Հայոց լեզու

Մայրի

Реклама
Հայոց լեզու

Երեք մայրիների երազը

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.

— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:

— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:

— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:

Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:

Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:

Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:

Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:

Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:

Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:

Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:

Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:

Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:

Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Հարցեր և առաջադրանքներ

1․Դուրս գրել լեգենդի անծանոթ բառերը, բառարանով բացատրել, սովորել:

Լեգենդ- մտացածին՝ ուռցրած պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին

Գեղատեսիլ- գեղեցիկ տեսարան ներկայացնող

Ոխերիմ- անհաշտ, անզիջող

Քարավան- առհասարակ՝ միասին որևէ տեղ գնացողների խումբ

Ըստ արժանվույն-արժանի կերպով

Գիշերակաց- գիշերը մնալու՝ անցկացնելու տեղ

Ըստ լեգենդի ով էր աշխարհի ամենահզոր արքան:

2․Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ:

Մայրիների երազանքները իրականացան Աստծու շնրոհիվ։

3․Մեզ ի՞նչ է սովորեցնում առակը:

Առակը մեզ սովորեցվում է, որ բոլոր երազանքները իրականանում են, բայց երբեմն ոչ այնպես ինչպես մենք ենք պատկերացնում։

4․Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում:

Ես երազում  էի քույրիկ ունենալ, բայց չէի պատկերացնում, թե նա ինչպիսին կլինի։ Չէի պատկերացնում մեր տանը փոքրիկ բալիկ։ Կատարվեց իմ երազանքը, ես քույրիկ ունեցա և նրան Արև անունը դրեցինք, ի դեպ այդ անունը ես եմ ընտրել։

Անգլերեն

English 12.12.2020

It is winter. It’s cold in winter.  Sometimes it snows in winter. Children often play snowballs, make a snowman and have fun. The winter months are: December, January, February.  English people celebrate Christmas on the 25th of December. They love this holiday very much. They buy Christmas presents for their families. They send Christmas cards to their relatives and friends. They decorate the Christmas tree. It is bright and beautiful. They put their presents under the tree. Children put their stockings on the chair. At night Santa Claus comes and puts presents in their stockings. They eat Christmas pudding or Christmas cake. 

Armenians celebrate Christmas on the 6th of January. We see the New Year in on the 31 of December. 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 12․12․2020

370

Պատասխանիր  

Գիրքը թանկ է գրիչից։Գնդակը թանկ է գրքից։Դրանցից որն է ամենաթանկը։

Ամենաթանկը գնդակն է։

Աշոտը փոքր է Արմենից։Կարենը մեծ է արմենից։Նրանցից ով է ամենափոքրը։

Ամենափոքր Աշոտն է։

 a թրվը մեծ է b-ից իսկ b-են մեծ է c-ից։Որն է այդ թվերից ամենամեծը։

Ամենամեծը a-նե։

376

Ա

Բնակարանի վերանորոգման համար վճարեցին 117000 դրամ գնեցին 2տ գաջ և 3տ ցեմետ։Ինչքան արժե 1տ  գաջը եթե 1տ  ցեմենտը  արժե 25000 դրամ

Լուծում

25000×3=75000

117000-75000=42000

42000:2=21000

Պատ․՝21000 դրամ

Բ

3կգ գամ գմելու համար վարպետը վճարել է 2400 դրամ ։Որքան արժե 15  գամը եթե  40 հատ  գամի  զագվածը 1 կգ է

Լուծում

40×3=120

2400:120=20

20×15=300

Պատ․՝300դրամ