ որպես պայծառ, դեղնավուն լուսավոր կետ, որի տեսանելի աստղային մեծությունը սովորաբար +1.5 – -0.2 է: Սատուրնի վրա կանգնել չենք կարող, այն հիմնականում գազից է բաղկացած: Այս «գազային հսկան» կրում է նաև մեծ քանակությամբ հելիում: Սատուրն մոլորակի հայկական անվանումն է Երևակ, բառի հիմքում ընկած են երևալ, առաջ գալ և տեսիլք իմաստները:

Ուրան

Ուրանը միակ մոլորակն է, որի անվանումը ծագում է ոչ թե հռոմեական դիցաբանությունից, այլ հունականից։ Մոլորակն անվանվել է հունական երկնքի աստված Ուրանի պատվին։ Այն միաժամանակ աստղագիտության հովանավորն է համարվում։Ուրանն առաջին մոլորակն է, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլյամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։Ուրանը համարվում է «Սառցե հսկա», քանի որ իր մթնոլորտում կան տարբեր սառույցներ, ինչպես, օրինակ՝ ջրային, ամոնիակային կամ մեթանային սառույցներ, ինչպես նաև՝ հիդրոկարբոնատների որոշ հետքեր։Ուրանն ունի Արեգակնային համակարգի մոլորակների մեջ ամենասառը մթնոլորտը՝ 49 Կ (−224 °C)։ Ուրանի պտույտի պարբերությունը սեփական առանցքի շուրջ կազմում է 17 ժամ 24 րոպե։ Ուրանն Արեգակի շուրջ մեկ ամբողջ պտույտ է կատարում յուրաքանչյուր երկրային 84 տարին մեկ անգամ։Չինարեն, ճապոներեն, վիետնամերեն և կորեերեն լեզուներում մոլորակի անվանումը թարգմանվում է բառացիորեն՝ որպես՝ «Երկնային արքայի Աստղ/Մոլորակ»:

Նեպտուն

Նեպտունը հին հռոմեական դիցաբանության մեջ ծովերի և ջրերի աստվածն է։ Ամենահին հռոմեական աստվածներից մեկն է։ Հետագայում նույնացվել է հունական Պոսեյդոնին։Նեպտունն Արեգակնային համակարգի ամենահեռու մոլորակն է։ Այն չորրորդ մոլորակն է՝ ըստ տրամագծի մեծության, և երրորդը՝ ըստ զանգվածի։Նեպտունն ունի շատ բարակ օղակների համակարգ: Օղակները բաղկացած են սառույցի մասնիկներից, որոնք ծածկված են սիլիկատներով, կամ ածխածնի հիմքով այլ նյութից, ամենայն հավանականությամբ, հենց դա էլ նրանց կարմրավուն գույն է հաղորդում: Նեպտունի մթնոլորտը կազմված է ջրածնից, հելիումից և մեթանից: Մեթանը կլանում է կարմիր լույսը, ինչի պատճառով մոլորակը կապույտ գույն է ստանում:Նեպտունն իր առանցքի շուրջ շատ արագ է պտտվում: Հասարակածային գոտում այն պտտվում է մոտավորապես 18 ժամ պարբերությամբ, ինչն ավելի դանդաղ է, քան մոլորակի 16․1 ժամանոց մագնիսական դաշտի պտույտը։ Նեպտունի անվան հետ է կապված նեպտունալիա տոնը։ Տոնակատարություններն

իրականացվել են երաշտը կանխարգելելու համար։ Դրանց ժամանակ կառուցվել են ծղոտե տներ ու խրճիթներ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s