Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթա մ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Հարցեր և առաջադրանքներ
- Տեքստում դեղինով նշված բառերը բացատրեք:
օժտված են- տաղանդավոր են
պտղաբերություն- պտղաբեր լինել
ներդաշնակություն- համահունչություն
բարեկեցություն- կյանքի պայմանների ապահովություն
խորհրդանշել- ցույց տալ
փառաբանում-գովաբանում
երախտագիտություն- շնորհակալություն
յուրովի- ինքնատիպ
խոնարհվել-մեկի առաջ գլուխ տալ
ջանալ-ջանք գործադրել
մսուր-օրորոց
կամենալ-ցանկանալ
- Կապույտով նշված բառերը դուրս բերեք և առանձնացրեք արմատներն ու ածանցները, չմոռանաք գրել թե այդ բառերն ինչպիսին են՝ պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդ ածանցավոր:
Մշտադալար-միշտ+ա+դալար-բարդ
Առանձնահատուկ-առանձին+ա+հատուկ-բարդ
Անմահություն-ան+մահ+ություն-անծանցավոր
Տոն-պարզ
Լեգենդ-պարզ
Ամենահայտնի-ամենա+հայտնի-ածանցավոր
Ամենագեղեցիկ-ամենա+գեղեցիկ-ածանցավոր
Փրկիչ-փրկել+իչ-ածանցավոր
Հրաշալի-հրաշ+ալի-ածանցավոր
Եղևնի-պարզ
Հպարտորեն-հպարտ+որեն-ածանցավոր
Հնազանդորեն-հնազանդ+որեն-ածանցավոր
Ծառեր-պարզ
Օրեր-պարզ
Հոտավետ-հոտ+ավետ-ածանցավոր
Աստվածային-աստված+ային-ածանցավոր
ուշադրություն-ուշադիր+ություն-ածանցավոր:
- Տեքստից դուրս գրեք 15 բառ, որոնք ունեն վերջավորույթուն և դրանք գրեք ուղիղ ձևով:
Անցյալում-անցյալ
Հավատալով-հավատալ
Լեգենդներ-լեգենդ
Տոնի-տոն
Երկրի-Երկիր
Ծառերին-ծառեր
Մթից -մութ
Խավարից-խավար
Խոնարհվելով-խոնարհվել
Ջանալով-ջանալ
Դիմելով-դիմել
Կամեցավ-կամենալ
Արհամարհանքով-արհամարհանք
Աստղերով-աստղեր
Ստվերում-ստվեր
- Գտեք այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:
Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն:
- Ձեր կարծիքով հրեշտակը եղևնուն լավությո՞ւն, թե վատությո՞ւն արեց՝ դարձնելով Ամանորի խորհրդանիշ ծառը: Պատասխանը հիմնավորեք:
Իմ կարծիքով հրեշտակը եղևնուն լավություն արեց նրանով, որ խեղջ եղևնուն դարձրեց ամանորի խորհրդանրշ և նրան սկսեցին սիրել և հարգել բոլոր ծառերը։
- Ձեր կարծիքով ո՞վ էր այդ նորածին մանուկը և ի՞նչ գիտեք նրա մասին:
Իմ կարծիքով նորածին մանուկը Հիսուս Քրիստոսն էր։ Հիսուս Քրիստոսն Ասծու որդին էր, նա կարողանում էր բուժել բոլոր հիվանդությունները, օրինակ՝կույրինին վերադարձնել տեսողությունը և այլն։